Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 13-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.03.2020-26.10.2024)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2020.03.16/9(677) Հոդ.54
Ընդունող մարմին
Վիճակագրության պետական խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
27.02.2020
Ստորագրող մարմին
Վիճակագրության պետական խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
27.02.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.03.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

27 փետրվարի 2020 թ.

թիվ 13-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

 «ՆՈՏԱՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ՆՈՏԱՐ (ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 12-Ի ԹԻՎ 172-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի և 18-րդ հոդվածի 4-րդ մասի, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Նոտարական գործունեության մասին» Ձև 1-ՆՈՏԱՐ (եռամսյակային) վիճակագրական ամփոփ հաշվետվության ձևը՝ համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2002 թվականի օգոստոսի 12-ի ««Ամփոփ հաշվետվություն նոտարի գործունեության մասին» Ձև թիվ 1-նոտար պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը հաստատելու մասին» թիվ 172-Ն որոշումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Նախագահ`

Ս. Մնացականյան

 

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության

վիճակագրության պետական խորհրդի

2020 թվականի փետրվարի 27-ի

թիվ 13-Ն որոշման

 

Ներմուծեք նկարագրությունը_20937

Տողի

հա-մարը

Նոտարական գործողության տեսակը

Գործողու-թյունների

քանակը, միավոր

Գանձված պետական տուրքը,

հազ. դրամ

Ա

Բ

1

2

1

Անշարժ գույքի օտարման պայմանագրերի վավերացում

   

1.1

բնակելի տների կամ բնակարանների (հողամասերով կամ առանց

հողամասերի օտարման պայմանագրերի վավերացում)

   

1.2

միայն հողամասերի օտարման պայմանագրերի վավերացում

   

1.3

այլ անշարժ գույքի օտարման պայմանագրերի վավերացում

   

2

Անշարժ գույքի վարձակալության պայմանագրերի վավերացում

   

2.1

բնակարանների վարձակալության պայմանագրերի վավերացում

   

2.2

միայն հողամասերի վարձակալության պայմանագրերի վավերացում

   

2.3

այլ անշարժ գույքի վարձակալության պայմանագրերի վավերացում

   

3

Անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագրերի վավերացում

   

3.1

միայն հողամասերի անհատույց օգտագործման պայմանագրերի

վավերացում

   

3.2

այլ անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագրերի

վավերացում

   

4

Սերվիտուտի մասին պայմանագրերի վավերացում

   

5

Անշարժ գույքի վերաբերյալ այլ պայմանագրերի վավերացում` բացի գրավից

   

6

Գրավի պայմանագրերի վավերացում

   

6.1

անշարժ գույքի գրավի կամ շարժական գույքի հիփոթեքի

պայմանագրերի վավերացում

   

6.2

գրավի այլ պայմանագրերի վավերացում

   

7

Շարժական գույքի վերաբերյալ պայմանագրերի վավերացում

   

7.1

ավտոտրանսպորտային միջոցների օտարման պայմանագրերի

վավերացում

   

7.2

շարժական գույքի վերաբերյալ այլ պայմանագրերի վավերացում

   

8

1-7 կետերում չնշված այլ պայմանագրերի վավերացում

   

9

Կտակների վավերացում

   

10

Լիազորագրերի վավերացում

   

10.1

անշարժ գույքի տիրապետման կամ օգտագործման կամ տնօրինման

իրավունքի լիազորագրերի վավերացում

   

10.2

ավտոտրանսպորտային միջոցների տիրապետման, տնօրինման կամ

օգտագործման լիազորագրերի վավերացում

   

10.3

այլ լիազորագրերի վավերացում

   

11

Կտակակատարի լիազորությունների հավաստման վկայագրի տրամադրում

   

12

Այլ գործարքների վավերացում

   

13

Ժառանգական գույքի պահպանմանն ուղղված միջոցառումների իրականացում

   

14

Ժառանգության իրավունքի վկայագրերի տրամադրում

   

15

Բոլոր ժառանգների համաձայնությամբ նախկինում տրված ժառանգության իրավունքի վկայագրի չեղյալ համարում

   

16

Ընդհանուր գույքից հասանելիք բաժնի նկատմամբ սեփականության իրավունքի վկայագրերի տրամադրում

   

17

Նոտարական ակտերի կրկնօրինակների տրամադրում

   

18

Փաստաթղթերի պատճենների կամ դրանց քաղվածքների իսկության վավերացում

   

19

Փաստաթղթերի վրա եղած ստորագրությունների իսկության վավերացում

   

20

Նոտարի վստահված թարգմանչի ստորագրության իսկության վավերացում

   

21

Փաստաթղթերի թարգմանության իսկության վավերացում

   

22

Քաղաքացու ողջ լինելու փաստի հաստատում

   

23

Քաղաքացու` որոշակի վայրում գտնվելու փաստի հաստատում

   

24

Իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի հաստատում

   

24.1

անձանց ազգակցական հարաբերությունների վերաբերյալ փաստի

հաստատում

   

24.2

անձի՝ ուրիշի խնամքի տակ լինելու փաստի հաստատում

   

24.3

ծննդյան որդեգրման (դստերագրման), ամուսնության,

ամուսնալուծության և մահվան գրանցման փաստի հաստատում

   

24.4

ժառանգության բացման վայրի և ժառանգությունն ընդունելու փաստի

հաստատում

   

24.5

իրավունք սահմանող փաստաթղթերի պատկանելիության

(բացառությամբ՝ անձնագրի և զինվորական փաստաթղթերի) փաստի

հաստատում

   

24.6

սեփականության իրավունքով գույքի տիրապետման փաստի

հաստատում

   

24.7

այլ իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի հաստատում

   

25

Լուսանկարում պատկերված անձի և քաղաքացու նույնության հաստատում

   

26

Փաստաթղթեր ներկայացնելու ժամանակի հաստատում

   

27

Ֆիզիկական անձանց կամ կազմակերպությունների դիմումները կամ այլ փաստաթղթերը այլ ֆիզիկական անձանց կամ կազմակերպություններին փոխանցելը

   

28

Դրամական գումար կամ արժեթղթեր դեպոզիտ ընդունելը, պահպանելը, հանձնելը կամ վերադարձնելը

   

29

Փաստաթղթեր ի պահ ընդունելը

   

30

Ապացույցների ապահովումը

   

31

Կազմակերպության ընդհանուր ժողովի կամ կոլեգիալ այլ մարմնի նիստի արձանագրության վավերացում

   

32

Կատարողական մակագրության թերթի տրամադրում

   

33

Գույքի նկատմամբ իրավունքների գրանցում իրականացնող մարմիններին գույքի նկատմամբ իրավունքի վերաբերյալ նախնական նշում կատարելու մասին ծանուցում

   

34

Անձանց առաջարկությունների հիման վրա և նրանց պահանջով ոչ օրինակելի գործարքների, հաստատման ոչ ենթակա ոչ օրինակելի փաստաթղթերի կամ իրավական այլ փաստաթղթերի պատրաստման և տրամադրման, ինչպես նաև գործարքների վավերացման կամ փաստաթղթերի պատրաստման հետ չկապված իրավական օգնության կամ խորհրդատվության տրամադրման կամ այլ ծառայությունների մատուցում

   

35

Ընդամենը

   

 36. Կատարված նոտարական գործողության դիմաց գանձված ծառայության

վճարներ, ընդամենը                                                                                         

 _______________________

 

Ղեկավար՝

_____________________________

 

_____________________________

 

(Ազգանուն, անուն)

 

(Ստորագրություն)

Լրացնող (գլխավոր հաշվապահ

կամ այլ լիազորված անձ)`

_____________________________

 

_____________________________

 

(Ազգանուն, անուն)

 

(Ստորագրություն)

     


« ___ »____________20___թ.