Գլխավոր տեղեկություն
Համար
N 36
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.04.2020-12.04.2020)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Հատուկ թողարկում
Ընդունող մարմին
Պարետ
Ընդունման ամսաթիվ
11.04.2020
Ստորագրող մարմին
Պարետ
Ստորագրման ամսաթիվ
11.04.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.04.2020
Ուժը կորցնելու ամսաթիվ
12.04.2020

Պ Ա Ր Ե Տ Ի  Ո Ր Ո Շ ՈՒ Մ

     

11 ապրիլի, 2020 թ. N 36

    

ՄԻ ՇԱՐՔ ՏՆՏԵՍՎԱՐՈՂՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԻՐԱՌՎՈՂ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

           

 Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298-Ն որոշման 2-րդ, 6-րդ և 7-րդ կետերով և որոշման հավելվածի 20-րդ կետով, հաշվի առնելով Պարետի՝ 2020 թվականի մարտի 20-ի N Ց/17- 2020 ցուցումը և 2020 թվականի մարտի 31-ի N 27 որոշումը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի 04.04.2020թ. N 789-Ա, 08.04.2020թ. N 687-Ա, N 865-Ա, N 868-Ա և N 879-Ա, 09.04.2020թ. N 887-Ա հրամանների հիման վրա 2020 թվականի ապրիլի 6-ից 8-ը, 9-ին և 10-ին իրականացված մշտադիտարկումների արդյունքում կազմված արձանագրությունները՝

1. Վեց ժամով արգելել հետևյալ տնտեսվարողներին պատկանող մասնաճյուղերի (սուպերմարկետների) գործունեության ծավալումը՝

1) «ՇՈԿՈ» ՍՊԸ՝ ք. Երևան, Արցախի 8/101.

2) ՏԱԹԵՎԻԿ ԽԱՄՈՅԱՆ Ա/Ձ՝ ք. Երևան, Արցախի 14/20.

3) ԴԱՎԻԹ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ Ա/Ձ՝ ք. Երևան, Արցախի 14/20.

4) «ՆՈՐ ԶՈՎՔ» ՍՊԸ՝ ք.Երևան, Ազատության 11/78.

5) «ԷՎՐԻԿԱ ԳՐՈՒՊ» ՍՊԸ՝ ք.Երևան, Բաբայան 36/96.

6) «ԱԳԱՐԱԿԻ ՊՂՆՁԱ-ՄՈԼԻԲԴԵՆԱՅԻՆ ԿՈՄԲԻՆԱՏ» ՓԲԸ՝ Սյունիքի մարզ, ք. Ագարակ, Գ. Նժդեհի 7:

2. Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանին՝ ապահովել տնտեսվարողներին սույն որոշման մասին տեղեկացումը։

3. Տնտեսվարողի գործունեությունը արգելվում է տեղեկացման պահից։

4. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Արման Սարգսյանին՝ ապահովել սույն որոշման 1-ին կետի պահանջների կատարման նկատմամբ ամբողջական վերահսկողությունը։

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

      

Տ. ԱՎԻՆՅԱՆ

 

Որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի ապրիլի 11-ին:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան