Basic information
Number
N 747-Ն
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (07.07.2005-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2005.07.06/42(414) Հոդ.837
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
09.06.2005
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
16.06.2005
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
20.06.2005
Effective date
07.07.2005

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
20 հունիսի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

9 հունիսի 2005 թվականի N 747-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 8-Ի N 645-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի «Հայաստանի Հանրապետությունում կանանց վիճակի բարելավման և հասարակության մեջ նրանց դերի բարձրացման 2004-2010 թվականների ազգային ծրագիրը և դրա միջոցառումների ժամանակացույցը հաստատելու մասին» N 645-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները`

ա) որոշման 2-րդ կետում «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարին» և «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միգրացիայի և փախստականների վարչության պետին» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին» բառերով.

բ) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 3.1-ին և 3.2-րդ կետերով.

«3.1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին,  Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին, Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարին, Հայաստանի Հանրապետության մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարին և Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` յուրաքանչյուր տարի մինչև դեկտեմբերի 15-ը Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն ներկայացնել տեղեկատվություն Հայաստանի Հանրապետությունում կանանց վիճակի բարելավման և հասարակության մեջ նրանց դերի բարձրացման 2004-2010 թվականների ազգային ծրագրով նախատեսված` տվյալ տարվա ընթացքում իրականացված աշխատանքների մասին և հաջորդ տարվա ընթացքում իրականացվելիք միջոցառումների ցանկն ու ժամանակացույցը:

3.2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` ամփոփել և մինչև հաջորդ տարվա հունվարի 15-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել տեղեկատվություն Հայաստանի Հանրապետությունում կանանց վիճակի բարելավման և հասարակության մեջ նրանց դերի բարձրացման 2004-2010 թվականների ազգային ծրագրով նախատեսված նախորդ տարվա ընթացքում իրականացված աշխատանքների մասին և տվյալ տարվա ընթացքում իրականացվելիք միջոցառումների ցանկն ու ժամանակացույցը»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան

2005 թ. հունիսի 16
Երևան