ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 մարտի 2020 թվականի N 290-Ա
ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ (ՆԵՐՄՈՒԾՎՈՂ) ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԸ, ՀՈՒՄՔԸ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԸ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ «ՄԵՏԱԼ ՈՒՈՐԼԴ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1118-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Բավարարել «ՄԵՏԱԼ ՈՒՈՐԼԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար և սահմանված կարգով կիրառել համապատասխան արտոնությունը` համաձայն հավելվածի ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ:
2. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված են ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նախնական արժեքները:
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ |
2020 թ. մարտի 16 Երևան |
|
Հավելված ՀՀ կառավարության 2020 թվականի մարտի 12-ի N 290-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
գերակա ոլորտում ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐի, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐի, հումքի ԵՎ (կամ) նյութերի
NN |
ԱՏԳ ԱԱ-ի |
Անվանումը |
Տեխնիկական բնութագիրը |
Չափի միավորը |
Քանակը |
Ծագման |
Արժեքը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 |
1. |
7210701000 |
Սպիտակ հարթ թիթեղ |
անագապատ, լաքապատ, առանց պոլիմերային ծածկույթի, թերթերով՝ 600 մմ-ից ավելի լայնությամբ |
կգ |
1 700 000 |
Չինաստան |
961 000 000 |
2. |
7210122000 |
Սպիտակ հարթ թիթեղ |
անագապատ, չլաքապատ, առանց պոլիմերային ծածկույթի, թերթերով` 600 մմ-ից ավելի լայնությամբ |
կգ |
500 000 |
Չինաստան |
230 600 000 |
3. |
7210904000 |
Սպիտակ հարթ թիթեղ |
անագապատ, տպագրված, առանց պոլիմերային ծածկույթի, թերթերով` 600 մմ-ից ավելի լայնությամբ |
կգ |
400 000 |
Չինաստան |
250 000 000 |
4. |
7408191000 |
Պղնձալար |
1.38 մմ լայնական հատվածքով, մետաղյա բանկաների կարերի զոդման համար |
կգ |
16 000 |
Թուրքիա |
45 000 000 |
5. |
8309909000 |
Մետաղյա լաքապատված կափարիչներ |
մետաղյա բանկաների համար, ոչ պտուտակավոր |
կգ |
200 000 |
Չինաստան ԵՄ |
140 000 000 |
6. |
3214101009 |
Խտացնող մածուկ |
հերմետիկացման մետաղյա կափարիչների համար |
կգ |
10 000 |
Թուրքիա ԵՄ |
14 000 000 |
7. |
3904220009 |
Пластизоль |
պտուտակավոր կափարիչների համար (twist օff) |
կգ |
100 000 |
Թուրքիա |
90 000 000 |
8. |
3907999000 |
Պաշտպանիչ պատվածք՝ փոշու տեսքով |
բարդ պոլիեթերային հիմքով, մետաղյա բանկաների կարերի համար |
կգ |
1 800 |
Չինաստան |
7 000 000 |
9. |
3208209009 |
Լաք |
մետաղյա բանկաների համար (թափոն չի հանդիսանում) |
կգ |
6 000 |
Չինաստան |
10 000 000 |
10. |
3208109000 |
Հիմնային ծածկույթ |
լաք՝ պոլիեթերների հիմքով, մետաղյա բանկաների համար (թափոն չի հանդիսանում) |
կգ |
6 000 |
Չինաստան |
10 000 000 |
11. |
3208101000 |
Անգույն լաք |
պոլիեթերների հիմքով, մետաղյա բանկաների համար (թափոն չի հանդիսանում) |
կգ |
6 000 |
Չինաստան |
10 000 000 |
12. |
3208909109 |
Հիմնային ծածկույթ |
լաք՝ սինթետիկ պոլիմերների հիմքով, մետաղյա բանկաների համար (թափոն չի հանդիսանում) |
կգ |
6 000 |
Չինաստան |
10 000 000 |
13. |
3208901909 |
Լաք |
էպօքսիդային հիմքով, մետաղյա բանկաների համար (թափոն չի հանդիսանում) |
կգ |
6 000 |
Չինաստան |
10 000 000 |
14. |
2915390000 |
Ջրիկացուցիչ |
լաքերի համար |
կգ |
12 000 |
Չինաստան |
10 000 000 |
15. |
3814009000 |
Ջրիկացուցիչ |
լաքերի համար |
կգ |
300 |
Չինաստան |
400 000 |
16. |
3403990000 |
Պլաստիկական քսանյութ |
մետաղյա բանկաների համար |
կգ |
450 |
Չինաստան |
2 000 000 |
Ընդամենը |
1 800 000 000 |
Հայաստանի Հանրապետության |
Է. Աղաջանյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|