Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-192
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (10.02.1998-08.02.1999)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1998.01.31/2
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
26.12.1997
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
17.01.1998
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.02.1998
Ուժը կորցնելու ամսաթիվ
31.12.2000

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է Ազգային ժողովի կողմից
26 դեկտեմբերի 1997թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ 1998-2000 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1.

Հայաստանի Հանրապետության պետական գույքի մասնավորեցման նպատակները և հիմնական խնդիրները

 

Հայաստանի Հանրապետության պետական գույքի (այսուհետ` պետական գույք) մասնավորեցման սույն ծրագրի (այսուհետ` ծրագիր) հիմնական նպատակներն են`

- տնտեսության մասնավորեցման աստիճանը բարձրացնելը.

- ընկերությունների (ձեռնարկությունների) գործունեության արդյունավետությունը բարձրացնելը.

- պետական գույքի մասնավորեցման գործընթացը հիմնականում ավարտելը.

- պետական գույքի մասնավորեցման մեթոդները զարգացնելը, այդ թվում` մրցույթներն ավելի լայն կիրառելը` առավելագույնս խրախուսելով ներդրումները և ընկերությունների (ձեռնարկությունների) վաճառքը ռազմավարական ներդրողներին.

- պետական գույքի մասնավորեցումից ստացված միջոցների հաշվին պետական բյուջեի եկամուտներն ավելացնելը:

 

Հոդված 2.

Մասնավորեցվող պետական գույքի ընտրության սկզբունքները

 

Մասնավորեցվող պետական գույքի ընտրության սկզբունքներն են`

- գյուղատնտեսությունն սպասարկող ու հարակից ճյուղերի ընկերությունների (ձեռնարկությունների) և օբյեկտների մասնավորեցումն ավարտելը.

- ժողովրդական սպառման ապրանքները թողարկող և դրանցով հանրապետության սպառողական շուկայի վրա առավելագույն ազդեցություն ունեցող ընկերությունների (ձեռնարկությունների) մասնավորեցումն ավարտելը.

- արտադրական և սոցիալական բնույթի անավարտ շինարարության օբյեկտների մասնավորեցումն ավարտելը.

- առավել ներդրումներ պահանջող ոլորտների ընկերությունների (ձեռնարկությունների), որտեղ ակնկալվում են մասնավոր ներդրումներ, մասնավորեցման գործընթացն սկսելը:

Բանկերի, ապահովագրական ընկերությունների պետական բաժնետոմսերի վաճառքը իրականացվում է կառավարության որոշմամբ` առանց դրանք սույն ծրագրում ընդգրկելու:

 

Հոդված 3.

Տնտեսության այն ճյուղերը և ոլորտները, որոնցում մասնավորեցում չի նախատեսվում

 

1. Սույն ծրագրի համաձայն մասնավորեցման ենթակա չեն`

- քաղաքացիական պաշտպանության և մոբիլիզացիոն նշանակության օբյեկտները.

- հրաձգարանները և ռազմական կառույցները.

- դրամահատող, պետական շքանշաններ, կնիքներ և դրոշմակնիքներ պատրաստող ընկերությունները (ձեռնարկությունները).

- հիմնարար հետազոտություններով զբաղվող ինստիտուտները.

- երկրաբանության, քարտեզագրության, երկրաբաշխության, հիդրոօդերևութաբանության ճյուղերի, ինչպես նաև շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վիճակի ու պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնող ընկերությունները (ձեռնարկությունները).

- պետական ռեզերվների ու մոբիլիզացիոն պաշարների պահեստային տնտեսության օբյեկտները և սառնարանները.

- սանիտարահամաճարակային, անասնաբուժության, բույսերի և անտառտնտեսության պաշտպանության ծառայությունների ընկերությունները (ձեռնարկությունները).

- ցեղական անասունների բուծման պետական տոհմային ընկերությունները (ձեռնարկությունները) և կենտրոնները, մշակաբույսերի սորտափորձարկման պետական հենակետերը, պետական սերմտեսչության լաբորատորիաները, մշակաբույսերի էլիտային սերմնաբուծական ընկերությունները (ձեռնարկությունները), պետական տնկարանները.

- ստանդարտացման և չափագիտության ծառայությունների ընկերությունները (ձեռնարկությունները).

- երկաթուղիները, ընդհանուր օգտագործման հանրապետական նշանակության ավտոճանապարհները, Երևանի մետրոպոլիտենը.

- ռադիոակտիվ և տրոհվող նյութեր (դրանց սարքավորումներ) արտադրող, ինչպես նաև այդ բնագավառում գիտահետազոտական և փորձարարական-կոնստրուկտորական աշխատանքներ իրականացնող ընկերությունները (ձեռնարկությունները).

- ուղղիչ աշխատանքային հիմնարկների ընկերությունները (ձեռնարկությունները).

- հանրակրթական և բարձրագույն ուսումնական հաստատությունները,

Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությանն առընթեր գիտամանկավարժական ինստիտուտները:

2. Մասնավորեցման ենթակա օբյեկտների զբաղեցրած տարածքները չեն մասնավորեցվում, եթե տվյալ օբյեկտները տեղաբաշխված են`

ա) պետական մարմինների վարչական շենքերում և շինություններում.

բ) ինժեներատեխնիկական կառույցներում, հաղորդակցության ուղիներում (կամուրջներ, թունելներ, պատնեշներ, ստորգետնյա անցումներ և այլն) և ինժեներատեխնիկական առումով դրանց մասը համարվող կից տարածքներում, երկաթուղային կայարաններում, ավտոկայաններում, սոցիալական ոլորտի օբյեկտներում (դպրոցներ, ուսումնական հաստատություններ, մշակութային օբյեկտներ և այլն).

գ) պաշտպանական և անվտանգության նշանակություն ունեցող օբյեկտներում և դրանց կից տարածքներում:

Սույն հոդվածի 2-րդ կետով նախատեսված դեպքերում, երբ տվյալ տարածքի մասնավորեցումը չի թույլատրվում, այդ տարածքը կարող է օգտագործվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վարձակալական հիմունքներով:

 

Հոդված 4.

Պետական բաժնետիրական, պետական մասնակցությամբ և ոչ պետական ընկերություններ (ձեռնարկություններ) և անավարտ շինարարության օբյեկտներ, որոնց մասնավորեցումն իրականացվում է ծրագրով

 

Սույն ծրագրի մասն է կազմում պետական ընկերությունների (ձեռնարկությունների) և անավարտ շինարարության օբյեկտների ցանկը` ըստ տնտեսության ճյուղերի և ոլորտների (ցանկերը կցվում են)` առանձին նշելով բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ մասնավորեցվողները: Իսկ ծրագրի ցանկերում ընդգրկված այն ընկերությունները (ձեռնարկությունները), որոնց մասնավորեցման ձևը նշված չէ, մասնավորեցվում են «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ձևերով:

«Փոքր» օբյեկտները համարվում են ծրագրի մաս և մասնավորեցվում են «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն:

Անավարտ շինարարության բոլոր օբյեկտները, ընկերությունների (ձեռնարկությունների) կազմում գտնվող «փոքր» օբյեկտները և գույքի առանձին տարրերը համարվում են ծրագրում ընդգրկված:

Նախորդ ծրագրերի ցանկերում ընդգրկված, սակայն չմասնավորեցված ընկերությունները (ձեռնարկությունները) և օբյեկտները համարվում են սույն ծրագրի մաս և ենթակա են առաջնահերթ մասնավորեցման «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ձևերով, իսկ ծրագրում ընդգրկված «փոքր» օբյեկտների մասնավորեցումը հիմնականում ավարտվում է մինչև 1998թ. հուլիսի 1-ը:

Նախատեսվում է մասնավորեցնել ծրագրի ցանկերում ընդգրկված ընկերությունների (ձեռնարկությունների) ընդհանուր թվի` 1998թ.` 50 տոկոսը (140), 1999թ.` 30 տոկոսը (84), 2000թ.` 20 տոկոսը (56):

 

Հոդված 5.

Սեփականաշնորհման սերտիֆիկատների օգտագործման կարգը և ժամկետները

 

Սույն ծրագրով սեփականաշնորհման սերտիֆիկատների թողարկում չի իրականացվում:

Նախորդ ծրագրերով բաշխված սեփականաշնորհման սերտիֆիկատների օգտագործման վերջին ժամկետ է սահմանվում 1998 թվականի դեկտեմբերի 31-ը:

 

Հոդված 6.

Պետական գույքի մասնավորեցման տարաժամկետ վճարումները

 

Պետական գույքի մասնավորեցման տարաժամկետ վճարումների սանդղակը կիրառվում է «փոքր» մասնավորեցման և վարձակալած գույքի գնման դեպքերում:

 

Սանդղակ

 

Մասնավորեցվող գույքի ձեռքբերման տարաժամկետ վճարումների չափերը

 

Վճարման ենթակա գումարը (դրամ) Առաջին վճարի չափը (դրամ)
Վճարման ժամկետը (տարի) Վճարումների թիվը
Մինչև 2 000 000 100 տոկոս - -
2 000 001-5 000 000 ոչ պակաս 2 000 000+40 տոկոս այն մասից, որը գերազանցում է 2 000 000-ը 1 2
5 000 001-10 000 000 ոչ պակաս 3 200 000+ 30 տոկոս այն մասից, որը գերազանցում է 5 000 000-ը 2 3
10 000 001-15 000 000 ոչ պակաս 4 700 000+ 20 տոկոս այն մասից, որը գերազանցում է 10 000 000-ը 3 4
15 000 001-20 000 000 ոչ պակաս 5 700 000+ 10 տոկոս այն մասից, որը գերազանցում է 15 000 000-ը 4 5
20 000 001-25 000 000 ոչ պակաս 6 200 000+ 5 տոկոս այն մասից, որը գերազանցում է 20 000 000-ը 5 6
25 000 001 և ավելի ոչ պակաս 6 450 000 6 7

 

Պետական գույքի մասնավորեցման տարաժամկետ վճարման դեպքում յուրաքանչյուր հերթական վճարումից հետո օբյեկտի արժեքի մնացած մասը մուծվում է հավասար մասերով` տարին մեկ անգամ: Գնորդը ցանկացած ժամանակ կարող է մուծել մնացած ամբողջ գումարը: Հերթական վճարման ժամանակ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով հաշվի է առնվում մասնավորեցվող գույքի գների փոփոխման ինդեքսը:

Մասնավորեցման (սեփականաշնորհման) նախորդ ծրագրերով նախատեսված տարաժամկետ վճարումների իրավունք ստացած գնորդները սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո մնացած վճարումները կատարում են սույն օրենքով սահմանված տարաժամկետ վճարումների սանդղակին համապատասխան:

 

Հոդված 7.

Մասնավորեցման համար անհրաժեշտ նախապատրաստական միջոցառումները` ըստ տնտեսության ոլորտների և առանձին ընկերությունների (ձեռնարկությունների)

 

Մասնավորեցման գործընթացում ներգրավված ընկերությունների (ձեռնարկությունների) և անավարտ շինարարության օբյեկտների նախապատրաստման նպատակով մասնավորեցում (սեփականաշնորհում) իրականացնող պետական կառավարման լիազորված մարմինը մշակում և Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում տնտեսության առանձին ոլորտների մասնավորեցման ենթածրագրեր, սահմանում է կազմակերպական-տեխնիկական համալիր միջոցառումների պլան: Այն իրականացնում են վերոհիշյալ մարմնի նշանակած անձինք կամ պետական կառավարման հանրապետական և տարածքային մարմինները, ընդ որում`

- մասնավորեցում (սեփականաշնորհում) իրականացնող պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով Հայաստանի Հանրապետության նախարարությունները, պետական կառավարման հանրապետական և տարածքային մյուս մարմինները տեղեկություններ են տալիս իրենց ենթակայության տակ գտնվող ու մասնավորեցման գործընթացում ներգրավված ընկերությունների (ձեռնարկությունների) ֆինանսական վիճակի, ինչպես նաև առաջարկություններ` այն կարգավորելու կամ ընկերությունը (ձեռնարկությունը) լուծարելու մասին.

- կարող են հրավիրվել նաև մասնագիտացված աուդիտորական կազմակերպություններ, որոնց հիմնական նպատակը լուծարման ենթակա ընկերությունների (ձեռնարկությունների) վնասաբերության պատճառները բացահայտելն է.

- անհրաժեշտության դեպքում ստեղծվում են փորձագետների ժամանակավոր խմբեր, որոնց միջոցով մշակվում են հանձնարարականներ` տնտեսության այս կամ այն ճյուղում կառուցվածքային փոփոխություններ իրականացնելու, ընկերությունները (ձեռնարկությունները) վերակազմավորելու (բաժանելու, այլ ձեռնարկությունների հետ միացնելու, գործող ընկերության (ձեռնարկության) կազմից առանձնացնելու), ինչպես նաև ընկերություններում (ձեռնարկություններում) զբաղվածության կառուցվածքային փոփոխություններ կատարելու ուղղությամբ:

 

Հոդված 8.

Մասնավորեցման գործընթացում ներգրավված ընկերությունների (ձեռնարկությունների) նկատմամբ Հայաստանի Հանրապետության նախարարությունների, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունների սահմանափակումները

 

Հայաստանի Հանրապետության նախարարությունները, պետական կառավարման մյուս մարմինները, տեղական ինքնակառավարման մարմիններն իրավունք չունեն ծրագիրը ուժի մեջ մտցնելուց հետո դրանում ընդգրկված ընկերությունները (ձեռնարկությունները) լուծարել, վերակազմավորել, ստեղծել դուստր ընկերություններ, բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով սահմանված դեպքերի:

Ծրագրում այլ սահմանափակումներ կարող են սահմանվել սույն օրենքի լրացումների և փոփոխությունների միջոցով:

 

Հոդված 9.

Պետական գույքի մասնավորեցման ծրագրի իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական և իրավական միջոցառումները

 

Պետական գույքի մասնավորեցման ծրագրի իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական միջոցառումներն են`

- հասարակության լայն խավերին «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին, դրանից բխող օրենքներին, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներին և այլ նորմատիվ իրավական ակտերին ծանոթացնելու գործընթացը կազմակերպելը.

- մասնավորեցման գործընթացում ներգրավված կադրերի համար մեթոդական և գործնական ուսուցում կազմակերպելը.

- աճուրդային կենտրոնների և մասնավորեցում (սեփականաշնորհում) իրականացնող պետական կառավարման մարմնի տարածքային ստորաբաժանումների միջոցով բաժնետոմսերի բաժանորդագրություն իրականացնելը.

- նոր բաժնետոմսերի բաց տեղաբաշխումը ֆոնդային բորսաների միջոցով.

- խորհրդատվական ընկերություններ և մասնագետներ ներգրավելը:

Պետական գույքի մասնավորեցման ծրագրի իրականացման համար անհրաժեշտ իրավական միջոցառումներն են`

- մասնավորեցվող պետական գույքի գնահատման, գնահատման մեթոդների ընտրության, պետական գույքի առանձին ձևերով մասնավորեցման իրականացման կարգերի (կանոնակարգերի) մշակումը, դրանց օրենսդրական կատարելագործումը:

 

Հոդված 10.

Ծրագրի գործողության ժամկետը

 

Ծրագիրը գործում է սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահից մինչև 2000 թվականի դեկտեմբերի 31-ը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Լ. Տեր-Պետրոսյան


Երևան
17 հունվարի 1998 թ.
ՀՕ-192

 

Ց Ա Ն Կ

 

1998-2000 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ)

 

NN
ը/կ
Ծածկագիրը Ընկերության (ձեռնարկության) անվանումը Հասցեն Մասնավորեցման ձևը
1 2 3 4 5
ԷՆԵՐԳԵՏԻԿԱ
1. 60 000 «Վանաձորի ՋԷԿ» ՊՁ քաղ. Վանաձոր մասնավորեցում
2. 60 001 «Երևանի ՋԷԿ» ՊՁ քաղ. Երևան, Արին Բերդի 3-րդ նրբ. մասնավորեցում
3. 60 002 «Ջերմային ցանցեր» ՊՁ քաղ. Երևան, Թեյշեբաինի 8 մասնավորեցում
4. 60 003 «Սևան-Հրազդանյան ՀԷԿ-երի կասկադ» ՊՁ Կոտայքի մարզ, գ. Արգել մասնավորեցում
5. 60 004 «Որոտանի ՀԷԿ-երի կասկադ» ՊՁ քաղ. Գորիս, գ. Տաթև,
գ. Որոտան քաղ. Սիսիան, գ. Շամբ, գ. Շաղատ
մասնավորեցում
6. 60 005 «Արարատի մարզային էլեկտրացանց» ՊՁ քաղ. Արտաշատ Արազու 43 մասնավորեցում
7. 60 006 «Վայոց ձորի մարզային էլեկտրացանց» ՊՁ քաղ. Եղեգնաձոր, Զորավար Անդրանիկի 39 մասնավորեցում
8. 60 007 «Լոռու մարզային էլեկտրացանց» ՊՁ քաղ. Վանաձոր, Բաթումի 8 մասնավորեցում
9. 60 008 «Տավուշի մարզային էլեկտրացանց» ՊՁ քաղ. Իջևան, Օչամչիրայի 2 մասնավորեցում
10. 60 009 «Կոտայքի մարզային էլեկտրացանց» ՊՁ քաղ. Հրազդան, Աթարբեկյան, 5ա մասնավորեցում
11. 60 010 «Արագածոտնի մարզային էլեկտրացանց» ՊՁ քաղ. Աշտարակ մասնավորեցում
12. 60 011 «Արմավիրի մարզային էլեկտրացանց» ՊՁ  քաղ. Արմավիր մասնավորեցում
13. 60 012 «Շիրակի մարզային էլեկտրացանց» ՊՁ քաղ. Գյումրի, Շարա Տալյան 1 մասնավորեցում
14. 60 013 «Գեղարքունիքի մարզային էլեկտրացանց» ՊՁ քաղ. Սևան, Էներգետիկների 4 մասնավորեցում
15. 60 014 «Սյունիքի մարզային էլեկտրացանց» ՊՁ քաղ. Կապան, Գործարանային 17 մասնավորեցում
16. 60 015 «Երևանի էլեկտրացանց» ՊՁ  քաղ. Երևան, Մյասնիկյան 5/1 մասնավորեցում
17. 60 016 «Հայատոմսպասարկում» ՊՁ քաղ. Մեծամոր մասնավորեցում
18. 60 017 «Հայէներգաքիմպաշտպանություն» ՓԲԸ քաղ. Երևան Արին Բերդի 3-րդ նրբ. մասնավորեցում
19. 60 018 «Հայատոմէներգամոնտաժ» ՓԲԸ Արմավիրի մարզ մասնավորեցում
20. 60 019 «Հայատոմջերմաէներգամոնտաժ» ՓԲԸ Արմավիրի մարզ մասնավորեցում
21. 60 020 «Հայհիդրոէլեկտրամոնտաժ» ՓԲԸ քաղ. Երևան, Արցախի պող., 4-րդ նրբ., 6 մասնավորեցում
22. 60 021 «Հայէներգաջերմամեկուսացում» ՊՁ քաղ. Հրազդան մասնավորեցում
23. 60 022 «Հայէներգացանցշին» ՊՁ քաղ. Երևան, Բաբայան 10/1 մասնավորեցում
24. 60 023 «Հայէներգո» ՊՁ-ի
«Բնակկենցաղային տնտեսություն» ԴՁ
քաղ. Երևան, Իսահակյան 24 մասնավորեցում
25. 60 024 «Հայգազ» ՊՁ-ի
Մասիսի «Հայանիստ» օժանդակ տնտեսություն
քաղ. Մասիս մասնավորեցում
26. 60 025 «Հայգազ» ՊՁ-ի գյուղատնտեսական մթերքների արտադրության և վերամշակման ԴՁ քաղ. Մասիս մասնավորեցում

ՇԻՆԱՆՅՈՒԹԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ

27. 60 026  Մասնագիտացված աշխատանքների վարչություն քաղ. Երևան, Սունդուկյան 66 մասնավորեցում
28. 60 027 «Արմավիրապակի» ՊՁ Արմավիրի մարզ, Շահումյան 3 ԲԱԲ
29. 60 028 Պեմզաշենի ՇԻԿ Շիրակի մարզ, գ. Պեմզաշեն ԲԱԲ
30. 60 029 Նոր Խարբերդի
«Դիատոմիտների գործարան» ՓԲԸ
Արարատի մարզ, գ. Նոր Խարբերդ մասնավորեցում
31. 60 030 Արարատի ցեմենտի կոմբինատ քաղ. Արարատ մասնավորեցում
32. 60 031 «Անի-Պեմզա» կոմբինատ Շիրակի մարզ, գ. Անիպեմզա մասնավորեցում
33. 60 032 «Արթիկ-տուֆ» ԱՄ քաղ. Արթիկ, Տուֆագործների 24  մասնավորեցում

ՔԻՄԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ

34. 60 033 «Հայքիմնախագիծ» ՊՁ (տարածք չունի) քաղ. Վանաձոր, Օգոստոսի 23-ի փող., 2 մասնավորեցում
35. 60 034 Ռետինատեխնիկական իրերի գործարանի ՇՎՎ քաղ. Երևան, Արշակունյաց 25 ԲԱԲ

ՀԱՍՏՈՑԱՇԻՆՈՒԹՅՈՒՆ

36. 60 035 «Արագած» ՊՁ Արագածոտնի մարզ, գ. Արագած ԲԱԲ
37. 60 036 «Ալմաստ» գործարան»  ՓԲԸ քաղ. Երևան, Ռուբինյանց 28 մասնավորեցում

ՀԱՏՈՒԿ ԾՐԱԳՐԵՐ

38. 60 037 Վանաձորի «ԷՀՏ» քաղ. Վանաձոր, Գործարանային 2 մասնավորեցում
39. 60 038 «Արև» ՊՁ քաղ. Ապարան, Գայի 20 մասնավորեցում

ՌԱԴԻՈԷԼԵԿՏՐՈՆԻԿԱ

40. 60 039 Կապանի «Էլեկտրոն» ՓԲԸ քաղ. Կապան, Լեռնահանքեր ԲԱԲ
41. 60 040 «Էլեկտրոն-Գյումրի» ՓԲԸ քաղ. Գյումրի, Գործարանային 5 ԲԱԲ
42. 60 041 «Կոնտակտ Ռելե» ՓԲԸ քաղ. Երևան, Ազատության պող. մասնավորեցում
43. 60 042 «Նեյրոն» ՊՁ-ի «Գողթ» ԴՁ Կոտայքի մարզ, գ. Գողթ ԲԱԲ
44. 60 043 «Նեյրոն» ՊՁ-ի «ՇՎՎ» ԴՁ քաղ. Երևան, Միկոյան 17 ԲԱԲ
45. 60 044 «Նեյրոն» ՊՁ-ի «Տաթև» ԴՁ Սյունիքի մարզ, գ. Տաթև ԲԱԲ
46. 60 045 «Նեյրոն» ՊՁ-ի «Հովիտ» ԴՁ Տավուշի մարզ, ԲԱԲ

ԼԵՌՆԱՄԵՏԱԼՈՒՐԳԻԱ

47. 60 046 Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ քաղ. Քաջարան, Լեռնագործների 1 մասնավորեցում
48. 60 047 Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ քաղ. Մեղրի, գ. Ագարակ մասնավորեցում
49. 60 048 Կապանի լեռնահարստացման կոմբինատ քաղ. Կապան, Գործարանային 4 մասնավորեցում
50. 60 049 Ախթալայի ՀՀՊՁ քաղ. Ախթալա մասնավորեցում
51. 60 050 «Հայոսկի» ՀՆՊՁ քաղ. Երևան, Կոմիտասի 49 մասնավորեցում
52. 60 051 «Կանազ» ՓԲԸ քաղ. Երևան, Գրիբոյեդովի 25 մասնավորեցում
53. 60 052 «Ակսոն» գործարան քաղ. Երևան, Գրիբոյեդովի 25 մասնավորեցում
54. 60 053 «Մագնոն» ՀԿՏԲ քաղ. Գյումրի, Ա. Մանուկյան 4 մասնավորեցում
55. 60 054 «Շողակն» ՊՁ քաղ. Նոր Հաճն մասնավորեցում

ԹԵԹԵՎ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ

56. 60 055 «Կումայրի» ՓԲԸ քաղ. Գյումրի, Աբովյան 256 ԲԱԲ
57. 60 056 «Էդգար» ՓԲԸ քաղ. Գյումրի, Լիսիցյան փող. ԲԱԲ
58. 60 057 Վանաձորի «Ղարս» կարի ֆաբրիկա քաղ. Վանաձոր, Դպրոցի 47 ԲԱԲ
59. 60 058 Քանաքեռի կարի ֆաբրիկա քաղ. Երևան, Սարկավագի 157 մասնավորեցում
60. 60 059 Արթիկի գուլպա-նասկեղենի  ֆաբրիկա քաղ. Արթիկ, Շահումյան 1 մասնավորեցում
61. 60 060 Մանկական հագուստի կարի ֆաբրիկա քաղ. Երևան, Վրացական 5 մասնավորեցում
62. 60 061 Կամոյի առևտրաարտադրական ձեռնարկություն քաղ. Գավառ,
Կ. Հայրապետի 5
մասնավորեցում
63. 60 062 Մաստարայի կոշիկի ֆաբրիկա Արագածոտնի մարզ,
գ. Մաստարա
ԲԱԲ
64. 60 063 Գյումրիի «Նարեկ» ՓԲԸ քաղ. Գյումրի, Թբիլիսյան 42 ԲԱԲ
65. 60 064 Գառնահովտի կոշիկի ֆաբրիկա Արագածոտնի մարզ,
գ. Գառնահովիտ
ԲԱԲ

ԳԻՏՈՒԹՅՈՒՆ

66. 60 065 Վանաձորի «Ավտոմատիկա ԳԱՁ» ՓԲԸ քաղ. Վանաձոր,
Մ. Խորենացու 5
մասնավորեցում 

 ԱՅԼ ՃՅՈՒՂԵՐ

67. 60 066 «Վիտա» ձեռնարկություն քաղ. Երևան, Ավան, 4-րդ փող., 19 ԲԱԲ
68. 60 067 «Լալվար» ՓԲԸ քաղ. Տաշիր մասնավորեցում 

ԱՌԵՎՏՈՒՐ

69. 60 150 «Երառսպասարկում» ՊՁ-ի N 3 ԴՁ քաղ. Երևան,  Արցախի 28 մասնավորեցում 
70. 60 151 «Երառսպասարկում» ՊՁ-ի N 5 ԴՁ քաղ. Երևան, Ա. Վշտունու 5-րդ նրբ., 24 մասնավորեցում 
71. 60 152 «Երառսպասարկում» ՊՁ-ի N 8 ԴՁ քաղ. Երևան, Աբելյան 8 մասնավորեցում 
72. 60 153 «Երառսպասարկում» ՊՁ-ի Մ/Ս N 7 ԴՁ քաղ. Երևան, Ավան-3, Գրիգոր Նարեկացու 54 մասնավորեցում 
73. 60 154 «Գեղառսպաս» ՊՁ քաղ. Գավառ, Գրիգոր Լուսավորչի 18 մասնավորեցում 
74. 60 155 «Վայոցձորառսպաս» ՊՁ քաղ. Եղեգնաձոր, Պարույր Սևակի 9 մասնավորեցում 
75. 60 156 «Տավուշառսպաս» ՊՁ քաղ. Դիլիջան, Օրջոնիկիձեի 6ա մասնավորեցում 
76. 60 157 «Արագածոտնառսպաս» ՊՁ քաղ. Արտաշատ, Երևանյան 47 մասնավորեցում 
77. 60 158 «Արարտառսպաս» ՊՁ քաղ. Արտաշատ, Օգոստոսի 23-ի փող., 79 մասնավորեցում 
78. 60 159 «Վաղարշապատառսպաս» ՊՁ քաղ. Վաղարշապատ, Աթարբեկյան 24 մասնավորեցում 
79. 60 160 Սևանի հանգստյան գոտում համալիր սպասարկման ՊՁ քաղ. Սևան, հանգստյան գոտի մասնավորեցում
80. 60 161 «Հայինտուր-ֆիրմա» ՊՁ քաղ. Երևան, Փ. Բուզանդի 1 մասնավորեցում 
81. 60 162 Արագածի ԿՄՖ քաղ. Արարատ մասնավորեցում

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

82. 60 200 ՇՇ-14 քաղ. Վաղարշապատ, Գայի խճ. մասնավորեցում
83. 60 201 «ՇՇ-23» ՓԲԸ քաղ. Վայք մասնավորեցում
84. 60 202 «Վայոց ձոր» ՓԲԸ քաղ. Եղեգնաձոր, Միկոյան 16 մասնավորեցում
85. 60 203 «Հիդրոշինարար» ՓԲԸ Շիրակի մարզ, գ. Ախուրյան մասնավորեցում
86. 60 204 «Վարարակ» ՓԲԸ քաղ. Գորիս, Ավանգարդի 29 մասնավորեցում
87. 60 205 «Անի» ՓԲԸ քաղ. Մարալիկ մասնավորեցում
88. 60 206 «ՇՇ-8» ՓԲԸ քաղ. Նոյեմբերյան մասնավորեցում
89. 60 207 «Մասիս» ՓԲԸ Արարատի մարզ,
գ. Մարմարաշեն
մասնավորեցում
90. 60 208 «Աղուտներ» ՓԲԸ Արմավիրի մարզ,
գ. Երասխահուն
մասնավորեցում
91. 60 209 «Աղստև» ՓԲԸ քաղ. Իջևան մասնավորեցում
92. 60 210 «Արգամ» ՓԲԸ քաղ. Բերդ մասնավորեցում
93. 60 211 «Տարոն» ՓԲԸ Շիրակի մարզ, գ. Ախուրյան մասնավորեցում
94. 60 212 «Ջրաշինարար-2» ՓԲԸ Շիրակի մարզ, գ. Կապս մասնավորեցում
95. 60 213 «Հայջրշին» ՊՁ-ի Սիսիանի տեղամաս քաղ. Սիսիան   մասնավորեցում
96. 60 214 «Հայջրշին» ՊՁ-ի Կապանի տեղամաս քաղ. Կապան  մասնավորեցում
97. 60 215 «Հայջրշին» ՊՁ-ի «Գրավի» ՓԲԸ Շիրակի մարզ, գ. Ախուրյան մասնավորեցում
98. 60 216 Գորիսի հրուշակեղենի ՊՁ քաղ. Գորիս, Առաքելյան 26 ԲԱԲ
99. 60 217 Իջևանի ծխախոտի ֆերմենտացիոն գործարան քաղ. Իջևան մասնավորեցում
100. 60 218 Արմավիրի հացի գործարան քաղ. Արմավիր ԲԱԲ
101. 60 219 Ջերմուկի հացի գործարան քաղ. Ջերմուկ, Ձախափնյակ թաղ. ԲԱԲ
102. 60 220 Թթխմորի և հաց-հրուշակեղենի փորձարարական արտադրական ՊՁ քաղ. Երևան, Նոր Արեշ, 25-րդ փող., 50 ԲԱԲ
103. 60 221 Թթխմորի միավորում քաղ. Աբովյան ԲԱԲ
104. 60 222 Գորիսի հացընդունման ՊՁ քաղ. Գորիս, Տաթևացու 8 ԲԱԲ
105. 60 223 Ագարակի հացի գործարան Սյունիքի մարզ, գ. Ագարակ ԲԱԲ
106. 60 224 Երևանի N 10 հացի գործարան քաղ. Երևան, Կիևյան 16 ԲԱԲ
107. 60 225 Երևանի փորձարարական գործարան քաղ. Երևան, Զ. Քանաքեռցու 76 ԲԱԲ
108. 60 226 Բյուրեղավանի հացի գործարան քաղ. Բյուրեղավան ԲԱԲ
109. 60 227 Սևանի անասնամթերման գրասենյակ քաղ. Սևան, Կոլխոզնիկների փող. մասնավորեցում
110. 60 228 Նոյեմբերյանի անասնամթերման գրասենյակ Տավուշի մարզ, գ. Բերդավան մասնավորեցում
111. 60 229 «Հայգյուղջրատարշին» ՓԲԸ քաղ. Երևան, Սունդուկյան 66ա մասնավորեցում
112. 60 230 «Հայջրշին» ՊՁ-ի N 7 ՇՇ  Արմավիրի մարզ,
գ. Քարակերտ
մասնավորեցում
113. 60 231 «Եղվարդշին» ՓԲԸ քաղ. Եղվարդ մասնավորեցում
114. 60 232 «Սիփան» ՓԲԸ Կոտայքի մարզ, գ. Առինջ մասնավորեցում
115. 60 233 «Թալին» ՓԲԸ քաղ. Թալին մասնավորեցում
116. 60 234 «ՇՇ-2» ՓԲԸ Արարատի մարզ,
գ. Լանջազատ
մասնավորեցում
117. 60 235 «Ջրաշինարար-20» ՓԲԸ քաղ. Չարենցավան մասնավորեցում
118. 60 236 «Ջավախք» ՓԲԸ Արմավիրի մարզ, 
գ. Եղեգնուտ
մասնավորեցում
119. 60 237 «Մասիս-1» ՓԲԸ Արարատի մարզ, «Մասիս» կայարան մասնավորեցում
120. 60 238 «Զվարթնոց-1» ՓԲԸ քաղ. Վաղարշապատ մասնավորեցում
121. 60 239 Մասնագիտացված ավտոտրանսպորտային ձեռնարկություն Կոտայքի մարզ, գ. Վերին Պտղնի ԲԱԲ
122. 60 240 Երևանի թռչնաբուծական փորձարարական բազայի Մասիսի տեղամաս Արարատի մարզ, գ. Այնթափ մասնավորեցում
123. 60 241 Փետուրի վերամշակման արտադրության և իրացման ձեռնարկություն Արմավիրի մարզ,
գ. Մուսալեռ
մասնավորեցում
124. 60 242 «Հայջրտնտ» ՀՆՊՁ-ի «Հորատում» ԴՁ Արագածոտնի մարզ,
գ. Ագարակ
մասնավորեցում
125. 60 243 «Հայջրտնտ» ՀՆՊՁ-ի N 2 շինարարական ԴՁ Շիրակի մարզ,
գ. Ախուրյան
մասնավորեցում
126. 60 244 «Հայջրտնտ» ՀՆՊՁ-ի առևտրաարտադրական ԴՁ Արարատի մարզ, գ. Հայանիստ մասնավորեցում
127. 60 245 Ստեփանավանի անասնամթերման գրասենյակ քաղ. Ստեփանավան, Արևելյան 2 մասնավորեցում
128. 60 246 Պռոշյանի սերմնաբուծական բազա Կոտայքի մարզ, գ.Պռոշյան մասնավորեցում
129. 60 247 Սիսիանի սերմնազտիչ գործարան Սյունիքի մարզ, գ. Ույծ մասնավորեցում
130. 60 248 «Սերմեր» արտադրաառևտրական ֆիրմա» ՊՁ քաղ. Երևան, Այվազովսկու 14 ԲԱԲ
131. 60 249 Մոսկվայի «Արարատ» գինու-կոնյակի գործարանի անավարտ շինարարություն քաղ. Մոսկվա, Բրյուլովո, 6-րդ Ռադիալնայա մասնավորեցում
132. 60 250 Սանկտ Պետերբուրգի «Արարատ» գինու-կոնյակի գործարան քաղ. Սանկտ Պետերբուրգ, Սոֆիյսկայա 93 ԲԱԲ

ՏՐԱՆՍՊՈՐՏ

133. 60 300 Երևանի ՈՒԱՏՁ-1 քաղ. Երևան, Արցախի 23 մասնավորեցում
134. 60 301 «Երուղևորտրանս» ՓԲԸ քաղ. Երևան, Թևոսյան 5 մասնավորեցում
135. 60 302 Երևանի ՈՒԱՏՁ-6 քաղ. Երևան, Դավթաշեն թաղ. մասնավորեցում
136. 60 303 Երևանի միջքաղաքային ՈՒԱՏՁ քաղ. Երևան, Շիրակի 76 մասնավորեցում
137. 60 304 Երևանի միկրոավտոբուսային ՈՒԱՏՁ քաղ. Երևան, Բագրատունյաց 42 մասնավորեցում
138. 60 305 Երևանի մերձքաղաքային  մասնավորեցում ՈՒԱՏՁ քաղ. Երևան, Նուբարաշենի խճ., 9 մասնավորեցում
139. 60 306 Աբովյանի ԲՈՒԱՏՁ Կոտայքի մարզ,
գ. Մայակովսկի
մասնավորեցում
140. 60 307 Արարատի ԲԱՏՁ քաղ. Արարատ, Գրիբոյեդովի 11 մասնավորեցում
141. 60 308 Արտաշատի ԲՈՒԱՏՁ քաղ. Արտաշատ, Օգոստոսի 23-ի փ. մասնավորեցում
142. 60 309 Գորիսի ԲՈՒԱՏՁ քաղ. Գորիս, Առաքելյան 30 մասնավորեցում
143. 60 310 Սևանի ԲՈՒԱՏՁ քաղ. Սևան, Նաիրյան 191 մասնավորեցում
144. 60 311 Վեդու ԲՈՒԱՏՁ քաղ. Վեդի, Արարատյան 113 մասնավորեցում
145. 60 312 Հրազդանի ԲԱՏՁ քաղ. Հրազդան, Կաքավաձոր թաղ. մասնավորեցում
146. 60 313 Հրազդանի ՈՒԱՏՁ քաղ. Հրազդան, Վանատուն թաղ. մասնավորեցում
147. 60 314 Եղեգնաձորի ԲՈՒԱՏՁ քաղ. Եղեգնաձոր, Երևանյան խճ., փակ. 1 մասնավորեցում
148. 60 315 Մարտունու ԲՈՒԱՏՁ քաղ. Մարտունի, Սիրունյան 1 մասնավորեցում
149. 60 316 Մասիսի ԲՈՒԱՏՁ Արարատի մարզ,
գ. Հայանիստ
մասնավորեցում
150. 60 317 Մեղրու ԲՈՒԱՏՁ քաղ. Մեղրի, Ադեզյան 3 մասնավորեցում
151. 60 318 Նաիրիի ԲՈՒԱՏՁ քաղ. Եղվարդ, Կոմիտասի 41 մասնավորեցում
152. 60 319 Չարենցավանի ԲՈՒԱՏՁ քաղ. Չարենցավան, Արցախի 1 մասնավորեցում
153. 60 320 Ջերմուկի ԲՈՒԱՏՁ քաղ. Ջերմուկ մասնավորեցում
154. 60 321 Ճամբարակի ԲՈՒԱՏՁ քաղ. Ճամբարակ մասնավորեցում
155. 60 322 Վայքի ԲՈՒԱՏՁ քաղ. Վայք, Ա. Մելիքյան 3 մասնավորեցում
156. 60 323 Վարդենիսի ԲՈՒԱՏՁ քաղ. Վարդենիս, Չարենցի 70 մասնավորեցում
157. 60 324 Ալավերդու ԲՈՒԱՏՁ քաղ. Ալավերդի, Թբիլիսյան խճ. 7 մասնավորեցում
158. 60 325 Ապարանի ԲՈՒԱՏՁ քաղ. Ապարան, Գայի 1 մասնավորեցում
159. 60 326 Բաղրամյանի ԲՈՒԱՏՁ Արմավիրի մարզ,
գ. Մյասնիկյան
մասնավորեցում
160. 60 327 Գյումրիի ԲԱՏՁ-1 քաղ. Գյումրի, Շիրակացու 8 մասնավորեցում
161. 60 328 Երևանի ԲԱՏՁ-3 քաղ. Երևան, Շիրակի փող., փակ. 3/2 մասնավորեցում
162. 60 329 Երևանի միջազգային ԲԱՏՁ քաղ. Երևան, Արցախի փող., նրբ. 5/3 մասնավորեցում
163.  60 330 Էջմիածնի ԲՈՒԱՏՁ քաղ. Վաղարշապատ, Ծաղկունքի խճ. մասնավորեցում
164. 60 331 Վանաձորի 2981 ԱՇ-ի նախկին թիվ 1 ԲԱՏՁ-ի բազան քաղ. Վանաձոր, Կնունյանց 1 մասնավորեցում
165. 60 332 Իջևանի ԲՈՒԱՏՁ քաղ. Իջևան, Արցախյան 2 մասնավորեցում
166. 60 333 Սպիտակի ԲՈՒԱՏՁ քաղ. Սպիտակ, Շահումյան 122 մասնավորեցում
167. 60 334 Ստեփանավանի ԲՈՒԱՏՁ քաղ. Ստեփանավան, Հոկտեմբերյան 145 մասնավորեցում
168. 60 335 Տավուշի ԲՈՒԱՏՁ քաղ. Բերդ, Լենինի 6 մասնավորեցում
169. 60 336 Տաշիրի ԲՈՒԱՏՁ քաղ. Տաշիր, Կիրովի փող. մասնավորեցում
170. 60 337 Երևանի մետրոպոլիտենի նորոգման-մեխանիկական ՊՁ քաղ. Երևան, Արարատյան 87 մասնավորեցում
171. 60 338 Երևանի մետրոպոլիտենի նորոգման էլեկտրամեխանիկական տեղամաս քաղ. Երևան, Թբիլիսյան փող.
(Քանաքեռ)
մասնավորեցում
172. 60 339 Եղեգնաձորի ՃՇՇՁ քաղ. Եղեգնաձոր մասնավորեցում
173. 60 340 Կոտայքի ՃՇՇՁ Կոտայքի մարզ,
գ. Բալահովիտ
մասնավորեցում
174. 60 341 Քաշաթաղի ՃՇՆՁ Քաշաթաղ մասնավորեցում
175. 60 342 Նաիրիի ՃՇՇՁ Կոտայքի մարզ մասնավորեցում
176. 60 343 Երևանի ՃՇՁ քաղ. Երևան մասնավորեցում
177. 60 344 «Անահիտ» պանսիոնատ քաղ. Ստեփանավան մասնավորեցում
178. 60 345 ՀՀ երկաթուղու «Լեռնագործ» ՓԲԸ Լոռու մարզ, «Այրում» կայարան մասնավորեցում
179. 60 346 ՀՀ երկաթուղու Երևանի շինմոնտաժային ՊՁ քաղ. Երևան, Թամանցիների 93 մասնավորեցում
180. 60 347 ՀՀ երկաթուղու Երևանի ջրամատակարարման ուղեմաս քաղ. Երևան, Արցախի 40 մասնավորեցում
181. 60 348 ՀՀ երկաթուղու «Հայերկաթուղիմատ» ՊՁ քաղ. Երևան, Տիգրան Մեծի 50 մասնավորեցում
182. 60 349 ՀՀ երկաթուղու Գյումրիի երկաթուղու հիվանդանոց քաղ. Գյումրի, Գյումրիի երկաթուղու հիվանդանոց մասնավորեցում
183. 60 350 ՀՀ երկաթուղու Արզնու երկաթուղու հիվանդանոցային վերականգնողական կենտրոն  Կոտայքի մարզ, գ. Նոր Գեղի մասնավորեցում
184. 60 351 ՀՀ երկաթուղու Գյումրիի քաղաքային կառույցների ուղեմաս քաղ. Գյումրի, Երկաթգծի 62 մասնավորեցում
185. 60 352 ՀՀ երկաթուղու Երևանի քաղաքացիական կառույցների ուղեմաս  քաղ. Երևան, Արցախի 40 մասնավորեցում
186. 60 353 «Այգ» ՓԲԸ (Երևանի ՆԳ) քաղ. Երևան, Նուբարաշենի խճ. 1 մասնավորեցում
187. 60 354 «Գյումրիավտոնորոգում» ՓԲԸ (Գյումրիի ԱՆԳ) քաղ. Գյումրի, Փանյան 1 մասնավորեցում
188. 60 355 «Սլացք» ՓԲԸ (Վանաձորի ԱՆԳ) քաղ. Վանաձոր, Թևոսյան 3 մասնավորեցում
189. 60 356 Արթիկի ԲՈՒԱՏՁ քաղ. Արթիկ, Գործարանային 2 մասնավորեցում
190. 60 357 Գյումրիի ԲԱՏՁ-3 քաղ. Գյումրի, Բուլվարային 2 մասնավորեցում
191. 60 358 Երևանի ԲԱՏՁ-6 քաղ. Երևան, Արցախի 34 մասնավորեցում
192. 60 359 Երևանի ԲԱՏՁ-7 քաղ. Երևան, Արին Բերդի փող., նրբ. 5/10 մասնավորեցում
193. 60 360 Երևանի ԲԱՏՁ-9 քաղ. Երևան, Շիրակի 39 մասնավորեցում
194. 60 361 Երևանի ՏԱՁ քաղ. Երևան, Արցախի 73 մասնավորեցում
195. 60 362 Երևանի բեռնման-բեռնաթափման ուղեմաս քաղ. Երևան, Արարատյան 90 մասնավորեցում
196. 60 363 «Երևանի մետրոպոլիտեն» ՀՆՊՁ-ի ջերմոցային տնտեսություն քաղ. Երևան, Արարատյան 87 մասնավորեցում
197. 60 364 «Երևանի մետրոպոլիտեն» ՀՆՊՁ-ի ավտոտնակներ (5 հատ) քաղ. Երևան, Արարատյան 87 մասնավորեցում

ԿԱՊ

198. 60 500 «Նյութատեխնիկական մատակարարման և առևտրաարտադրական պետական ձեռնարկություն քաղ. Երևան, Թբիլիսյան խճ. 37 մասնավորեցում
199. 60 501 Սիսիանի էլեկտրակապի ԴՁ-ի անասնապահական ֆերմա Սյունիքի մարզ, գ. Տոլորս մասնավորեցում
200. 60 502 Գավառի էլեկտրակապի ԴՁ-ի անասնապահական ֆերմա քաղ. Գավառ մասնավորեցում
201. 60 503 Վարչատնտեսական ՊՁ-ի «Շինարարություն և արտադրություն» ԴՁ քաղ. Երևան, Ռադիշչևի 4 ԲԱԲ
202. 60 504 Վարչատնտեսական ՊՁ-ի ջերմոցային տնտեսություն Կոտայքի մարզ,
գ. Բալահովիտ, N 1 ռադիոկենտրոն
մասնավորեցում
203. 60 505 Վարչատնտեսական ՊՁ-ի թռչնաբուծական տնտեսություն Կոտայքի մարզ,
գ. Բալահովիտ,  N 1 ռադիոկենտրոն
մասնավորեցում

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

204. 60 600 «Հանրապետական մանկական  օրթոպեդիկ հիվանդանոց» ՊՁ քաղ. Մասիս մասնավորեցում

ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉՈՒԹՅՈՒՆ

205. 60 700 «Լույս» հրատարակչություն քաղ. Երևան, Իսահակյան 28 մասնավորեցում

ՄՇԱԿՈՒՅԹ

206. 60 800 Երևանի երիտասարդական կամերային թատրոն քաղ. Երևան, Մեսրոպ Մաշտոցի 58 մասնավորեցում

 ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԸՆԴԵՐՔ

207. 60 900 Լոռու ԴՁ-ի Ախթալայի բազայի ճաշարան Լոռու մարզ, գ. Նեղուց, «Երկրաբան» բազա մասնավորեցում
208. 60 901 Լոռու ԴՁ-ի Ախթալայի բազայի խանութ Լոռու մարզ, Նեղուց, «Երկրաբան» բազա մասնավորեցում
209. 60 902 Լոռու ԴՁ-ի Շամլուղի բազայի գրասենյակ քաղ. Շամլուղ մասնավորեցում
210. 60 903 Լոռու ԴՁ-ի Շամլուղի բազայի ճաշարան քաղ. Շամլուղ մասնավորեցում
211. 60 904 Լոռու ԴՁ-ի Շամլուղի բազայի պահեստ քաղ. Շամլուղ մասնավորեցում
212. 60 905 Աղստևի ԴՁ-ի «Արեգ» բազա քաղ. Իջևան, «Արեգ» բազա մասնավորեցում
213. 60 906 Գուգարքի ԵՀՇ ՊՁ-ի Դիլիջանի բազայի ադմինիստրատիվ շենք քաղ. Դիլիջան, Կամոյի փող.  մասնավորեցում
214. 60 907 Հարավային ԵՀՇ ՊՁ-ի Կապանի ԴՁ-ի օժանդակ տնտեսություն քաղ. Կապան մասնավորեցում
215. 60 908 Հարավային ԵՀՇ ՊՁ-ի Կապանի ԴՁ-ի քիմիական լաբորատորիայի շենք քաղ. Կապան, բանավան Արփիկ մասնավորեցում
216. 60 909 ՏԵԵ ՊՁ-ի բազա քաղ. Երևան, Թբիլիսյան խճ. 47 մասնավորեցում
217. 60 910 ՀԻԵ ՊՁ-ի Սամաղարի բազայի ճաշարան Արմավիրի մարզ,
գ. Սամաղար
մասնավորեցում
218. 60 911 «Կառույց» ՓԲԸ Կոտայքի մարզ, գ. Առինջ մասնավորեցում
219. 60 912 «Ջաջուռածուխ» ՊՁ (2 անգար) Շիրակի մարզ,
գ. Ղարիբջանյան
մասնավորեցում

ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆ

220. 61 200 «Արմավիրի ստոմատոլոգիական պոլիկլինիկա» ՊՁ քաղ. Արմավիր, Երևանյան
40 ա
մասնավորեցում
221. 61 201 «Արմավիրի Մանկական ստոմատոլոգիական պոլիկլինիկա» ՊՁ քաղ. Արմավիր, Սայաթ-Նովայի 23 մասնավորեցում
222. 61 202 «Վաղարշապատի ստոմատոլոգիական պոլիկլինիկա» ՊՁ քաղ. Վաղարշապատ, Աթարբեկյան 20 ա մասնավորեցում
223. 61 203 «Վաղարշապատի մանկական ստոմատոլոգիական պոլիկլինիկա» ՊՁ քաղ. Վաղարշապատ, Մեսրոպ Մաշտոցի 8 մասնավորեցում

ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆ

224. 61 300 Մարզադաշտի սպորտհամալիր քաղ. Եղեգնաձոր, Սպանդարյան փող. մասնավորեցում
225. 61 301 Կաթսայատուն` ջեռուցման ցանցով քաղ. Եղեգնաձոր, Մոմիկի 18 մասնավորեցում
226. 61 302 Առևտրի կենտրոն քաղ. Ջերմուկ մասնավորեցում
227. 61 303 Առողջարան (567 տեղ) քաղ. Ջերմուկ մասնավորեցում

ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆ

228. 61 400 Արարատի մարզի Վեդու «Ստոմատոլոգիական պոլիկլինիկա» ՊՁ քաղ. Վեդի, Պուշկինի 1 մասնավորեցում

_______
Ծանոթագրություն.-

ՈՒԱՏՁ` ուղևորատար ավտոտրանսպորտային ձեռնարկություն
ԲՈՒԱՏՁ` բեռնաուղևորատար ավտոտրանսպորտային ձեռնարկություն
ԲԱՏՁ` բեռնատար ավտոտրանսպորտային ձեռնարկություն
ՃՇՇՁ` ճանապարհների շինարարության և շահագործման ձեռնարկություն
ՊՁ` պետական ձեռնարկություն
ՄՆԳ` մեխանիկական նորոգման գործարան
ԱՆԳ` ավտոնորոգման գործարան
ՏԱՁ` տրանսպորտային առաքման ձեռնարկություն

 

Ց Ա Ն Կ

 

1998 ԹՎԱԿԱՆԻՆ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ 34 ՏՈԿՈՍ ՊԵՏԱԿԱՆ ԲԱԺՆԵՄԱՍ ՈՒՆԵՑՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

 

NN
ը/կ
Ծածկագիրը Ընկերության (ձեռնարկության) անվանումը Հասցեն Մասնավորեցման ձևը
1 2 3 4 5
1. 61 100 «Ագրոսպասարկում» ԱՄ-ի Անիի շրջանային միավորում Շիրակի մարզ, գ. Մարալիկ ԲԱԲ
2. 61 101 «Ագրոսպասարկում» ԱՄ-ի Ստեփանավանի շրջանային միավորում քաղ. Ստեփանավան, Հոկտեմբերյան 1 ԲԱԲ
3. 61 102 «Ագրոսպասարկում» ԱՄ-ի Արագածի շրջանային միավորում Արագածոտնի մարզ,
գ. Ծաղկահովիտ
ԲԱԲ
4. 61 103 «Ագրոսպասարկում» ԱՄ-ի Վարդենիսի շրջանային միավորում քաղ. Վարդենիս ԲԱԲ
5. 61 104 «Ագրոսպասարկում» ԱՄ-ի Սևանի միջշրջանային միավորում  Գեղարքունիքի մարզ,
գ. Գագարին
ԲԱԲ
6. 61 105 «Ագրոսպասարկում» ԱՄ-ի Նոյեմբերյանի շրջանային միավորում Տավուշի մարզ, գ. Բերդավան ԲԱԲ
7. 61 106 «Ագրոսպասարկում» ԱՄ-ի Մասիսի շրջանային միավորում Արարատի մարզ, «Մասիս» կայարան ԲԱԲ
8. 61 107 «Ագրոսպասարկում» ԱՄ-ի Բաղրամյանի շրջանային միավորում Արմավիրի մարզ,
գ. Մյասնիկյան
ԲԱԲ
9. 61 108 «Ագրոսպասարկում» ԱՄ-ի Տաշիրի շրջանային միավորում քաղ. Տաշիր ԲԱԲ
10. 61 109 «Ագրոսպասարկում» ԱՄ-ի Արտաշատի շրջանային միավորում քաղ. Արտաշատ, Հոկտեմբերյան 25 ԲԱԲ
11. 61 110 «Ագրոսպասարկում» ԱՄ-ի Ախուրյանի շրջանային միավորում Շիրակի մարզ,
գ. Ախուրյան, Ախուրյան խճ.
ԲԱԲ
12. 61 111 «Ագրոսպասարկում» ԱՄ-ի Ապարանի շրջանային միավորում քաղ. Ապարան ԲԱԲ
13. 61 112 «Ագրոսպասարկում» ԱՄ-ի Գորիսի շրջանային միավորում քաղ. Գորիս ԲԱԲ
14. 61 113 «Ագրոսպասարկում» ԱՄ-ի Նաիրիի շրջանային միավորում քաղ. Եղվարդ ԲԱԲ
15. 61 114 «Ագրոսպասարկում» ԱՄ-ի Սիսիանի շրջանային միավորում քաղ. Սիսիան, Ադամյան 35 ԲԱԲ
16. 61 115 «Ագրոսպասարկում» ԱՄ-ի Տավուշի շրջանային միավորում քաղ. Բերդ, Տավուշի 33 ԲԱԲ
17. 61 116 «Բերրիություն» ԱՄ-ի Նոյեմբերյանի շրջանային միավորում Տավուշի մարզ, գ. Բերդավան ԲԱԲ
18. 61 117 «Բերրիություն» ԱՄ-ի Սպիտակի շրջանային միավորում քաղ. Սպիտակ, Լենինականի խճ. ԲԱԲ
19. 61 118 «Գեղամա» («Բերրիություն» ԱՄ-ի Գագարինի միջշրջանային միավորում) ՓԲԸ Գեղարքունիքի մարզ,
գ. Գագարին
ԲԱԲ
20. 61 119 «Բերրիություն» ԱՄ-ի Արագածի շրջանային միավորում Արագածոտնի մարզ, գ. Ծաղկահովիտ ԲԱԲ
21. 61 120 «Բերրիություն» ԱՄ-ի  Ապարանի շրջանային միավորում  Արագածոտնի մարզ,
գ. Քուչակ
ԲԱԲ
22. 61 121 «Բերրիություն» ԱՄ-ի Նաիրիի շրջանային  միավորում  քաղ. Եղվարդ, Երևանյան խճ. 1 ԲԱԲ
23. 61 122 «Բերրիություն» ԱՄ-ի Երևանի միավորում քաղ. Երևան, Հաղթանակ թաղ., 1-ին փող. 46 ԲԱԲ
24. 61 123 «Բերրիություն» ԱՄ-ի Իջևանի շրջանային միավորում քաղ. Իջևան ԲԱԲ
25. 61 124 «Բերրիություն» ԱՄ-ի Իջևանի միջշրջանային բազա քաղ. Իջևան ԲԱԲ
26. 61 125 «Ագրոսպասարկում» ԱՄ-ի Թումանյանի շրջանային միավորում Լոռու մարզ, գ. Օձուն ԲԱԲ
27. 61 126 «Բերրիություն» ԱՄ-ի Ստեփանավանի շրջանային միավորում  քաղ. Ստեփանավան, Ամերիկյան թաղ. ԲԱԲ
28. 61 127 «Հատիս» ՓԲԸ քաղ. Աբովյան, Սևանի 11 ԲԱԲ
29. 61 128 «Ագրոսպասարկում» ԱՄ-ի Մարտունու շրջանային միավորում քաղ. Մարտունի, Գարեգին Նժդեհի 4 ԲԱԲ
30. 61 129 «Բերրիություն» ԱՄ-ի Գորիսի շրջանային միավորում քաղ. Գորիս, Ամառանոցային 125 ԲԱԲ
31. 61 130 «Բերրիություն» ԱՄ-ի Սիսիանի շրջանային  միավորում  քաղ. Սիսիան, Իսրայելյան 1 ԲԱԲ
32. 61 131 «Ագրոսպասարկում» ԱՄ-ի Մեղրու շրջանային միավորում քաղ. Մեղրի ԲԱԲ
33. 61 132 «Ագրոսպասարկում» ԱՄ-ի Սպիտակի շրջանային միավորում քաղ. Սպիտակ, Լենինականյան խճ.135 ԲԱԲ
34. 61 133 «Բերրիություն» ԱՄ-ի Ախուրյանի շրջանային միավորում Շիրակի մարզ, գ. Ախուրյան ԲԱԲ
35. 61 134 «Բերրիություն» ԱՄ-ի Արարատի շրջանային միավորում քաղ. Վեդի, Արարատյան 5 ԲԱԲ
36. 61 135 «Բերրիություն» ԱՄ-ի Արթիկի շրջանային միավորում քաղ. Արթիկ ԲԱԲ
37. 61 136 «Բերրիություն» ԱՄ-ի Վաղարշապատի շրջանային միավորում Արմավիրի մարզ, Խաթունարխի խճ. 5-րդ կմ ԲԱԲ
38. 61 137 «Բերրիություն» ԱՄ-ի Արտաշատի շրջանային միավորում քաղ. Արտաշատ, Արարատյան 7 ԲԱԲ
39. 61 138 «Բերրիություն» ԱՄ-ի Վարդենիսի շրջանային միավորում քաղ. Վարդենիս ԲԱԲ
40. 61 139 Սևանի ձկնաբուծական գործարան քաղ. Սևան, Կիրովի 189 ԲԱԲ
41. 61 140 «Երուղևորտրանս» ԼԿՊՁ-ի «Ճոպանուղի» ստորաբաժանում քաղ. Երևան, Ամառանոցային 66 ԲԱԲ
42. 61 141 «Կիլիկիա» ՓԲԸ քաղ. Աբովյան, Սևանի 11 ԲԱԲ
43. 61 142 «Փարոս» ՓԲԸ («Փարոս» ԴՁ) քաղ. Աբովյան, Սևանի 11 ԲԱԲ
44. 61 143 «Վան» ՓԲԸ քաղ. Աբովյան, Սևանի 11 ԲԱԲ
45. 61 144 «Բերրիություն» ԱՄ-ի Արմավիրի շրջանային միավորում քաղ. Արմավիր ԲԱԲ
46. 61 145 «Սիրիուս» ՓԲԸ քաղ. Աբովյան ԲԱԲ
47. 61 146 Հրազդանի ջերմատնային տնտեսություն քաղ. Հրազդան ԲԱԲ
48. 61 147 Սպիտակի հացամթերքի կոմբինատ քաղ. Սպիտակ, Կիրովականի խճ. ԲԱԲ
49. 61 148 Վաղարշապատի «Էլեկտրոն» գործարան քաղ. Վաղարշապատ ԲԱԲ
50. 61 149 Արմավիրի «Սորտսերմբանջար» ՓԲԸ քաղ. Արմավիր ԲԱԲ
51. 61 150 Երևանի N 12 ԲԱՏՁ քաղ. Երևան, Արշակունյաց 119 ԲԱԲ
52. 61 151 «Զվարթնոց» պոլիգրաֆիական ձեռնարկություն քաղ. Երևան, Իսակովի 48 ԲԱԲ

 

Ա Մ Փ Ո Փ Ա Թ Ե Ր Թ Ի Կ

 

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ ԱՌԱՋԻՆ ԸՆԹԵՐՑՄԱՄԲ ԸՆԴՈՒՆՎԱԾ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ 1998-2000 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (ՏԵՔՍՏԱՅԻՆ ՄԱՍԻ) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՍՏԱՑՎԱԾ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆ

 

N Հոդվածի N-ը Առաջարկության հեղինակը(ները) Առաջարկության բովանդակությունը Նշումներ (առաջարկությունը
ընդունված է (+),
ընդունված չէ (-),
ընդունված է մասամբ)
1 2 3 4 5
1. Հոդված 2

ՀՀ կառավարություն

Առաջարկվում է հոդվածում լրացնել հետևյալ դրույթը.
«- բանկերի, ապահովագրական ընկերությունների և այլ ֆինանսավարկային կազմակերպությունների պետական բաժնետոմսերի վաճառքը իրականացվում է կառավարության որոշմամբ, առանց դրանք սույն ծրագրում ընդգրկելու»:
+
2. Հոդված 4 ԱԺ-ի տնտեսական հանձնաժողով,
ՀՀ կառավարություն 
Վերնագիրը շարադրել հետևյալ  խմբագրությամբ. «Պետական բաժնետիրական, պետական մասնակցությամբ և ոչ պետական ընկերություններ (ձեռնարկություններ) և անավարտ շինարարության օբյեկտներ, որոնց մասնավորեցումն իրականացվում է ծրագրով»: +
    ԱԺ-ի տնտեսական հանձնաժողով,
ՀՀ կառավարություն
Հոդվածի 3-րդ, 4-րդ և 5-րդ մասերը տալ նոր խմբագրությամբ.

«Փոքր» օբյեկտները համարվում են ծրագրի մաս և մասնավորեցվում են «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն:

Անավարտ շինարարության բոլոր օբյեկտները, ընկերությունների (ձեռնարկությունների) կազմում գտնվող «փոքր» օբյեկտները և գույքի առանձին տարրերը համարվում են ծրագրում ընդգրկված:

Նախորդ ծրագրերի ցանկերում ընդգրկված, սակայն չմասնավորեցված ընկերությունները (ձեռնարկությունները) և օբյեկտները համարվում են սույն ծրագրի մաս և ենթակա են մասնավորեցման «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ձևերով»:

+
    ԱԺ-ի տնտեսական
հանձնաժողով,
ՀՀ կառավարություն
Հոդվածի վերջում նախատեսել ծրագրի ցանկերում ընդգրկված ընկերությունների (ձեռնարկությունների) տարեկան մասնավորեցման հարաբերական և բացարձակ ցուցանիշները: +
3. Հոդված 5 ԱԺ-ի տնտեսական
հանձնաժողով,
ՀՀ կառավարություն
Հոդվածից հանել «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» ՀՀ օրենքից կրկնվող մասերը: +
4. Հոդված 6 ԱԺ-ի տնտեսական
հանձնաժողով,
ՀՀ կառավարություն
Առաջին նախադասության «մասնավորեցման» բառից հետո հանել «և պետական գույքի ուղղակի վաճառքի» բառերը: +
5. Հոդված 8 ԱԺ-ի տնտեսական
հանձնաժողով,
ՀՀ կառավարություն
Երկրորդ նախադասության «սահմանվել» բառից հետո ավելացնել «սույն օրենքի» բառերը: +

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան