ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 ապրիլի 2020 թվականի N 431-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-Ի N 1258-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի նոյեմբերի 6-ի «Հայաստանի Հանրապետության աշխարհագրական օբյեկտների անվանակոչումների և անվանափոխումների մասնագիտական հանձնաժողովի անհատական կազմը հաստատելու մասին» N 1258-Ա որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2020 թ. ապրիլի 3 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2020 թվականի ապրիլի 2-ի N 431-Ա որոշման
«Հավելված ՀՀ կառավարության 2009 թվականի նոյեմբերի 6-ի N 1258-Ա որոշման |
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԱՆՎԱՆԱԿՈՉՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԱՆՎԱՆԱՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ
Ս. Թովմասյան |
- ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավար, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ (հանձնաժողովի նախագահ) |
Ա. Տոնոյան |
-ՀՀ կադաստրի կոմիտեի գեոդեզիայի և քարտեզագրության վարչության քարտեզագրության բաժնի գլխավոր մասնագետ, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ (հանձնաժողովի քարտուղար) |
Դ. Գյուրջինյան |
- ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության լեզվի կոմիտեի նախագահ, բանասիրական գիտությունների թեկնածու |
Մ. Յավրումյան |
-ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության լեզվի կոմիտեի նախագահի տեղակալ, բանասիրական գիտությունների թեկնածու |
Ա. Գիլոյան |
-ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ |
Լ. Ազատյան |
- ՀՀ կադաստրի կոմիտեի խմբագիր, բանասեր |
Լ. Մանուկյան |
-ՀՀ կադաստրի կոմիտեի առաջին բաժնի պետ, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ |
Ս. Շաքարյան |
-ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հուշարձանների պահպանության գործակալության հուշարձանների պահպանության և օգտագործման բաժնի պետ |
Ռ. Մելքոնյան |
- ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, բանասիրական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր |
Գ. Բադալյան |
- ԵՊՀ հայոց պատմության ամբիոնի ասիստենտ, պատմական գիտությունների թեկնածու (համաձայնությամբ) |
Ա. Հակոբյան |
- Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հողաշինարարության և հողային կադաստրի ամբիոնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար (համաձայնությամբ) |
Ռ. Գալիչյան |
- ՀՀ ԳԱԱ-ի պատվավոր դոկտոր, քարտեզագետ (համաձայնությամբ) |
Ս. Մկրտչյան |
- ՀՀ ԳԱԱ-ի հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող, Երևանի ավագանու անդամ (համաձայնությամբ)»: |
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Է. Աղաջանյան |