ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
1 ապրիլի 2020 թվականի N 183-Ա
ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՀԱՅԱՍՏԱՆՅԱՅՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑՈՒ ՄԱԼԱԹԻԱ-ՍԵԲԱՍՏԻԱ ՀԱՅՈՐԴՅԱՑ ՏԱՆ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայաստանի ներկայացուցչության կողմից (Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Մարշալ Բաղրամյան 40, ՀՎՀՀ՝ 00006479) իրականացվող՝ 2,006,688,337 դրամ ընդհանուր արժողությամբ «Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու Մալաթիա-Սեբաստիա հայորդյաց տան վերանորոգում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայաստանի ներկայացուցչությանը՝ մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարած աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |
2020 թ. ապրիլի 1 Երևան |
Հավելված ՀՀ փոխվարչապետի 2020 թ. ապրիլի 1-ի N 183-Ա որոշման |
«ՀԱՅԱՍՏԱՆՅԱՅՑ ԱՌԱՔԵԼԱԿԱՆ ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑՈՒ ՄԱԼԱԹԻԱ-ՍԵԲԱՍՏԻԱ ՀԱՅՈՐԴՅԱՑ ՏԱՆ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ» ԾՐԱԳԻՐ
1. |
Ծրագրի նպատակը |
Ծրագրի նպատակն է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան, 32/2 հասցեում գտնվող Հայորդյաց տան շենքի հիմնովին վերանորոգումը։ Հաշվի առնելով, որ շենքը շատ հին է (կառուցվել է 1970-ականներին) և դժվարություններ են առաջացել շատ հին լինելու պատճառով` շենքում կրթադաստիարակչական գործունեություն ծավալելու համար անհրաժեշտություն է առաջացել ստեղծել ժամանակակից ու հարմարավետ պայմաններ ու ամբողջովին վերանորոգել այն։ Վերանորոգման ենթակա տարածքի ընդհանուր մակերեսը կազմում է 6500 քառ. մետր: |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Օրենքով սահմանված կարգով օգտվել ՀՀ հարկերի, տուրքերի և պարտադիր վճարների գծով արտոնություններից։ |
3. |
Բարեգործը |
Հայկական բարեգործական ընդհանուր միություն (ՀԲԸՄ) (գրանցված` ԱՄՆ, Դելավերի նահանգ, Նյու Քեսլ համայնք, 19808 ք. Վիլմինգտոն, Սենթրվիլ փ. 2711, #400 հասցեում, «29» մարտի 1955թ., գրանցման թիվ` 0486313) |
4. |
Ծրագրի կատարողը |
Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Հայաստանի ներկայացուցչություն (Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Մարշալ Բաղրամյան 40, ՀՎՀՀ՝ 00006479) |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան, հոգևոր |
6. |
Ծրագրի բյուջեն |
2,006,688,337 դրամ |
7. |
Բարեգործություն ստացողը |
«Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցի» կրոնական կազմակերպություն, Հայաստանի Հանրապետություն, Արմավիրի մարզ քաղաք Էջմիածին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, ՀՎՀՀ 04703401 |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2020 թվականի մարտի 10-ից մինչև 2022 թվականի նոյեմբերի 1-ը |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
1. Շենքի վերանորոգման նախագծային աշխատանքներ 2020 թվականի ապրիլի 10-ից մինչև 2020 թվականի մայիսի 31-ն ընկած ժամանակահատվածում՝ 10,920,000 դրամի չափով 2. Շենքի վերանորոգման հեղինակային հսկողության աշխատանքներ։ Նախատեսվում է իրականացնել 2020 թվականի մարտի 10-ից մինչև 2022 թվականի նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում՝ 21,600,000 դրամի չափով: 3. Շենքի ընդհանուր շինարարական աշխատանքներ (այդ թվում ներքին հարդարման) ՝ 854,068,933.61 դրամի չափով, - ապրանքների ներմուծում` 350,084,593.85 դրամի չափով: Նախատեսվում է իրականացնել 2020 թվականի մարտի 10-ից մինչև 2022 թվականի նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում: 4. Շենքի էլեկտրամատակարարման համակարգի շինմոնտաժային աշխատանքներ՝ 100,222,077.02 դրամի չափով, - ապրանքների ներմուծում՝ 117,533,637 դրամի չափով Նախատեսվում է իրականացնել 2020 թվականի ապրիլի 1-ից մինչև 2022 թվականի նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում: 5. Շենքի ջերմասառնամատակարարման ցանցի, օդափոխության, ջեռուցման համակարգերի տեղադրման և կաթսայատան սարքավորումների մոնտաժային աշխատանքներ՝ 193,259,398 դրամի չափով, - ներմուծվող ապրանքներ՝ 192,897, 521.18 դրամ առանց ԱԱՀ-ի Նախատեսվում է իրականացնել 2020 թվականի մայիսի 1-ից մինչև 2022 թվականի նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում: 6. Ջրամատակարարման և ջրահեռացման աշխատանքներ՝ 51,288,918 դրամի չափով, - ապրանքների ներմուծում՝ 16,353,243 դրամի չափով Նախատեսվում է իրականացնել 2020 թվականի մայիսի 1-ից մինչև 2022 թվականի նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում: 7. Հրդեհամարման, տեսահսկման, մուտքի վերահսկման, հակահրդեհային համակարգերի և համակարգչային ցանցի մոնտաժային աշխատանքներ ՝ 55,166,849.34 դրամի չափով - ապրանքների ներմուծում՝ 43,293,166.20 դրամի չափով: Նախատեսվում է իրականացնել 2020 թվականի մայիսի 1-ից մինչև 2022 թվականի նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում: |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
1․ Շենքի վերանորոգման նախագծային աշխատանքներ՝ 10,920,000 դրամ առանց ԱԱՀ-ի 2․ Շենքի վերանորոգման հեղինակային հսկողություն՝ 21,600,000 դրամ առանց ԱԱՀ-ի 3․ Ընդհանուր շինարարական աշխատանքներ (այդ թվում ներքին հարդարման)՝ 854,068,933.61 դրամ առանց ԱԱՀ-ի - ապրանքների ներմուծում` 350,084,593.85 դրամ առանց ԱԱՀ-ի 4․ Էլեկտրամատակարարման համակարգի շինմոնտաժային աշխատանքներ՝ 100,222,077.02 դրամ առանց ԱԱՀ-ի - ապրանքների ներմուծում՝ 117,533,637 դրամ առանց ԱԱՀ-ի 5․ Շենքի ջերմասառնամատակարարման ցանցի, օդափոխության, ջեռուցման համակարգերի տեղադրման և կաթսայատան սարքավորումների մոնտաժային աշխատանքներ՝ 193,259,398 առանց ԱԱՀ-ի - ներմուծվող ապրանքներ՝ 192,897, 521.18 դրամ առանց ԱԱՀ-ի 6․ Ջրամատակարարման և ջրահեռացման աշխատանքներ՝ 51,288,918 դրամ առանց ԱԱՀ-ի - ապրանքների ներմուծում՝ 16,353,243 դրամ առանց ԱԱՀ-ի - ապրանքների ներմուծում՝ 43,293,166.20 դրամ առանց ԱԱՀ-ի: |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպչական ծախսերը |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպչական ծախսեր չեն նախատեսվում: |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Չի նախատեսվում |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) կենտրոնական վարչական ժողովի և ՀՀ կառավարության 2003թ․ հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով: |
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|