ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 մարտի 2020 թվականի N 358-Լ
ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՉԵԶՈՔԱՑՄԱՆ ՉՈՐՐՈՐԴ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման չորրորդ միջոցառումը՝ համաձայն հավելվածի։
2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ մինչև 2020 թվականի մարտի 31-ը ներկայացնել սույն որոշմամբ սահմանված միանվագ նպաստի տրամադրման կարգ:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2020 թ. մարտի 26 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2020 թվականի մարտի 26-ի N 358-Լ որոշման |
ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՉԵԶՈՔԱՑՄԱՆ ՉՈՐՐՈՐԴ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ
1. Միջոցառման նպատակն է օժանդակել կորոնավիրուսի տարածման հետևանքով աշխատանքի շուկայում գոյացած դժվարությունների արդյունքում սոցիալական խնդիրների առջև կանգնած մինչև 14 տարեկան երեխաներ ունեցող ընտանիքներին:
2. Միջոցառման շահառու են հանդիսանում բոլոր այն ընտանիքները, որոնք ունեն մինչև 14 տարեկան երեխա և առկա է հետևյալ հանգամանքներից որևէ մեկը՝
1) երկու ծնողներն ազատվել են աշխատանքից 2020 թվականի մարտի 13-ից մինչև 2020 թվականի մարտի 25-ը ընկած ժամանակահատվածում.
2) ծնողներից մեկն ազատվել է աշխատանքից 2020 թվականի մարտի 13-ից մինչև 2020 թվականի մարտի 25-ը ընկած ժամանակահատվածում, իսկ մյուսն աշխատանք չի ունեցել.
3) ծնողներից մեկն ազատվել է աշխատանքից 2020 թվականի մարտի 13-ից մինչև 2020 թվականի մարտի 25-ը ընկած ժամանակահատվածում, իսկ մյուսը մահացած է, ճանաչված է մահացած կամ անհայտ կորած.
4) միայնակ մայրը կամ երեխայի հետ բնակվող ծնողը (եթե երեխայի ծնողներն ամուսնալուծված են) ազատվել է աշխատանքից 2020 թվականի մարտի 13-ից մինչև 2020 թվականի մարտի 25-ը ընկած ժամանակահատվածում:
3. Աջակցությունը տրամադրվում է միանվագ նպաստի ձևով:
4. Աջակցությունը տրամադրվում է 100 000 դրամի չափով՝ յուրաքանչյուր անչափահաս երեխայի համար:
5. Սույն աջակցությունից չեն կարող օգտվել այն ընտանիքները, որոնց դեպքում`
1) սույն հավելվածի 2-րդ կետով նշված աշխատանքից ազատված ծնողի՝ աշխատանքից ազատվելուն նախորդող 2 ամիսների ընթացքում միջին ամսական աշխատավարձի չափը գերազանցել է 500 000 դրամը.
2) սույն հավելվածի 2-րդ կետով նշված աշխատանքից ազատված ծնողն անցել է մեկ այլ աշխատանքի 2020 թվականի մարտի 13-ից մինչև 2020 թվականի մարտի 25-ը ընկած ժամանակահատվածում.
3) սույն հավելվածի 2-րդ կետում նշված՝ աշխատանքից ազատված կամ աշխատանք չունեցող ծնողը հանդիսացել է անհատ ձեռնարկատեր, և գործունեությունը Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով նախատեսված կարգով դադարեցված չէ.
4) ընտանիքում առկա է Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի ապրիլի 9-ի N 500 -Լ որոշմամբ սահմանված միջոցառման շահառու:
(5-րդ կետը լրաց. 01.04.20 N 422-Լ, 09.04.20 N 500-Լ)
(հավելվածը լրաց. 01.04.20 N 422-Լ, 09.04.20 N 500-Լ)
Հայաստանի Հանրապետության |
Է. Աղաջանյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
18.05.2020, N 759-Լ | 21.05.2020, N 358-Լ | |
14.04.2020, N 555-Լ | 17.04.2020, N 358-Լ | |
09.04.2020, N 500-Լ | 12.04.2020, N 358-Լ | |
01.04.2020, N 422-Լ | 04.04.2020, N 358-Լ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|