Գլխավոր տեղեկություն
Համար
N 221-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (01.05.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
30.04.2020
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
30.04.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.05.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 ապրիլի 2020 թվականի N 221-Ա

 

«ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿՈՄԻՏԵ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել Համահայկական ամառային 7-րդ խաղերը պատշաճ կազմակերպելու նպատակով «Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտե» հասարակական կազմակերպության հասցեով ուղարկված ներքոհիշյալ ապրանքների ներմուծման ծրագիրը՝

1) անհատ բարերար Վարտ Ալեքսանյանի կողմից ուղարկված մեդալներ և գավաթներ (2 տեղ, 118 կգ ընդհանուր քաշով, 930 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 7,379.80 եգիպտական ֆունտ, Արևմտյան մաքսատուն-վարչություն).

2) անհատ բարերար Հակոբ Կիռմիզյանի կողմից ուղարկված հագուստներ (60 տեղ, 689 կգ ընդհանուր քաշով, 2,098 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 2,592 եվրո, Արևմտյան մաքսատուն-վարչություն):

2. «Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտե» հասարակական կազմակերպությանը` նշված բեռի համապատասխան ձևակերպումները ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25‑րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

   

2020 թ. ապրիլի 30

Երևան