Գլխավոր տեղեկություն
Համար
N 628-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (05.05.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2020.05.01/45(1600).1 Հոդ.529
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
23.04.2020
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
28.04.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.05.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 ապրիլի 2020 թվականի N 628-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԳՅՈՒՄՐՈՒ ՏՈՒՆ-ԻՆՏԵՐՆԱՏՈՒՄ ՏԱՐԵՑՆԵՐԻ ԽՆԱՄՔԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 17-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1919-Ն որոշման N 5 հավելվածի N 7 աղյուսակում կատարել փոփոխություն՝ համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 5-օրյա ժամկետում Հայկական Կարմիր Խաչի ընկերության հետ կնքել պետության կողմից դրամաշնորհի ձևով տրամադրվող ֆինանսական աջակցության պայմանագիր՝ լուծարման գործընթացում գտնվող «Գյումրու տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից զբաղեցրած շենքային տարածքներում բնակվող տարեցների շուրջօրյա խնամքի և սպասարկման ծառայությունների մատուցման նպատակով՝ ծառայությունների մատուցման սկիզբ սահմանելով 2020 թվականի մայիսի 1-ը:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 12-ի N 1786-Ա որոշման 4-րդ կետի 1-ին ենթակետով Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանն ամրացված շարժական գույքը հետ վերցնել և անհատույց օգտագործման իրավունքով հատկացնել Հայկական Կարմիր Խաչի ընկերությանը, իսկ լուծարման գործընթացում գտնվող «Գյումրու տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպությունում 2020 թվականի մայիսի 1-ի դրությամբ մնացորդ պաշարները (սննդամթերք, դեղորայք, սանիտարահիգիենիկ պարագաներ, արագամաշ և փոքրարժեք առարկաներ և այլն) նվիրաբերության կարգով տրամադրել Հայկական Կարմիր Խաչի ընկերությանը:

4. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը` Հայկական Կարմիր Խաչի ընկերության հետ կնքել սույն որոշումից բխող համապատասխան պայմանագրեր:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

   

2020 թ. ապրիլի 28

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության 2020 թվականի

ապրիլի 23-ի N 628-Ն որոշման