Գլխավոր տեղեկություն
Համար
N 21
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (28.03.2020-01.04.2020)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2020.05.27/55(1610)
Ընդունող մարմին
Պաշտոնակատարի պարտականությունները կատարող
Ընդունման ամսաթիվ
28.03.2020
Ստորագրող մարմին
Պաշտոնակատարի պարտականությունները կատարող
Ստորագրման ամսաթիվ
28.03.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.03.2020
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.04.2020

Պ Ա Ր Ե Տ Ի  Ո Ր Ո Շ ՈՒ Մ

     

28 մարտի, 2020 թ. N 21

 

ՊԱՐԵՏԻ` 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 24-Ի N 16 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

    

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի թիվ 298-Ն որոշմամբ՝

1. Պարետի՝ «Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում անձանց տեղաշարժի սահմանափակումների վերաբերյալ» 2020 մարտի 24-ի N16 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) 2-րդ կետի 1-ին ենթակետում «գրության» բառը փոխարինել «թղթային կամ հեռախոսային հավելվածի միջոցով լրացված թերթիկի» բառերով․

2) 2-րդ կետի 2-րդ ենթակետում «գրության» բառը փոխարինել «թղթային կամ հեռախոսային հավելվածի միջոցով լրացված թերթիկի» բառերով․

3) 2-րդ կետի 3-րդ ենթակետում «սահմաված ձևաչափով լրացված թղթի» բառերը փոխարինել «թղթային կամ հեռախոսային հավելվածի միջոցով լրացված թերթիկի» բառերով․

4) 4-րդ կետի 2-րդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ «ՀՀ ոստիկանությանը վերապահել սույն որոշման 2-րդ կետի 1-ին, 2-րդ և 3-րդ ենթակետերով սահմանված անձը հաստատող փաստաթղթի և թղթային կամ հեռախոսային հավելվածի միջոցով լրացված թերթիկի առկայության ստուգումը» բառերով․

2. Սույն որոշման իմաստով ընդունելի հեռախոսային հավելվածներ են համարվում այն հավելվածները, որոնք թույլ են տալիս գեներացնել սահմանված ձևի տեղաշարժման թերթիկ՝ ապահովելով տվյալ թերթիկի վերափոխումը անփոփոխ PDF կամ համանման ֆորմատի փաստաթղթի՝ պաշտպանված QR կոդով կամ առանց դրա։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Տ. ԱՎԻՆՅԱՆ

 

Որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի մարտի 28-ին: