Գլխավոր տեղեկություն
Համար
N 815-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (21.07.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
20.07.2020
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
20.07.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.07.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

  

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

  

20 հուլիսի 2020 թվականի N 815-Ա

  

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 31-Ի N 302-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով՝

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2008 թվականի մայիսի 31-ի «Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության բանկում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչներ նշանակելու մասին» N 302-Ա որոշման 2-րդ կետում «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վարչության պետ Վահե Վարդանյանին» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի գլխավոր քարտուղար, գործադիր կոմիտեի անդամ Դավիթ Նահապետյանին» բառերով:

      

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2020 թ. հուլիսի 20

Երևան