Պ Ա Ր Ե Տ Ի Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 ապրիլի, 2020 թ. N 34
ՊԱՐԵՏԻ` 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 31-Ի N 27 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298-Ն որոշմամբ՝ Պարետի՝ 2020 թվականի մարտի 31-ի «Արտակարգ դրության իրավական ռեժիմով պայմանավորված Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում կիրառվող սահմանափակումների վերաբերյալ» N 27 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1. Հավելված N 1-ի 5-րդ կետի 1-ին ենթակետում «բնակության, ինքնամեկուսացման կամ աշխատանքի վայրից առավելագույնը 1 կիլոմետր հեռավորության վրա գտնվող» բառերը փոխարինել «բնակության, ինքնամեկուսացման կամ աշխատանքի վայրից քաղաքային բնակավայրերում առավելագույնը 500 մետր, իսկ գյուղական բնակավայրերում առավելագույնը 1 կիլոմետր հեռավորության վրա գտնվող» խմբագրությամբ.
2. Հավելված N 1-ի 5-րդ կետի 2-րդ ենթակետում «օրվա ընթացքում մեկ անգամ» բառերը փոխարինել «առավոտյան ժամը 6:00-ից մինչև 10:00-ը» բառերով.
3. Հավելված N 1-ի Ձև N 1-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն սույն որոշման Ձև N 1-ի.
4. Հավելված N 2-ի Աղյուսակ 1-ում «Հյուրանոցների և համանման բնակատեղերի տրամադրման ծառայություններ» բառերը լրացնել «բացառապես հյուրերի հաշվառման ռեգիստր վարելու պայմանով» բառերով.
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի ապրիլի 6-ին՝ ժամը 23:59-ին` բացառությամբ սույն որոշման 3-րդ կետի, որն ուժի մեջ է մտնում 2020 թվականի ապրիլի 8-ին՝ ժամը 23:59-ին:
Ձև N 1
Պարետի 2020 թվականի մարտի 31-ի N 27 որոշման հավելված N 1-ի
Արտակարգ դրության ժամանակահատվածում գործատուի տեղեկանք
Տրված՝ « » ապրիլի, 2020 թ.
Աշխատողի անուն, ազգանուն ____________________________________________
Ընկերության անվանում ________________________________________________
Ընկերության ՀՎՀՀ _____________________________________________________
Ընկերության հասցե և հեռախոսահամար __________________________________ ________________________________________________________________________
Աշխատողի անձը հաստատող փաստաթղթի համար________________________
Աշխատողի զբաղեցրած պաշտոնը ________________________________________
Աշխատանքի սկզբի և ավարտի ժամեր ____________________________________
Տեղեկանքի գործողության ժամկետը ______________________________________
Գործատուի ստորագրություն՝ __________________ |
Տ. ԱՎԻՆՅԱՆ |
Որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի ապրիլի 6-ին (բացառությունները տե'ս որոշման 5-րդ կետում):