Գլխավոր տեղեկություն
Համար
N 78-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Հիմնական ակտ (14.01.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2020.02.07/4(672).1 Հատուկ բաժին
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
13.01.2020
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
13.01.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.01.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

13 հունվարի 2020 թ.

N 78-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԴԵՂԱՏՆԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ (ԴԵՂԱՏՈՒՆ (ԴԵՂԵՐ ՉՊԱՏՐԱՍՏՈՂ)), ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԵՐԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասը, 9-րդ հոդվածի 1-ին մասը, 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 3-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերը, Առողջապահության նախարարության լիցենզավորման հանձնաժողովի դրական եզրակացությունը, հաշվի առնելով, որ հրամանում նշված անհատ ձեռնարկատերերի և կազմակերպությունների դեղատան (դեղեր չպատրաստող), բժշկական օգնության և սպասարկման իրականացման լիցենզիաներ ստանալու համար ներկայացված փաստաթղթերը համապատասխանում են «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867, Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի մարտի 27-ի N 276-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի N 1936-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հոկտեմբերի 29-ի N 1275-Ն որոշումների պահանջներին`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Բավարարել դեղատնային գործունեության, բժշկական օգնության և սպասարկման իրականացման լիցենզիաներ տրամադրելու վերաբերյալ Առողջապահության նախարարություն ներկայացված հայտերը` հատկացնելով լիցենզիաներ հետևյալ հայտատուներին.

1) «ՄԵԴՏԵԽՍԵՐՎԻՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն

դեղատնային գործունեություն
դեղատուն (դեղեր չպատրաստող)

2) «ՅՈՒԼԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն

դեղատնային գործունեություն
դեղատուն (դեղեր չպատրաստող)

3) «ՑԵՆՏՐԱԼ ՖԱՐՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն

դեղատնային գործունեություն
դեղատուն (դեղեր չպատրաստող)

4) «ԲԻԱՖԱՐՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն

դեղատնային գործունեություն
դեղատուն (դեղեր չպատրաստող)

5) Ռուզաննա Մարտիրոսյան անհատ ձեռնարկատեր

դեղատնային գործունեություն
դեղատուն (դեղեր չպատրաստող)

6) Լամարա Ստեփանյան անհատ ձեռնարկատեր

դեղատնային գործունեություն
դեղատուն (դեղեր չպատրաստող)

7) Արտյոմ Մարգարյան անհատ ձեռնարկատեր

դեղատնային գործունեություն
դեղատուն (դեղեր չպատրաստող)

8) «ԱՇՏԱՐԱԿԻ» ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ փակ բաժնետիրական ընկերություն

բժշկական օգնություն և սպասարկում

9) «ԲԵԳԼԱՐՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» փակ բաժնետիրական ընկերություն

բժշկական օգնություն և սպասարկում

10) «ԿԱՐԲԻԻ ԲԺՇԿԱԿԱՆ ԱՄԲՈՒԼԱՏՈՐԻԱ» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն

բժշկական օգնություն և սպասարկում

11) «ՍԱՆԻՏԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն

բժշկական օգնություն և սպասարկում

12) «ՊԼԱՆՏԱ ՍԱՆԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն

բժշկական օգնություն և սպասարկում

13) «ՄԱՏԻԿՅԱՆ ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱԿԱՆ ԿԼԻՆԻԿԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն

բժշկական օգնություն և սպասարկում

14) «ՊՐԻՄԱԴԵՆՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն

բժշկական օգնություն և սպասարկում

15) «ԷԼՏԻԳ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն

բժշկական օգնություն և սպասարկում

16) «ԱՔՍԻՈՄ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն

բժշկական օգնություն և սպասարկում

17) Անահիտ Հոսյան անհատ ձեռնարկատեր

բժշկական օգնություն և սպասարկում

18) Տիգրան Ջիլավյան անհատ ձեռնարկատեր

բժշկական օգնություն և սպասարկում

19) Էդգար Կարապետյան անհատ ձեռնարկատեր

բժշկական օգնություն և սպասարկում

20) Կարապետ Գրիգորյան անհատ ձեռնարկատեր

բժշկական օգնություն և սպասարկում

21) Արայիկ Կարապետյան անհատ ձեռնարկատեր

բժշկական օգնություն և սպասարկում

22) Ռաֆայել Անդրիասյան անհատ ձեռնարկատեր

բժշկական օգնություն և սպասարկում

23) Վաչագան Սարգսյան անհատ ձեռնարկատեր

բժշկական օգնություն և սպասարկում

2. Վերոնշյալ անհատ ձեռնարկատերերից և իրավաբանական անձանցից յուրաքանչյուրին Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշման համաձայն լիցենզիան տրամադրել հայտը բավարարելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում օրենքով սահմանված պետական տուրքը վճարելու դեպքում, իսկ չվճարելու դեպքում այդ հայտերը համարել մերժված:

3. Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետի ժամանակավոր պաշտոնակատար Վահե Ալեքսանյանին՝ եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և Պետական եկամուտների կոմիտե:

4. Առողջապահության նախարարության քարտուղարության պետ Զարուհի Դարբինյանին` եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը հայտատուներին:

5. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանին:

6. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում վարչական վարույթի մասնակիցներին իրազեկելուն հաջորդող օրվանից:

7. Սույն հրամանը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 70-րդ և 71-րդ հոդվածներով սահմանված կարգով կարող է բողոքարկվել Առողջապահության նախարարություն, ինչպես նաև ՀՀ վարչական դատարան՝ վարչական ակտն ուժի մեջ մտնելու օրվանից 2 ամսվա ընթացքում:

 

 

Ա. Թորոսյան