Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-193
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (28.02.1998-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1998.02.28/5(38)
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
03.02.1998
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
20.02.1998
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.02.1998

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է Ազգային ժողովի կողմից
3 փետրվարի 1998 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԱՀԱՄԱԿԱՐԳԻ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՀԱՐԿԱՅԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության էներգահամակարգի ձեռնարկությունները (ցանկը կցվում է) ազատվում են հարկային պարտավորությունները ժամանակին չկատարելու համար 1997 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ ավելացված արժեքի հարկի գծով հաշվարկված և չվճարված (չգանձված) տույժերից:

Հոդված 2. Էլեկտրական էներգիա իրացնող ձեռնարկությունները (սույն օրենքի 1 հոդվածի ցանկի համաձայն) ազատվում են մինչև 1997 թվականի հուլիսի 1-ը զեղչով վճարելու արտոնությունից օգտված քաղաքացիներին մատակարարված էլեկտրական էներգիայի դիմաց հաշվարկված և չվճարված (չգանձված) ավելացված արժեքի հարկից, ինչպես նաև այդ մասով հաշվարկված և չվճարված (չգանձված) տուգանքներից:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահի պաշտոնակատար,
Հայաստանի Հանրապետության վարչապետ

Ռ. Քոչարյան
   

Երևան
20 փետրվարի 1998 թ.
ՀՕ-193

 

 

 

Ց Ա Ն Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԱՀԱՄԱԿԱՐԳԻ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

I. Էլեկտրական և ջերմային էներգիա արտադրող ձեռնարկություններ`

 

1. «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ

2. «Երևանի ՋԷԿ» ՊՁ

3. «Հրազդանի ՋԷԿ» ՊՁ

4. «Վանաձորի ՋԷԿ» ՊՁ

5. Հիդրոկայանների «Սևան-Հրազդան կասկադ» ՊՁ

5.1. «Սևան-Հրազդան ՀԷԿ-երի շահագործման» ԴՁ

6. «Որոտանի ՀԷԿ-երի համակարգ» ՊՁ

7. Էլեկտրական էներգիա արտադրող փոքր ՀԷԿ-եր`

 

Այրումի ՀԷԿ

Գյումրիի ՀԷԿ

«Ողջի-2» ՀԷԿ

«Ողջի-3» ՀԷԿ

Արենիի ՀԷԿ

Ազատեկի ՀԷԿ

Ջերմուկի ՀԷԿ

Արմավիրի ՀԷԿ

Ագարակի ՀԷԿ

Մարտունու ՀԷԿ

(սեփականաշնորհված)
(սեփականաշնորհված)
(սեփականաշնորհված)
(սեփականաշնորհված)
(սեփականաշնորհված)
(սեփականաշնորհված)
(վարձակալված)
(վարձակալված)
(վարձակալված)
(սեփականաշնորհված)

                

II. Էլեկտրական և ջերմային էներգիա տեղափոխող ձեռնարկություններ`

 

1. «Հայէներգո» ՊՁ

1.1. «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ԴՁ

2. «Ջերմային ցանցեր» ՊՁ

2.1. «Գյումրիի շրջանային ջերմային կայան N 2» ԴՁ

 

III. Էլեկտրական էներգիա իրացնող ձեռնարկություններ`

 

1. «Երևանի էլեկտրացանց» ՊՁ և դրա դուստր ձեռնարկություններ

2. «Շիրակի մարզային էլեկտրացանց» ՊՁ և դրա դուստր ձեռնարկություններ

3. «Արագածոտնի մարզային էլեկտրացանց» ՊՁ և դրա դուստր ձեռնարկություններ

4. «Լոռու մարզային էլեկտրացանց» ՊՁ և դրա դուստր ձեռնարկություններ

5. «Արարատյան մարզային էլեկտրացանց» ՊՁ և դրա դուստր ձեռնարկություններ

6. «Արմավիրի մարզային էլեկտրացանց» ՊՁ և դրա դուստր ձեռնարկություններ

7. «Արմավիրի քաղաքային էլեկտրացանց» ՊՁ

8. «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ի Մեծամորի էլեկտրացանց» ԴՁ

9. «Կոտայքի մարզային էլեկտրացանց» ՊՁ և դրա դուստր ձեռնարկություններ

10. «Գեղարքունիքի մարզային էլեկտրացանց» ՊՁ և դրա դուստր ձեռնարկություններ

11. «Սյունիքի մարզային էլեկտրացանց» ՊՁ և դրա դուստր ձեռնարկություններ

12. «Վայոց ձորի մարզային էլեկտրացանց» ՊՁ և դրա դուստր ձեռնարկություններ

13. «Տավուշի մարզային էլեկտրացանց» ՊՁ և դրա դուստր ձեռնարկություններ

 

IV. Բնական գազ ներկրող, տեղափոխող և իրացնող ձեռնարկություններ`

 

1. «Հայգազարդ» ՊԿ և դրա գազիֆիկացման և գազամատակարարման դուստր ձեռնարկություններ

2. «Հայգազ» ՊՁ

3. «Հայտրանսգազ» ՊՁ

4. «Հայթուրթրեյդ» ՊՁ

 

V. Էներգահամակարգն սպասարկող ձեռնարկություններ`

 

1. «Հիդրոմասնագետշին» ՓԲԸ-ի «Որոտան» ԴՁ

2. «Հայէներգացանցշին» ՊՁ

3. «Հրազդանի ՋԷԿ-ի կառուցվող էներգաբլոկների տնօրինություն» ՊՁ

4. «Արփա-Սևան» ՓԲԸ

5. «Հայատոմէներգամոնտաժ» ՓԲԸ

6. «Հայատոմջերմաէներգամոնտաժ» ՓԲԸ

7. «Էներգաբետոն» ՎՁ

8. «Հայէներգանորոգում» ՊՁ

9. «Շինվերանորոգում» ՊՁ

10. «Ռազմականացված պահպանություն» ՊՁ

11. «Մարմարիկ» ՊՁ

12. «Հիդրոկայանների Սևան-Հրազդան կասկադ» ՊՁ-ի «Նյութատեխնիկական մատակարարման» ԴՁ

13. «Հայէներգո» ՊՁ-ի դուստր ձեռնարկություններ`

13.1. «Հայէներգակապ» ԴՁ13.2. «Հայէներգամատ» ԴՁ

14. «Հայգազ» ՊՁ-ի դուստր ձեռնարկություններ`

14.1. «Հայգազշին» ԴՁ14.2. «Հակակոր» ԴՁ14.3. «Ավտոգազ» ԴՁ14.4. «Գազասարքավորումների փորձարարական արտադրություն» ԴՁ

15. «Հայտրանսգազ» ՊՁ-ի դուստր ձեռնարկություններ`

15.1. «Տրանսգազշին» ԴՁ15.2. «Շինանյութերի արտադրության և շինարարական աշխատանքների» ԴՁ15.3. «Հեղուկ գազի ռեգազիֆիկացման և իրացման» ԴՁ15.4. «Նյութատեխնիկական մատակարարման և կոմպլեկտավորման» ԴՁ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան