Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-170
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (09.01.1998-31.12.1998)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2006.05.31/29(484)
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
18.12.1997
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
30.12.1997
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.01.1998
Ուժը կորցնելու ամսաթիվ
31.12.1998

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է Ազգային ժողովի կողմից

18 դեկտեմբերի 1997 թ.

 

«ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Մաքսատուրքի դրույքաչափերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4 հոդվածի երկրորդ մասի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Քաղաքացիները կարող են առանց մաքսատուրք վճարելու Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք ներմուծել ապրանքներ և այլ առարկաներ` ընդհանուր արժողությամբ 500 ԱՄՆ-ի դոլարին համարժեք, այդ թվում` արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի 0901 ապրանքախմբում ընդգրկված ապրանքատեսակներ` ոչ ավելի, քան 1000 գրամ, 22 ապրանքախմբում ընդգրկված ապրանքատեսակներ` ոչ ավելի, քան 2 լիտր, 24 ապրանքախմբում ընդգրկված ապրանքատեսակներ` ոչ ավելի, քան 20 տուփ»:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Լ. Տեր-Պետրոսյան
   

Երևան
30 դեկտեմբերի 1997 թ.
ՀՕ-170