Գլխավոր տեղեկություն
Համար
N 381-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (24.03.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
23.03.2020
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
23.03.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.03.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 մարտի 2020 թվականի N 381-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 29-Ի N 687-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը՝

Հայաստանի Հանրապետության վարչապետի 2016 թվականի հուլիսի 29-ի «Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անհատական կազմը հաստատելու մասին» N 687-Ա որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի։

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

  

2020 թ. մարտի 23

Երևան

 

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2020 թ.

մարտի 23-ի N 381-Ա

որոշման

 

 

«Հավելված

ՀՀ վարչապետի 2016 թ.

հուլիսի 29-ի N 687-Ա

որոշման

 

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն  Կ Ա Զ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԽԱՂՈՂԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՆԵԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ

Տ. Խաչատրյան

- ՀՀ էկոնոմիկայի նախարար (խորհրդի նախագահ)

Ա. Խոջոյան

- ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ

Ա. Ապիտոնյան

- ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ

Ա. Խաչատրյան

- ՀՀ վարչապետի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության պետի տեղակալ

Գ. Ղազարյան

- ՀՀ էկոնոմիկայի նախարարության պարենային անվտանգության և ագրովերամշակման զարգացման վարչության պետ

Ա. Ասլանյան

- ՀՀ վարչապետի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության գլխավոր մասնագետ

Ա. Առուշանյան

- ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տարածքային կառավարման վարչության խորհրդական՝ առանձին գործառույթներ համակարգող

Վ. Ուռուտյան

- «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի ռեկտոր (համաձայնությամբ)

Տ. Հայրապետյան

- «Երևանի կոնյակի գործարան» ՓԲԸ-ի խաղողի կայուն զարգացման բաժնի ղեկավար (համաձայնությամբ)

Վ. Մկրտչյան

- «Արմենիա վայն գործարան» ՍՊԸ-ի համասեփականատեր (համաձայնությամբ)

Ա. Եգորյան

- «Իջևանի գինու, կոնյակի գործարան» ՓԲԸ-ի տնօրեն (համաձայնությամբ)

Վ. Գևորգյան

- «Գևորգյան գինու գործարան» ՍՊԸ-ի տնօրեն (համաձայնությամբ)

Կ. Մանասերյան

- «Տուշպա գինու, կոնյակի գործարան» ՍՊԸ-ի համահիմնադիր, բիզնեսի զարգացման գծով տնօրեն (համաձայնությամբ)»։

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան