ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է Ազգային Ժողովի կողմից
26 դեկտեմբերի 1997 թ.
«ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 2 հոդվածի`
ա) առաջին մասի «անձին» բառը փոխարինել «ֆիզիկական և իրավաբանական անձինք, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունները (այսուհետ` անձինք)» բառերով.
բ) երրորդ մասի «1-ին և 2-րդ» բառերը փոխարինել «1-ին, 2-րդ և 4-րդ» բառերով:
Հոդված 2. Օրենքի 3 հոդվածի առաջին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Հոդված 3. Սույն օրենքի 6 հոդվածի 1-ին և 2-րդ կետերով սահմանված գործարքներ (գործառնություններ) իրականացնող այն անձինք, որոնց ընթացիկ եռամսյակին անմիջապես նախորդող չորս եռամսյակների ընթացքում այդ գործարքների իրացումից ստացված հասույթի ընդհանուր ծավալը պակաս է երկու միլիոն դրամից, հարկ վճարող են համարվում այն պահից, երբ որևէ գործարքի իրականացմամբ տվյալ եռամսյակի և դրան նախորդող երեք եռամսյակների ընթացքում այդ գործարքների իրացումից ստացված հասույթի ընդհանուր ծավալը գերազանցում է երկու միլիոն դրամը: Այդ պահից ԱԱՀ հաշվարկվում և վճարվում է երկու միլիոն դրամը գերազանցող մասի համար:
Անկախ սույն հոդվածի առաջին մասի դրույթներից` այն անձինք, ովքեր հարկային տեսչության համապատասխան մարմին հայտարարություն կներկայացնեն ԱԱՀ վճարող ճանաչվելու վերաբերյալ, հայտարարությունը ներկայացնելու օրվանից կհամարվեն ԱԱՀ վճարող»:
Հոդված 3. Օրենքի 6 հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Հոդված 6. ԱԱՀ-ով հարկվող գործարքներ (գործառնություններ) են համարվում`
1) ապրանքների մատակարարումը` գործարք, որն իրականացվում է ապրանքների (այդ թվում` արտադրանքի և անշարժ գույքի) սեփականության իրավունքը` հատուցման դիմաց այլ անձի փոխանցելու միջոցով:
Ֆիզիկական անձանց անձնական գույքի օտարումը, բացառությամբ սույն օրենքով սահմանված դեպքերի, ապրանքների մատակարարում չի համարվում.
2) ծառայությունների մատուցումը` ապրանքների մատակարարում չհամարվող գործարք (գործառնություն), որն իրականացվում է որևէ ձևով կատարվող հատուցման դիմաց, ներառյալ ոչ նյութական ակտիվների իրացումը (փոխանցումը): Ծառայությունների մատուցում է համարվում նաև ապրանքների և անշարժ գույքի վարձակալությունը.
3) անհատույց (մասնակի հատուցմամբ) սպառումը` սույն օրենքով սահմանված կարգով ԱԱՀ վճարող անձանց կողմից ապրանքների անհատույց հատկացում կամ ծառայությունների անհատույց մատուցում տվյալ անձանց կամ այլ անձանց կամ նրանց ապրանքների մատակարարում և ծառայությունների մատուցում` տվյալ գործարքների (գործառնությունների) համար սովորաբար կիրառվող գներից էականորեն ցածր գներով, բացառությամբ օրենքով կամ օրենքով նախատեսված դեպքերում` իրավական այլ ակտով սահմանված դեպքերի.
1) ապրանքների ներմուծումը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
Հայաստանի Հանրապետության ներքին տարածք ներմուծվող ապրանքներից ԱԱՀ հաշվարկվում և գանձվում է մաքսային մարմինների կողմից Հայաստանի Հանրապետության սահմանին, բացառությամբ`
ա) իրավաբանական անձանց, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների և անհատ ձեռներեցների կողմից Հայաստանի Հանրապետության ներքին տարածք ներմուծվող այն ապրանքների, որոնց համար մաքսատուրքի դրույքաչափն օրենքով սահմանված է զրո տոկոս, և որոնք ենթակա չեն ակցիզային հարկով հարկման.
բ) Հայաստանի Հանրապետության ներքին տարածք ներմուծվող այն ապրանքների, որոնց շրջանառությունը սույն օրենքի 15 հոդվածի 19-րդ և 20-րդ կետերի համաձայն ազատված է ԱԱՀ-ից»:
Հոդված 4. Օրենքի 7 հոդվածի`
ա) 2-րդ կետի «միջոցները» բառը փոխարինել «սարքավորումները և արտադրական նշանակության այլ տեխնիկան` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկին համապատասխան» բառերով.
բ) 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«11) Հայաստանի Հանրապետության բյուջետային հիմնարկների կողմից ապրանքների մատակարարումը և ծառայությունների մատուցումը` այն մասով, որից հասույթն ամբողջությամբ հաշվեգրվել է պետական կամ համայնքների բյուջեների օգտին».
գ) հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 12-րդ և 13-րդ կետերով`
«12) ֆիզիկական անձանց կողմից օրենքով սահմանված անձնական օգտագործման իրերի ներմուծումը.
13) Հայաստանի Հանրապետություն մշտական բնակության մեկնող քաղաքացիների անձնական գույքի ներմուծումը»:
Հոդված 5. Օրենքի 8 հոդվածի`
ա) 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ`
«շրջանառելի` բազմակի օգտագործման տարայի արժեքը չի ներառվում ԱԱՀ-ով հարկվող շրջանառության մեջ, բացառությամբ այն դեպքի, երբ տարան իրացնում է անմիջական արտադրողը».
բ) 2-րդ կետի «համար» բառից հետո լրացնել «ներմուծման պահին» բառերը:
Հոդված 6. Օրենքի 15 հոդվածի`
ա) «ԱԱՀ-ից ազատվում են» բառերից հետո լրացնել «սույն օրենքի 6 հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերում նշված հետևյալ գործարքները և գործառնությունները» բառերը.
բ) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«3) դպրոցական գրերի և նոտայի տետրերի, նկարչական ալբոմների, մանկական և դպրոցական գրականության, դպրոցական ուսումնական հրատարակությունների իրացումը, բուհերի, մասնագիտացված գիտական կազմակերպությունների, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի հրատարակած գիտական և ուսումնական հրատարակությունների իրացումը».
գ) 6-րդ կետի «դեղամիջոցների» բառից հետո լրացնել «իրացումը» բառը.
դ) 12-րդ կետի «պարագաների» բառից հետո լրացնել «ինչպես նաև կրոնական կազմակերպությունների կողմից այդ պարագաների» բառերը.
ե) 13-րդ կետից հանել «դրոշմագրված» և «և համանման այլ» բառերը.
զ) 18-րդ կետի «վարձակալությանը» բառից հետո լրացնել «սեփականաշնորհված բնակարանների սեփականատերերից գանձվող սպասարկման վարձը» բառերը.
է) 21-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«21) միջազգային ֆինանսական կազմակերպությունների վարկային կամ շնորհային ծրագրերի նախապատրաստման միջոցների հաշվին ապրանքների մատակարարումը և ծառայությունների մատուցումը»:
Հոդված 7. Օրենքի 16 հոդվածի`
ա) առաջին մասի «իր կողմից վճարված» բառերը փոխարինել «արտահանվող ապրանքների և ծառայությունների համար վճարման ենթակա» բառերով.
բ) երկրորդ մասի 4-րդ կետից հանել «ինչպես նաև հանրապետության տարածքում չընդհատվող երթուղով իրականացվող միջազգային փոխադրումների նկատմամբ» բառերը:
Հոդված 8. Օրենքի 17 հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Հոդված 17. Առանձին օրենքներով կարող են սահմանվել ԱԱՀ-ից ազատման և Հայաստանի Հանրապետության հարկային օրենսդրությամբ սահմանված այլ արտոնություններ»:
Հոդված 9. Օրենքի 18 հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Հոդված 18. Սույն օրենքի համաձայն ԱԱՀ վճարողներն ավելացված արժեքի հարկով հարկվող ապրանքներ մատակարարելու և ծառայություններ մատուցելու դեպքում պարտավոր են դուրս գրել հարկային հաշիվներ: Հարկային հաշիվ է համարվում ապրանքների մատակարարումը կամ ծառայությունների մատուցումը հաստատող սահմանված կարգի հաշվարկային փաստաթուղթը` լրացված սույն օրենքի 20 հոդվածի համաձայն»:
Հոդված 10. Օրենքի 20 հոդվածի`
ա) «բ» կետը լրացնել «հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)» բառերով.
բ) երկրորդ մասի «հոդվածում նշված տվյալները» բառերը փոխարինել «հոդվածի «ա» և «բ» կետերում նշված տվյալները, ինչպես նաև ապրանքների և մատուցված ծառայությունների ընդհանուր արժեքն ու դրանում ներառված ԱԱՀ-ի գումարը» բառերով:
Հոդված 11. Օրենքի 24 հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Հոդված 24. Բնական գազի, էլեկտրական և ջերմային էներգիայի, խմելու և ոռոգման ջրի արտադրության, տեղափոխման և վաճառքի գործարքների և գործառնությունների, կեղտաջրերի հեռացման և մաքրման, աղբահանության և սանմաքրման ծառայությունների, լարային ռադիոհաղորդումների ծառայությունների, երկաթուղային փոխադրումների, ինչպես նաև պետական գնումները և պետական պատվերը կարգավորող օրենքներին կամ իրավական այլ ակտերին համապատասխան ապրանքներ մատակարարելու և ծառայություններ մատուցելու գծով ավելացված արժեքի հարկի պարտավորության ծագման (բյուջեի օգտին ԱԱՀ հաշվարկման) պահը որոշվում է ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) դիմաց վճարման պահով` անկախ իրացման հասույթի որոշման մեթոդներից:
Սույն հոդվածի կիրառման նպատակով հաշվետու ժամանակաշրջանում պետական բյուջե վճարման ենթակա է այդ ժամանակաշրջանում իրականացվող հարկվող գործարքների (գործառնությունների) հարկվող շրջանառության նկատմամբ հաշվարկված և գնորդներից (պատվիրատուներից) ստացված ԱԱՀ-ի գումարը, որից հաշվանցվում (պակասեցվում) են ԱԱՀ-ի այն գումարները, որոնք նույն հաշվետու ժամանակաշրջանում վճարվել են`
1) արտադրական և առևտրային այլ նպատակներով հանրապետության ներքին տարածքում ձեռք բերված ապրանքների (ներառյալ հիմնական միջոցները), ոչ նյութական ակտիվների և մատուցված ծառայությունների մատակարարներին` սույն օրենքի VI բաժնի I ենթաբաժնում սահմանված կարգով ներկայացված հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարի չափով.
2) հանրապետության տարածք ներմուծված ապրանքների համար, օրենքով սահմանված կարգով և չափերով, Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների գանձած ԱԱՀ-ի գումարների չափով, եթե սույն օրենքով նախատեսված է ավելացված արժեքի հարկի գանձումն ապրանքներ ներմուծելու պահին»:
Հոդված 12. Օրենքի 25 հոդվածից հանել «(«ըստ վճարման (դրամարկղային)» մեթոդը օգտագործողների համար` ստացված)» բառերը:
Հոդված 13. Օրենքի 26 հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Հոդված 26. Սույն օրենքի 23 և 24 հոդվածներում նշված դեպքերում մատակարարների հարկային հաշիվներում (ներմուծման դեպքում` մաքսային հայտարարագրերում) առանձնացված ԱԱՀ-ի գումարները հաշվանցման (պակասեցման) ենթակա չեն`
1) ԱԱՀ վճարող չհամարվող անձանց կողմից.
2) սույն օրենքի 7 հոդվածի համաձայն հարկվող օբյեկտ չհամարվող և 15 հոդվածի համաձայն ԱԱՀ-ից ազատված գործարքների (գործառնությունների) գծով: Սույն կետում նշված դեպքերում մատակարարների հարկային հաշիվներում (ներմուծման դեպքում` մաքսային հայտարարագրերում) առանձնացված ԱԱՀ-ի գումարները միացվում են ապրանքները ձեռք բերելու գնին կամ արտադրության շրջանառության ծախքերին:
Սույն կետով սահմանված կարգը տարածվում է նաև շրջանառելի` բազմակի օգտագործման տարան անմիջական արտադրողից ձեռք բերողների վրա` այդ տարայի մասով, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով ԱԱՀ-ը փոխարինող հաստատագրված վճարումներ կատարողների վրա.
3) ոչ արտադրական (ոչ առևտրային) նպատակներով ձեռք բերված ապրանքների և ծառայությունների գծով, բացառությամբ ապրանքների ու ծառայությունների անհատույց (մասնակի հատուցմամբ) հատկացման դեպքերի:
Սույն կետում նշված դեպքերում մատակարարների հարկային հաշիվներում (ներմուծման դեպքում` մաքսային հայտարարագրերում) առանձնացված ԱԱՀ-ի գումարները վերագրվում են ֆինանսական արդյունքներին:
Հայաստանի Հանրապետության տարածքում արտադրված կամ ձեռք բերված ապրանքները, ինչպես նաև ծառայություններն ինքնարժեքից կամ ձեռքբերման արժեքից (ներառյալ` ակցիզային հարկի գումարը) ցածր արժեքով իրացնելու (հատկացնելու) դեպքում հարկվող շրջանառության նկատմամբ հաշվարկված (ստացված) և մատակարարների հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարների միջև առաջացող բացասական տարբերությունը վերագրվում է ԱԱՀ վճարողի շահույթին (եկամտին) և հաշվանցման կամ վերադարձման ենթակա չէ:
Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված ապրանքները ձեռքբերման արժեքից (ներառյալ` մաքսային մարմինների գանձած ակցիզային հարկի գումարը) ցածր արժեքով իրացնելու (հատկացնելու) դեպքում հարկվող շրջանառության նկատմամբ հաշվարկված (ստացված) և Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինների գանձած (գանձման ենթակա) ԱԱՀ-ի գումարների միջև առաջացող բացասական տարբերությունը ենթակա է հաշվանցման` ապրանքների ձեռքբերման արժեքի նկատմամբ հաշվարկային եղանակով որոշված և մաքսային մարմինների գանձած (գանձման ենթակա) հարկի գումարների տարբերության մասով: Ապրանքների իրացումից հարկվող շրջանառության նկատմամբ հաշվարկված և ապրանքների ձեռքբերման արժեքի նկատմամբ հաշվարկային եղանակով որոշված հարկի գումարների միջև առաջացած բացասական տարբերությունը վերագրվում է ԱԱՀ վճարողի շահույթին (եկամտին) և հաշվանցման կամ վերադարձման ենթակա չէ:
Ներմուծման պահին օրենքով սահմանված կարգով ԱԱՀ-ով չհարկվող ապրանքները ձեռքբերման արժեքից ցածր արժեքով իրացնելու (հատկացնելու) դեպքում ԱԱՀ-ի հաշվարկման նպատակով հիմք է ընդունվում ապրանքների ձեռքբերման արժեքի նկատմամբ հաշվարկային եղանակով որոշված ԱԱՀ-ի գումարը: Հարկվող շրջանառության նկատմամբ հաշվարկված և հաշվարկային եղանակով որոշված ԱԱՀ-ի գումարների միջև առաջացող բացասական տարբերությունը վերագրվում է ԱԱՀ վճարողի շահույթին (եկամտին) (շահույթ ստանալու նպատակ չհետապնդող հասարակական կազմակերպությունների նպատակային ֆինանսավորման միջոցներին)»:
Հոդված 14. Օրենքի 31 հոդվածի 2-րդ կետի «նշված («ըստ վճարման (դրամարկղային)» մեթոդ կիրառող) ԱԱՀ վճարողների» բառերը փոխարինել «նշված կարգով ԱԱՀ վճարողների» բառերով:
Հոդված 15. Օրենքի 37 հոդվածի 2-րդ մասի «վճարվող գումարները» բառերից հետո լրացնել «ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և Համաշխարհային փոստային միության անդամ մյուս երկրների միջև փոստային ծառայությունների գծով փոխհաշվարկների արդյունքում Համաշխարհային փոստային միության անդամ երկրների կողմից Հայաստանի Հանրապետությունում փոստային ծառայություններ մատուցող անձանց վճարվող գումարները» բառերը:
Հոդված 16. Ուժը կորցրած ճանաչել օրենքի 44 հոդվածը:
Հոդված 17. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Հայաստանի Հանրապետության |
Լ. Տեր-Պետրոսյան |
|