ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 հունիսի 2017 թվականի |
թիվ 73 |
քաղ. Մոսկվա |
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՓՈԽԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ` ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի (այսուհետ՝ Oրենսգիրք) 146-րդ հոդվածի 4-րդ կետի 12-րդ ենթակետին, 371-րդ հոդվածի 12-րդ կետին և 373-րդ հոդվածի 13-րդ կետին համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Սահմանել, որ՝
ա) Եվրասիական տնտեսական միության անդամ պետության (այսուհետ՝ անդամ պետություն) պետական մարմնի՝ Oրենսգրքի 146-րդ հոդվածի 4-րդ կետի 12-րդ ենթակետով հաստատումը ներկայացվում է այն անդամ պետության կենտրոնական մաքսային մարմնի կողմից, որի տարածքում գտնվում է նշանակման մաքսային մարմինը, այն անդամ պետության կենտրոնական մաքսային մարմին, որի տարածքում տեղակայված է ուղարկող մաքսային մարմինը.
բ) Օրենսգրքի 371-րդ հոդվածին համապատասխան փաստաթղթերի պատճենների և (կամ) տեղեկությունների տրամադրման վերաբերյալ հարցումների ուղարկումն ու կատարումն իրականացվում են ինչպես անդամ պետությունների կենտրոնական մաքսային մարմինների միջև փոխգործակցության շրջանակներում, այնպես էլ անմիջապես անդամ պետությունների տարածքային մաքսային մարմինների միջև:
Այն դեպքում, երբ հնարավոր չէ սահմանել, թե որ անդամ պետության մաքսային մարմին է պետք ուղարկել հարցումը, հարցումների ուղարկումն իրականացվում է մեկ անդամ պետության կենտրոնական մաքսային մարմնի կողմից մյուս անդամ պետությունների կենտրոնական մաքսային մարմիններ.
գ) Օրենսգրքի 373-րդ հոդվածին համապատասխան մաքսային հսկողություն անցկացնելու վերաբերյալ հանձնարարականների ուղարկումը և կատարման ապահովումն իրականացվում են անդամ պետությունների կենտրոնական մաքսային մարմինների կողմից:
Անդամ պետությունների կենտրոնական մաքսային մարմինների կողմից սահմանված դեպքերում մաքսային հսկողություն անցկացնելու մասին հանձնարարականների ուղարկումն ու կատարման ապահովումը կարող են իրականացվել անդամ պետությունների տարածքային մաքսային մարմինների կողմից:
2. Սույն որոշման կիրառման նպատակներով՝
ա) անդամ պետությունների կենտրոնական մաքսային մարմիններ ասելով՝ հասկանում ենք՝
Հայաստանի Հանրապետության համար՝ Հայաստանի Հանրապետության Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն.
Բելառուսի Հանրապետության համար՝ Բելառուսի Հանրապետության պետական մաքսային կոմիտեն.
Ղազախստանի Հանրապետության համար՝ Ղազախստանի Հանրապետության ֆինանսների նախարարության պետական եկամուտների կոմիտեն.
Ղրղզստանի Հանրապետության համար՝ Ղրղզստանի Հանրապետության Կառավարությանն առընթեր պետական մաքսային ծառայությունը.
Ռուսաստանի Դաշնության համար՝ Դաշնային մաքսային ծառայությունը.
բ) անդամ պետությունների տարածքային մաքսային մարմիններ ասելով՝ հասկանում ենք՝
Հայաստանի Հանրապետության համար՝ մաքսատները, մաքսային կետերը.
Բելառուսի Հանրապետության համար՝ մաքսատները.
Ղազախստանի Հանրապետության համար՝ Ղազախստանի Հանրապետության ֆինանսների նախարարության պետական եկամուտների կոմիտեի տարածքային ստորաբաժանումները՝ ըստ շրջանների (ըստ հանրապետական նշանակության քաղաքների, մայրաքաղաքի), մաքսատները.
Ղրղզստանի Հանրապետության համար՝ մաքսատները.
Ռուսաստանի Դաշնության համար՝ տարածաշրջանային մաքսային վարչությունները, մաքսատները:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո, սակայն «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրվանից ոչ շուտ:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ |
Տ. Սարգսյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական: