Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-147
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (22.11.1997-01.01.1999)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 1997.11.12/25
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
07.10.1997
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
28.10.1997
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.11.1997
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.1999

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է Ազգային ժողովի կողմից

7 հոկտեմբերի 1997 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 34 գլուխը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Գ Լ ՈՒ Խ  34

 

ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

Հոդված 389.

Ապահովագրության մասին օրենսդրությունը

 

Հայաստանի Հանրապետությունում ապահովագրական հարաբերությունները կարգավորվում են սույն օրենսգրքով, «Ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, ինչպես նաև այլ օրենքներով և իրավական ակտերով:

 

Հոդված 390.

Ապահովագրության ձևերը

 

Ապահովագրությունն իրականացվում է կամավոր և պարտադիր ապահովագրության ձևերով:

 

Հոդված 391.

Պարտադիր ապահովագրությունը

 

Պարտադիր ապահովագրության տեսակները սահմանվում են օրենքով:

 

Հոդված 392.

Ապահովագրության պայմանագիրը

 

Ապահովագրության պայմանագրով ապահովագրողը պայմանագրում նշված ապահովագրական պատահարի առաջացման ժամանակ պարտավորվում է կյանքի և ոչ կյանքի ապահովագրության պայմանագիր կնքած ապահովադրին (նրա իրավահաջորդին) կամ այն անձին, որի օգտին կնքվել է պայմանագիրը, կատարել ապահովագրական հատուցում` ապահովագրության պայմանագրով նախատեսված կարգով և ժամկետներում:

Ապահովադիրը պարտավորվում է ապահովագրության պայմանագրով սահմանված ժամկետում կատարել ապահովագրական մուծումներ:

 

Հոդված 393.

Ապահովագրության մասին կանոնները

 

Ապահովագրության կանոնները սահմանվում են օրենքներով, այլ իրավական ակտերով և ապահովագրության պայմանագրերով»:

 

Հայաստանի Հանրապետության Նախագահ

Լ. Տեր-Պետրոսյան


Երևան
28 հոկտեմբերի 1997 թ.
ՀՕ-147