«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
9 ապրիլի 2005 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 մարտի 2005 թվականի N 381-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԽՆԱՄՔ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԻՊԵՐԻ ՑԱՆԿԸ, ԴՐԱՆՑՈՒՄ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՏԵՂԱՎՈՐՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 2179-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատությունների տիպերի ցանկը և դրանցում երեխաների տեղավորման չափանիշները` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության պետական հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություններ» պետական հիմնարկները վերակազմակերպելու, պետական հատուկ հանրակրթական ուսումնական հաստատությունների տիպերը սահմանելու, «Հայաստանի Հանրապետության պետական հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության օրինակելի կանոնադրությունը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի N 1392-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 2179-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունները`
ա) որոշման 3-րդ կետը «նվազագույնի յուրացման ապահովմամբ» բառերից հետո լրացնել «ինչպես նաև կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների խնամքի և պաշտպանության ապահովումը» բառերով.
բ) հանել որոշման 4-րդ կետի «զ» ենթակետը և որոշմամբ հաստատված օրինակելի կանոնադրության 25-րդ կետի «գ» ենթակետը.
գ) որոշման 4-րդ կետի «է» ենթակետում և որոշմամբ հաստատված օրինակելի կանոնադրության 25-րդ կետի «դ» ենթակետում ու 27-րդ կետում «սոցիալապես վտանգավոր վարք ունեցող երեխաների» բառերը փոխարինել «հակասոցիալական վարք ունեցող երեխաների» բառերով:
3. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետով հաստատված Հայաստանի Հանրապետությունում երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատությունների տիպերի ցանկի և դրանցում երեխաների տեղավորման չափանիշների 1, 2, 3, 4, 5, 6 և 7-րդ կետերով սահմանված յուրաքանչյուր հաստատության տիպի համար բժշկական հակացուցումների ցանկը համատեղ հաստատում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարն ու Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը:
4. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին ու Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` մինչև 2005 թվականի օգոստոսի 30-ը Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել որբ և ծնողական խնամքից զրկված երեխաների հատուկ հանրակրթական ուսումնական հաստատությունները մինչև 2007 թվականի ավարտը վերակազմակերպելու, ինչպես նաև երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող հաստատություններ ստեղծելու վերաբերյալ առաջարկություն և ժամանակացույց:
(4-րդ կետը փոփ. 23.06.05 N 819-Ն)
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |
|
Հավելված | |
ԲԱԺԻՆ I. ԵՐԵԽԱՆԵՐԻ ԽՆԱՄՔ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԻՊԵՐԸ
1. Մանկատներ` բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններ, որոնք իրականացնում են առանց ծնողական խնամքի մնացած երեխաների խնամքը և դաստիարակությունը` մինչև նրանց 18 տարին լրանալը կամ մինչև կենսաբանական ընտանիք վերադարձնելը, կամ որդեգրման հանձնելը, կամ խնամակալություն, կամ հոգաբարձություն սահմանելը, կամ խնամատար ընտանիքում տեղավորելը: Մանկատները լինում են ընդհանուր, մասնագիտացված։ 1.1. Ընդհանուր տիպի մանկատներ, որոնք դասակարգվում են ըստ հետևյալ տարիքային խմբերի` ա. մինչև 6 տարեկան երեխաների ընդհանուր տիպի մանկատուն, բ. 6-18 տարեկան երեխաների ընդհանուր տիպի մանկատուն, գ. մինչև 18 տարեկան երեխաների ընդհանուր տիպի մանկատուն: 1.2. Մասնագիտացված մանկատներ, որոնք իրականացնում են առանց ծնողական խնամքի մնացած՝ կենտրոնական նյարդային համակարգի օրգանական ու ֆունկցիոնալ ախտահարումներով, բնածին և ձեռքբերովի ֆիզիկական ու մտավոր խնդիրներ ունեցող երեխաների խնամքն ու դաստիարակությունը և դասակարգվում են ըստ հետևյալ տարիքային խմբերի` ա. մինչև 6 տարեկան երեխաների մասնագիտացված մանկատուն, բ. 6-18 տարեկան երեխաների մասնագիտացված մանկատուն: (1-ին կետը փոփ., լրաց. 02.06.11 N 804-Ն, խմբ. 02.04.20 N 437-Ն) 2. Երեխաների բժշկասոցիալական վերականգնողական հաստատություն` բուժական հաստատություն, որն իրականացնում է հատուկ կարիքավոր երեխաների բուժումը, խոսքի խանգարումների շտկումը, այլ համալիր վերականգնողական միջոցառումներ, տրամադրում է հոգեբանական աջակցություն, ինչպես նաև բուժման ընթացքում կազմակերպում երեխաների ուսումնադաստիարակչական աշխատանքները: 3. (կետն ուժը կորցրել է 02.04.20 N 437-Ն) 4. (կետն ուժը կորցրել է 02.04.20 N 437-Ն) 5. Երեխաների խնամքի ցերեկային հաստատություն, որն իրականացնում է երեխաների խնամքի, սոցիալ-հոգեբանական, կրթական և դաստիարակչական աշխատանքները: 5.1. Ճգնաժամային աջակցության կենտրոն, որն իրականացնում է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող 0-18 տարեկան երեխաների, նաև ըստ անհրաժեշտության՝ ուղեկցողների (ծնողի կամ խնամակալի) անհապաղ տեղավորում և առավելագույնը 6 ամիս շուրջօրյա խնամքի և անհրաժեշտ ծառայությունների տրամադրում: (5.1-ին կետը լրաց. 02.04.20 N 437-Ն) 5.2. Անկախ ապրելակերպ ուղեկցող ծառայություն, որն իրականացնում է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված՝ 16-23 տարեկան երեխաների կամ անձանց շուրջօրյա խնամք և նախապատրաստում ինքնուրույն կյանքի: (5.2-րդ կետը լրաց. 02.04.20 N 437-Ն) 6. Երեխաների նախադպրոցական հաստատություն` ուսումնական հաստատություն, որն իրականացնում է մինչև 6 տարեկան երեխաների խնամքը, ինչպես նաև «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված գործառույթները: Երեխաների նախադպրոցական հաստատությունները դասակարգվում են ըստ հետևյալ տիպերի` ա) մսուր-մանկապարտեզներ, բ) մանկապարտեզներ։ 7. Պետական հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություններ, որոնք ապահովում են կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթությունը և խնամքը: Ելնելով երեխաների մտավոր և ֆիզիկական զարգացման առանձնահատկություններից` Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի N 2179-Ն որոշմամբ սահմանվել են պետական հատուկ հանրակրթական ուսումնական հաստատությունների հետևյալ տիպերը` ա) լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություն. բ) տեսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություն. գ) խոսքի ծանր խանգարումներ ունեցող երեխաների հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություն. դ) հենաշարժական համակարգի խախտումներ ունեցող երեխաների հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություն. ե) մտավոր թերզարգացում ունեցող երեխաների հատուկ (օժանդակ) հանրակրթական ուսումնական հաստատություն. զ) հակասոցիալական վարք ունեցող երեխաների հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություն. է) արտակարգ ընդունակություններ դրսևորած երեխաների հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություն: ԲԱԺԻՆ II. ԵՐԵԽԱՆԵՐԻ ԽՆԱՄՔՆ ՈՒ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՏԵՂԱՎՈՐՄԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ
8. Ընդհանուր տիպի մանկատուն կարող են ըստ տարիքային խմբերի տեղավորվել հետևյալ չափանիշներով մինչև 18 տարեկան այն երեխաները, որոնց ծնողները կամ միակ ծնողը (այսուհետ` ծնողներ)` ա) մահացել են, բ) զրկված են ծնողական իրավունքից, գ) ինքնակամ հրաժարվել են ծնողական պարտականությունների կատարումից և տվել են որդեգրման մասին գրավոր համաձայնություն, դ) անհայտ են (ընկեցիկ երեխաներ), ե) դատարանի կողմից ճանաչված են անգործունակ, սահմանափակ գործունակ, անհայտ բացակայող կամ մահացած, զ) չունեն երեխային խնամելու և դաստիարակելու հնարավորություն` ազատազրկման ձևով պատիժը կրելու կամ նախնական քննության ընթացքում կալանքի տակ գտնվելու պատճառով, է) խուսափում են երեխայի դաստիարակությունից կամ նրա իրավունքների և շահերի պաշտպանությունից։ (8-րդ կետը լրաց. 02.06.11 N 804-Ն, փոփ. 02.04.20 N 437-Ն) 9. Մասնագիտացված մանկատուն կարող են ըստ տարիքային խմբերի տեղավորվել սույն հավելվածի ա) բնածին կամ ձեռքբերովի արատներ, բ) խոր մտավոր թերզարգացածություն, ինչպես նաև զուգակցված տարբեր ֆիզիկական արատներ: 10. Երեխաների բժշկասոցիալական վերականգնողական կենտրոնում կարող են տեղավորվել հետևյալ չափանիշներով մինչև 18 տարեկան երեխաները` ա) նյարդաբանական և հոգեկան քրոնիկ խանգարումներ, բ) զարգացման հապաղումներ, գ) հոգեբանական խնդիրներ, դ) բռնության ենթարկված, ե) բժշկասոցիալական վերականգնման, խնամքի, դաստիարակության և ուսուցման հատուկ կարիք ունեցող: 11. (կետն ուժը կորցրել է 02.04.20 N 437-Ն) 12. (կետն ուժը կորցրել է 02.04.20 N 437-Ն) 13. Երեխաների խնամքի ցերեկային հաստատությունն իրականացնում է 2-18 տարեկան կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին և նրանց ընտանիքներին ուղղված ծառայություններ: (13-րդ կետը խմբ. 02.04.20 N 437-Ն) 13.1. Ճգնաժամային աջակցության կենտրոն կարող են ընդունվել կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող անհապաղ տեղավորման կարիք ունեցող 0-18 տարեկան երեխաները, անհրաժեշտության դեպքում՝ ուղեկցողների (ծնողի կամ խնամակալի) հետ: (13.1-ին կետը լրաց. 02.04.20 N 437-Ն) 13.2. Անկախ ապրելակերպ ուղեկցող ծառայությունից կարող են օգտվել 16-23 տարեկան կյանքի դժվարին իրավիճակում հայտնված, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող անձինք: (13.2-րդ կետը լրաց. 02.04.20 N 437-Ն) 14. Երեխաների նախադպրոցական ուսումնական հաստատություններ կարող են հաճախել մինչև 6 տարեկան երեխաները: 15. Պետական հատուկ հանրակրթական ուսումնական հաստատություններ կարող են հաճախել կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաները: 16. Սույն հավելվածի 1-7-րդ կետերով սահմանված հաստատություններում չեն կարող տեղավորվել բժշկական հակացուցումներ ունեցող երեխաները: (հավելվածը փոփ., լրաց., խմբ. 02.06.11 N 804-Ն, 02.04.20 N 437-Ն)
| |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Մ. Թոփուզյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
27.10.2022, N 1648-Ն | 06.11.2022, N 381-Ն | |
02.04.2020, N 437-Ն | 17.04.2020, N 381-Ն | |
02.06.2011, N 804-Ն | 23.06.2011, N 381-Ն | |
23.06.2005, N 819-Ն | 14.07.2005, N 381-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|