ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 ապրիլի 2018 թվականի N 411-Ա
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ և 13-րդ հոդվածներով ու Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 685-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող՝ Երևան քաղաքի Քանաքեռ ՀԷԿ 23 հասցեում գտնվող երկհարկանի ուսումնական մասնաշենքի 33,395,893.5 դրամ կադաստրային արժեքով ու 405.7 քառ. մետր ընդհանուր մակերեսով 1-ին հարկը և 329.4 քառ. մետր նկուղը, 3,975,552 դրամ կադաստրային արժեքով ու 98.6 քառ. մետր ընդհանուր մակերեսով արհեստանոցը և 4,459,053 դրամ կադաստրային արժեքով ու 93.3 քառ. մետր ընդհանուր մակերեսով ավտոտնակները (այսուհետ՝ անշարժ գույք) հետ վերցնել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Երևանի զարդակիրառական արվեստի արհեստագործական պետական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունից և անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Հրաձգության հանրապետական մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությանը:
(1-ին կետը խմբ. 02.04.20 N 493-Ա)
2. Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին`
1) մինչև 2020 թվականի մայիսի 1-ը ժամկետում «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Երևանի զարդակիրառական արվեստի արհեստագործական պետական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքել 2014 թվականի հուլիսի 10-ին կնքված անշարժ գույքի անհատույց օգտագործման N 58/0014 պայմանագիրը սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի մասով լուծելու մասին համաձայնագիր (այսուհետ՝ համաձայնագիր)՝ սահմանելով, որ համաձայնագրի նոտարական վավերացման և համաձայնագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման՝ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Երևանի զարդակիրառական արվեստի արհեստագործական պետական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին.
2) սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետում նշված աշխատանքների ավարտից հետո երկամսյա ժամկետում «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Հրաձգության հանրապետական մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի անհատույց օգտագործման մասին պայմանագիր՝ սահմանելով, որ պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման` Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Հրաձգության հանրապետական մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:
(2-րդ կետը փոփ. 06.09.18 N 973-Ա, 02.04.20 N 493-Ա)
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2018 թ. ապրիլի 13 Երևան |