ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 հուլիսի 2019 թվականի N 878-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 6-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարել փոփոխություններ՝ ավելացնելով եկամուտները և ծախսերը 374,858.0 հազ. դրամով՝ համաձայն NN 1, 2 և 3 հավելվածների։
2. «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման NN 2, 3, 4, 5, 11, 11.1 և 12 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 2, 3, 4, 5, 6, 7, 8 և 9 հավելվածների:
3. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 1-ամսյա ժամկետում հաստատել շենքային պայմանների բարելավման կարիք ունեցող 6 ավագ դպրոցների, նոր մարզադահլիճների կառուցման կարիք ունեցող 10 հանրակրթական ուսումնական հաստատությունների և մարզադահլիճների շենքային պայմանների բարելավման կարիք ունեցող 40 հանրակրթական ուսումնական հաստատությունների ցանկը՝ նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքներն իրականացնելու համար:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2019 թ. հուլիսի 16 Երևան |
(հավելվածը փոփ. 24.12.19 N 1907-Ն)
(հավելվածը փոփ. 24.12.19 N 1907-Ն)
(հավելվածը փոփ. 24.12.19 N 1907-Ն)
(հավելվածը փոփ. 24.12.19 N 1907-Ն)
(հավելվածը փոփ. 24.12.19 N 1907-Ն)
(հավելվածը փոփ. 24.12.19 N 1907-Ն)
(հավելվածը փոփ. 24.12.19 N 1907-Ն)
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
24.12.2019, N 1907-Ն | 26.12.2019, N 878-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|