Գլխավոր տեղեկություն
Համար
N 590-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (24.04.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
23.04.2020
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
23.04.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.04.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

23 ապրիլի 2020 թվականի N 590-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏ ԳՈՒՄԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահին 2020 թվականի ապրիլի 28-ին ժամը 11:00-ին գումարել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստ` հետևյալ օրակարգով`

1) «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ.

2) «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերին հավանություն տալու և անհետաձգելի համարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթ.

3) «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթ:

2. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստի նախաձեռնողի ներկայացուցիչ է նշանակվել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

3. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով ներկայացնել «2020 թվականի ապրիլի 28-ին գումարված Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստի օրակարգային հարցի քննարկման հատուկ ընթացակարգի մասին» Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշման նախագիծը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2020 թ. ապրիլի 23

Երևան

 

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

2020 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 28-ԻՆ ԳՈՒՄԱՐՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԻ օրակարգային հարցի քննարկման ՀԱՏՈՒԿ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԻ մասին

 

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 91-րդ հոդվածի 7-րդ մասը և 41-րդ հոդված 6-րդ մասը ՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության նախաձեռնությամբ 2020 թվականի ապրիլի 28-ին գումարված Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստի օրակարգային առաջին հարցի՝

1) Մինչև 15 րոպե տևողությամբ հիմնական զեկուցմամբ հանդես է գալիս վարչապետը կամ պետական ֆինանսների կառավարման բնագավառում Կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի ղեկավարը

2) Հիմնական և յուրաքանչյուր հարակից զեկուցողին`

1) հարցերի համար հատկացնել երկուական րոպե ժամանակ,

2) հարցերին պատասխանելու համար հատկացնել երեքական րոպե ժամանակ,

3) արձագանքելու համար հատկացնել մեկական րոպե ժամանակ

3) Մինչև վեցական րոպե տևողությամբ հարակից զեկուցումներով հանդես է գալիս՝

1) գլխադասային հանձնաժողովի ներկայացուցիչը՝ հանձնաժողովի եզրակացությունը ներկայացնելու համար

4) Մտքերի փոխանակության ելույթների համար նախատեսել վեցական րոպե ժամանակ:

5) Մտքերի փոխանակությունն ավարտվում է վարչապետի կամ պետական ֆինանսների կառավարման բնագավառում Կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի ղեկավարի՝ մինչև 20 րոպե տևողությամբ եզրափակիչ ելույթով:

6) Մտքերի փոխանակությունն ավարտվելուց հետո նիստը նախագահողը հայտարարում է նախագծի քննարկման ընդմիջում՝ առնվազն 7 ժամ:

7) Նախագծի քննարկումն ընդմիջելուց հետո նախագծի վերաբերյալ գրավոր առաջարկների և գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը ներկայացնելու համար սահմանել երեքական ժամ:

8) Պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկումը վերսկսել սույն որոշման 1-ին կետի 6-րդ ենթակետով նախատեսված ժամկետը լրանալուց անմիջապես հետո:

9) Հիմնական զեկուցողին նախագծի վերջնական տարբերակը և առաջարկությունների ամփոփաթերթ և ներկայացնելու համար հատկացնել 15 րոպե ժամանակ

10) Հիմնական և յուրաքանչյուր հարակից զեկուցողին`

1) հարցերի համար հատկացնել երկուական րոպե ժամանակ,

2)հարցերին պատասխանելու համար հատկացնել երեքական րոպե ժամանակ,

3) արձագանքելու համար հատկացնել մեկական րոպե ժամանակ

11) Հայտ ներկայացնելու դեպքում վեցական րոպե տևողությամբ մեկական ելույթի իրավունք ունեն՝

1) նախագծի վերաբերյալ առաջարկ ներկայացրած պատգամավորները.

2) խմբակցությունների մեկական ներկայացուցիչները.

3) գլխադասային հանձնաժողովի ներկայացուցիչը

4) Ազգային ժողովի նախագահը, նրա տեղակալները:

12) Եզրափակիչ ելույթների համար նախատեսել 10 րոպե ժամանակ:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության նախաձեռնությամբ 2020 թվականի ապրիլի 28-ին գումարված Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նիստի օրակարգային երկրորդ և երրորդ հարցերի երկրորդ ընթերցմամբ քննարկումը կազմակերպել առաջին ընթերցմամբ դրանց ընդունումից հետո` 24 ժամվա ընթացքում: Նախագծի վերաբերյալ գրավոր առաջարկները և գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը ներկայացնելու համար սահմանել երեքական ժամ:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան