Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-174
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.01.1998-19.04.2005)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1999.06.11/15(81)
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
27.12.1997
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
30.12.1997
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.01.1998
Ուժը կորցնելու ամսաթիվ
19.04.2005

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է Ազգային ժողովի կողմից

27 դեկտեմբերի 1997 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՄՈՒՍՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԸՆՏԱՆԻՔԻ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության ամուսնության և ընտանիքի օրենսգրքի 37 հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

 

«Հոդված 37. ԱՄՈՒՍՆԱԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԴԱՏԱՐԱՆԻ ՎՃՌԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ ԳԱՆՁՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԸ

 

Ամուսնալուծության վերաբերյալ դատարանի վճռի հիման վրա ամուսնալուծությունը գրանցելու համար գանձվում է պետական տուրք` օրենքով սահմանված կարգով և չափով»:

 

Հոդված 2. Ուժը կորցրած ճանաչել օրենսգրքի 38 հոդվածի երրորդ մասը:

 

Հոդված 3. Օրենսգրքի 39 հոդվածի երրորդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Այդպիսի դեպքերում ամուսնալուծությունը գրանցելու համար դիմող ամուսնուց գանձվում է պետական տուրք` օրենքով սահմանված կարգով և չափով»:

 

Հոդված 4. Օրենսգրքի 187 հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

 

«Հոդված 187. ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔ

 

Քաղաքացիական կացության ակտերի գրանցման, դրանց մասին քաղաքացիներին կրկնակի վկայականներ, քաղաքացիական կացության ակտերում կատարված գրառումների փոփոխությունների, լրացումների, ուղղումների և վերականգնման կապակցությամբ վկայականներ տալու համար գանձվում է պետական տուրք` օրենքով սահմանված կարգով և չափով»:

 

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Հայաստանի Հանրապետության Նախագահ

Լ. Տեր-Պետրոսյան


Երևան
30 դեկտեմբերի 1997 թ.
ՀՕ-174

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան