Գլխավոր տեղեկություն
Համար
N 273-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (30.03.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2020.03.20/23(1578) Հոդ.272
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
12.03.2020
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
12.03.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.03.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 մարտի 2020 թվականի N 273-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻՆ, ԳՅՈՒՄՐՈՒ, ՎԱՆԱՁՈՐԻ, ԱՐԱՐԱՏԻ ԵՎ ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻՆ ՊԱՏՎԻՐԱԿՎԱԾ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ, ԳՅՈՒՄՐՈՒ, ՎԱՆԱՁՈՐԻ, ԱՐԱՐԱՏԻ ԵՎ ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆՆԵՐԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԻՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՏԱՐԵԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 10-րդ և 48-րդ հոդվածները, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 63-րդ հոդվածի 2-րդ մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի N 1919-Ն որոշման 7-րդ կետի 1-ին ենթակետի պահանջները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 2 աղյուսակի 1011 «Անապահով սոցիալական խմբերին աջակցություն» ծրագրի 11002 «Համայնքային ենթակայության սոցիալական ծառայությունների կողմից սոցիալական աջակցության քաղաքականության իրականացման ապահովում» միջոցառման համար նախատեսված միջոցների շրջանակներում պետության կողմից Երևանի քաղաքապետին, Գյումրու, Վանաձորի, Արարատի և Ջերմուկի համայնքների ղեկավարներին պատվիրակված լիազորությունների իրականացման նպատակով Երևանի քաղաքապետարանի, Գյումրու, Վանաձորի, Արարատի և Ջերմուկի համայնքապետարանների աշխատակազմերի յուրաքանչյուր սոցիալական աջակցության տարածքային բաժնի (ՍԱՏԲ) պետի մեկ հաստիքի և մասնագետի մեկ հաստիքի հաշվով ծախսերի տարեկան նորմատիվները` համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

  

2020 թ. մարտի 12

Երևան

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2020 թվականի

մարտի 12-ի N 273-Ն որոշման

 

ՏԱՐԵԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 2 ԱՂՅՈՒՍԱԿԻ 1011 «ԱՆԱՊԱՀՈՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԽՄԲԵՐԻՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ» ԾՐԱԳՐԻ 11002 «ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ» ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻՆ, ԳՅՈՒՄՐԻ, ՎԱՆԱՁՈՐ, ԱՐԱՐԱՏԻ ԵՎ ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻՆ ՊԱՏՎԻՐԱԿՎԱԾ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ, ԳՅՈՒՄՐՈՒ, ՎԱՆԱՁՈՐԻ, ԱՐԱՐԱՏԻ ԵՎ ՋԵՐՄՈՒԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆՆԵՐԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԵՐԻ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺՆԻ (ՍԱՏԲ) ՊԵՏԻ ՄԵԿ ՀԱՍՏԻՔԻ ԵՎ ՄԱՍՆԱԳԵՏԻ ՄԵԿ ՀԱՍՏԻՔԻ ՀԱՇՎՈՎ ԾԱԽՍԵՐԻ

NN
ը/կ

Քաղաքապետարանի (համայնքապետարանի) անվանումը

Պաշտոնի անվանումը

Տարեկան նորմատիվը (հազ. դրամ)

1.

Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ՍԱՏԲ-ներ

պետ

3,153.4

մասնագետ

1,988.5

2.

Գյումրու համայնքապետարանի աշխատակազմի թիվ 1, թիվ 2 ՍԱՏԲ-ներ

պետ

3,327.0

մասնագետ

2,306.8

3.

Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի ՍԱՏԲ

պետ

3,161.2

մասնագետ

2,145.0

4.

Արարատի համայնքապետարանի աշխատակազմի ՍԱՏԲ

պետ

3,199.6

մասնագետ

2,157.9

5.

Ջերմուկի համայնքապետարանի աշխատակազմի ՍԱՏԲ

պետ

3,417.5

մասնագետ

1,980.9

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան