ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է Ազգային ժողովի կողմից
28 ապրիլի 1998 թ.
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1.
«Հայաստանի Հանրապետության պետական սահմանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2 հոդվածի`ա) առաջին մասում «ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի որոշումներով» բառերը փոխարինել «և Հայաստանի Հանրապետության օրենքներով» բառերով.
բ) երկրորդ մասից հանել «իշխանության և կառավարման» բառերը, իսկ «օրենսդրական այլ ակտերով» բառերը փոխարինել «օրենսդրությամբ» բառով:
Հոդված 2.
Օրենքի 4 հոդվածից հանել «չափերը որոշվում են Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի կողմից, իսկ» բառերը, իսկ «որոշվում է» բառերը փոխարինել «որոշվում են» բառերով:
Հոդված 3.
Օրենքի 6 հոդվածը «համաձայնությամբ» բառից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը» բառերով:
Հոդված 4.
Օրենքի 20 հոդվածի երկրորդ մասում «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության պետական վարչության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության հանրապետական գործադիր մարմինների» բառերով:
Հոդված 5.
Օրենքի 23 հոդվածի առաջին և երկրորդ մասերում «պետական վարչության» բառերը փոխարինել «հանրապետական գործադիր մարմնի» բառերով:
Հոդված 6.
Օրենքի 24 հոդվածի առաջին և երկրորդ մասերից հանել «իշխանության և կառավարման» բառերը:
Հոդված 7.
Օրենքի գլուխ VIII-ը հանել:Այս կապակցությամբ IX, X գլուխները համարել VIII, IX գլուխներ, իսկ 42-44 հոդվածները` համապատասխանաբար 41-43 հոդվածներ:
Հոդված 8.
Օրենքի 42 հոդվածի երրորդ մասում «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը» բառերը փոխարինել «ներքին գործերի հանրապետական գործադիր մարմնին» բառերով:
Հայաստանի Հանրապետության |
Ռ. Քոչարյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|