Պ Ա Ր Ե Տ Ի Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 մարտի, 2020 թ. N 10
ՊԱՐԵՏԻ՝ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 17-Ի N 1 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298-Ն որոշման 2-րդ, 6-րդ և 7-րդ կետերով և որոշման հավելվածի 2-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերով՝
1. «Համաճարակաբանական լարված իրավիճակ ունեցող երկրների (տարածքների) ցանկը և անցակետով թույլատրվող մուտքի առանձնահատուկ դեպքերը սահմանելու մասին» Պարետի 2020թ. մարտի 17-ի N 1 որոշման հավելվածը խմբագրել՝ համաձայն սույն որոշման հավելվածի.
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թ. մարտի 23-ից՝ ժամը 23:59-ից:
Տ․ Ավինյան
Հավելված Պարետի 2020 թ. Մարտի 22-ի N 10 որոշման |
ՑԱՆԿ
1. Ամերիկայի Միացյալ Նահանգներ
2. Ավստրալիայի Միություն
3. Եվրոպական միության անդամ պետություններ (Ավստրիա, Բելգիա, Բուլղարիա, Գերմանիա, Դանիա, Էստոնիա, Իռլանդիա, Իսպանիա, Իտալիա, Լատվիա, Լեհաստան, Լիտվա, Լյուքսեմբուրգ, Խորվաթիա, Կիպրոս, Հունաստան, Հունգարիա, Մալթա, Նիդերլանդներ, Շվեդիա, Չեխիա, Պորտուգալիա, Ռումինիա, Սլովակիա, Սլովենիա, Ֆինլանդիա, Ֆրանսիա)
4. Թուրքիայի Հանրապետություն
5. Իսրայելի Պետություն
6. Իրանի Իսլամական Հանրապետություն
7. Կանադա
8. Կորեայի Հանրապետություն
9. Ճապոնիա
10. Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն
11. Նորվեգիայի Թագավորություն
12. Շվեյցարիայի Համադաշնություն
13. Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն
14. Ռուսաստանի Դաշնություն
15. Վրաստան
Որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի մարտի 23-ին՝ ժամը 23:59-ից:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|