Գլխավոր տեղեկություն
Համար
N 397-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (31.03.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1989/23
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
26.03.2020
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
30.03.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.03.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

26 մարտի 2020 թվականի N 397-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 26-Ի N 529-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 89-րդ հոդվածները և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի ապրիլի 26-ի «Գույքի նվիրատվությունն ընդունելու մասին» N 529-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ լրացումները՝

1) «Շիրակի մարզ» բաժինը 96.60.-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 96.61-րդ կետով՝

 

«

96.61.

Շինություն

ՀՀ Շիրակի մարզ, Ախուրյանի համայնք, Գյումրի խճուղի 16/2

0.014268

25.12.2017 թ. N 17-Ա որոշում

».

 

2) «Վայոց ձորի մարզ» բաժինը 116.9-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 116.10-րդ կետով՝

 

«

116.10.

Կաթսայատուն

ՀՀ Վայոց ձորի մարզ, Մալիշկայի համայնք

0.038

26.11.2019 թ. N 83 որոշում

».

 

3) «Լոռու մարզ» բաժինը 245-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 246-րդ կետով՝

 

«

246.

 Շենք- շինություններ (պահեստ, ավտոտնակ, լաբորատորիա)

ՀՀ Լոռու մարզ, Գարգառի համայնք, Կենտրոնական փողոց 1, փակուղի 1

0.25658

12.04.2019 թ.
N 26-Ա որոշում

»:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

    

2020 թ. մարտի 30

Երևան