ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 մարտի 2020 թվականի N 349-Ա
ԱՐԱԲԱԿԱՆ ՄԻԱՑՅԱԼ ԷՄԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԻ ՆԱԽԱԳԱՀ ՀԱՐԵԲ ԱԼ ԱՄԻՄԻԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՅՑԻ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ hոդվածի 5-րդ մասի՝
1. 2020 թվականի մարտի 16-ից 19-ը Արաբական Միացյալ Էմիրությունների վերաhսկիչ պալատի նախագաh Հարեբ Ալ Ամիմիի գլխավորած պատվիրակության (6 անձ)` Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում կեցության, ինչպես նաև պաշտոնական այցի ծրագրով նախատեսված արարողակարգային և այլ միջոցառումների կազմակերպման և անցկացման ծախսերը՝ 845.000 դրամի սաhմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեով արտասաhմանյան պատվիրակությունների ընդունելության hամար նախատեսված միջոցների hաշվին` hամաձայն Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության ներկայացրած hաշվետվությունների:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2020 թ. մարտի 16 Երևան |