ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 ապրիլի 2020 թվականի N 194-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N Մ-1264-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Հիմնատավուշ» զարգացման հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ 02600539) կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքները անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի` 2016 թվականի դեկտեմբերի 27-ի «Հիմնատավուշ» զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող «Գյուղատնտեսության զարգացում» ծրագրի մասին» N Մ-1264-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն`
1) «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ` 00046317) 2017 թվականի հուլիսի 1-ին կնքված N 091011711412 պայմանագրով նշված գործարքը, որով նախատեսվում է 2020 թվականի ապրիլի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում բնական գազի մատակարարում` 600,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Ատ Գազ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 07619068) 2020 թվականի փետրվարի 21-ին կնքված պայմանագրով նշված գործարքը, որով նախատեսվում է սեղմված բնական գազի մատակարարում` 3,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3) «Ինգլիշ Թրեյդ Հաուզ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 02550253) 2020 թվականի փետրվարի 21-ին կնքված պայմանագրով նշված գործարքը, որով նախատեսվում է մեքենաների, սարքավորումների և տրակտորների յուղերի մատակարարում ` 1,200,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
4) «Գեպոտանիք» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 00442109) 2020 թվականի փետրվարի 21-ին կնքված պայմանագրով նշված գործարքը, որով նախատեսվում է շինանյութի մատակարարում ` 12,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
5) «Ռեալ Թայմ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 02229634) 2020 թվականի փետրվարի 21-ին կնքված N ID 93009189 պայմանագրով նշված գործարքը, որով նախատեսվում է 2020 թվականի մարտի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում համացանցի հասանելիության ծառայությունների մատուցում` 500,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |
2020 թ. ապրիլի 2 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|