Գլխավոր տեղեկություն
Համար
N 398-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (31.03.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2020.03.30/28(1583).1 Հոդ.346.3
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
26.03.2020
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
30.03.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.03.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 մարտի 2020 թվականի N 398-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՎԱՐԿԵՐԻ ԿԱՄ ԼԻԶԻՆԳԻ ՄԱՅՐ ԳՈՒՄԱՐԻ ԵՎ/ԿԱՄ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՄԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՍԱՀՄԱՆՎԱԾ ԱՐՏՈՆՅԱԼ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԿՈՈՊԵՐԱՏԻՎՆԵՐԻ ՎԱՐԿԱՎՈՐՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» N 298-Ն որոշումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Գյուղատնտեսության ոլորտում վարկերի կամ լիզինգի տոկոսադրույքների սուբսիդավորմամբ իրականացվող Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մարտի 7-ի «Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիրը հաստատելու մասին» N 184-Լ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մարտի 16-ի «Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության՝ լիզինգի պետական աջակցության ծրագրին հավանություն տալու մասին» N 11 արձանագրային, Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հուլիսի 19-ի «Հայաստանի Հանրապետությունում ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության` լիզինգի պետական աջակցության ծրագիրը հաստատելու մասին» N 893-Լ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մարտի 7-ի «Ոռոգման արդիական համակարգերի ներդրման համաֆինանսավորման ծրագիրը հաստատելու մասին» N 212-Լ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մարտի 29-ի «Հայաստանի Հանրապետությունում խաղողի, ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների և հատապտղանոցների հիմնման համար պետական աջակցության ծրագիրը հաստատելու մասին» N 361-Լ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի ապրիլի 4-ի «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսությունում կարկտապաշտպան ցանցերի ներդրման համար տրամադրվող վարկերի տոկոսավճարների սուբսիդավորման ծրագիրը հաստատելու մասին» N 362-Լ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 28-ի «Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիրը հաստատելու մասին» N 201-Լ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի մարտի 29-ի «Հայաստանի Հանրապետությունում 2019-2024 թվականների տավարաբուծության զարգացման ծրագիրը հաստատելու մասին» N 327-Լ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի սեպտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետությունում 2019-2023 թվականների ոչխարաբուծության և այծաբուծության զարգացմանը պետական աջակցության ծրագիրը հաստատելու մասին» N 1305-Լ որոշումներով հաստատված պետական աջակցության ծրագրերի վարկերի կամ լիզինգի մայր գումարի և/կամ տոկոսադրույքի մարման համար սահմանված արտոնյալ ժամկետները 2020 թվականին կարող են փոփոխվել՝ ծրագրին մասնակից ֆինանսական կառույցների և շահառուների փոխադարձ համաձայնությամբ:

2. Հաստատել սույն որոշման 1-ին կետում նշված գյուղատնտեսության ոլորտում վարկերի կամ լիզինգի տոկոսադրույքների սուբսիդավորմամբ իրականացվող պետական աջակցության ծրագրերի շրջանակներում սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը գյուղատնտեսական կոոպերատիվներին տրամադրվող վարկի/լիզինգի սուբսիդավորման և համաֆինանսավորման հետևյալ չափաքանակները՝

 

 

Վարկի նպատակը

Հիմնական պայմանները

Տոկոսա-դրույքը*

Համաֆի-նանսավորում/
Համապար-տություն

1.

Գյուղատնտեսության ոլորտում գործունեության նպատակով տրամադրվող վարկ

 վարկի գումարը՝ 3-15 մլն դրամ,

 վարկի մարման ժամկետը՝ մինչև 5 տարի,

 վարկի մայր գումարի արտոնյալ ժամկետը՝ մինչև 12 ամիս

0%

10%

2.

Ոռոգման արդիական
համակարգերի ներդրման համար տրամադրվող վարկ

● վարկերի հանրագումարի մնացորդը՝ մինչև 150 մլն դրամ,

● վարկի մարման ժամկետը՝ մինչև 3 տարի,

● մայր գումարի արտոնյալ ժամկետը՝ տարեկան մինչև 6 ամիս

0%

50%

3.

Խաղողի, ժամանակակից
տեխնոլոգիաներով մշակվող
ինտենսիվ պտղատու այգիների և
հատապտղանոցների հիմնման
համար տրամադրվող վարկ

● մակերեսը` 3-ից մինչև 100 հա,

● վարկի գումարը՝ մինչև 2.5 մլրդ դրամ,

● վարկի մարման ժամկետը` 8 տարի,

● մայր գումարի արտոնյալ ժամկետը՝ 5 տարի

0%

50%

4.

Գյուղատնտեսությունում
կարկտապաշտպան ցանցերի
ներդրման համար տրամադրվող վարկ

● մակերեսը` 3-ից մինչև 10 հա,

● վարկի գումարը` մինչև 85 մլն դրամ,

● վարկի մարման ժամկետը՝ 7 տարի,

● մայր գումարի արտոնյալ ժամկետ՝ 1 տարի

0%

50%

5.

Գյուղատնտեսական հումքի
մթերումների (գնումների)
նպատակով ագրովերամշակման
ոլորտին տրամադրվող վարկ

● վարկերի մայր գումարի մնացորդը՝ մինչև 1.8 մլրդ դրամ,

վարկի մարման ժամկետը` մինչև 1.5 տարի,

● մայր գումարի արտոնյալ ժամկետը՝ 2-3 ամիս

0%

30%

6.

Տոհմային տավարաբուծության
նպատակով տրամադրվող վարկ

● վարկերի հանրագումարի մնացորդը՝ մինչև 300 մլն դրամ,

● վարկի մարման ժամկետը` մինչև 5 տարի,

● մայր գումարի արտոնյալ ժամկետը՝ մինչև 1 տարի

0%

70%

7.

Տոհմային ոչխարաբուծության և այծաբուծության նպատակով
տրամադրվող վարկ

● վարկերի հանրագումարի մնացորդը՝ մինչև 900 մլն դրամ,

● վարկի մարման ժամկետը` մինչև 4 տարի,

● մայր գումարի արտոնյալ ժամկետը՝ մինչև 1 տարի

0%

70%

8.

Գյուղատնտեսական
տեխնիկայի լիզինգ

● 20% կանխավճար,

● Լիզինգի առարկաների ընդհանուր գումարը՝ մինչև 200 մլն դրամ,

● մարման ժամկետը՝ 3- 10 տարի,

● մայր գումարի արտոնյալ ժամկետը՝ տարեկան մինչև 6 ամիս

0%

10%

9.

Ագրոպարենային ոլորտի
սարքավորումների
(այդ թվում` ջերմատների,
սառնարանային և գյուղատնտեսական նշանակության պահեստային տնտեսությունների,
մոդուլային սպանդանոցների) լիզինգ

● 20% կանխավճար,

● Լիզինգի առարկաների արժեքների հանրագումարը՝ մինչև 450 մլն դրամ,

● մարման ժամկետը՝ մինչև 8 տարի,

● մայր գումարի արտոնյալ ժամկետը՝ տարեկան մինչև 6 ամիս

0%

10%:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2020 թ. մարտի 30

Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան