ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 մարտի 2020 թվականի N 411-Լ
ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՉԵԶՈՔԱՑՄԱՆ ՅՈԹԵՐՈՐԴ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման յոթերորդ միջոցառումը՝ համաձայն հավելվածի։
2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ մինչև 2020 թվականի ապրիլի 1-ը ներկայացնել սույն որոշմամբ սահմանված միանվագ դրամական աջակցության տրամադրման կարգ:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2020 թ. մարտի 30 Երևան |
|
Հավելված ՀՀ կառավարության 2020 թվականիմարտի 30-ի N 411-Լ որոշման |
ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՉԵԶՈՔԱՑՄԱՆ ՅՈԹԵՐՈՐԴ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ
1. Միջոցառման նպատակն է օժանդակել կորոնավիրուսի տարածման հետևանքով աշխատանքի շուկայում գոյացած դժվարությունների արդյունքում սոցիալական խնդիրների առջև կանգնած հղի կանանց:
2. Միջոցառման շահառու է հանդիսանում հղի կինը, ով 2020 թվականի մարտի 30-ի դրությամբ չունի աշխատանք և ում ամուսինն ազատվել է աշխատանքից 2020 թվականի մարտի 13-ից մինչև 2020 թվականի մարտի 30-ը ընկած ժամանակահատվածում և չի անցել մեկ այլ աշխատանքի նույն ժամանակահատվածում: Միջոցառման շահառու է հանդիսանում նաև միայնակ հղի կինը, ով 2020 թվականի մարտի 30-ի դրությամբ չունի աշխատանք:
3. Աջակցությունը տրամադրվում է միանվագ դրամական վճարի ձևով:
4. Աջակցությունը տրամադրվում է հղի կնոջը՝ 100 000 դրամի չափով:
Հայաստանի Հանրապետության |
Է. Աղաջանյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
21.04.2020, N 584-Լ | 24.04.2020, N 411-Լ | |
14.04.2020, N 555-Լ | 17.04.2020, N 411-Լ | |
10.04.2020, N 525-Լ | 12.04.2020, N 411-Լ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|