Գլխավոր տեղեկություն
Համար
N 137-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.03.2020-30.09.2021)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
11.03.2020
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
11.03.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.03.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 մարտի 2020 թվականի N 137-Ա

 

ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԱՐՑԱԽԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՊՈԱԿ-Ի ՇԵՆՔԻ ՄԱՍՆԱԿԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայաստանի ներկայացուցչության կողմից (Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Մարշալ Բաղրամյան 40, ՀՎՀՀ՝ 00006479) իրականացվող՝ 531,579,301 դրամ ընդհանուր արժողությամբ «Արցախի պետական համալսարան» ՊՈԱԿ-ի շենքի մասնակի վերակառուցում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայաստանի ներկայացուցչության կողմից կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1‑ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝

1) «ՍՌՍ-ԶՎԵԶԴԱ» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ` 00086643) և «Արցախի պետական համալսարան» ՊՈԱԿ-ի հետ (ՀՎՀՀ` 90009095) 2020 թվականի փետրվարի 6-ին կնքված եռակողմ պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է շենքի էլեկտրամատակարարման ցանցի շինմոնտաժային աշխատանքների իրականացում՝ 126,592,390 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

2) «ԿՈՆՍԷԼ» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ` 01539021) և «Արցախի պետական համալսարան» ՊՈԱԿ-ի հետ (ՀՎՀՀ` 90009095) 2020 թվականի փետրվարի 6-ին կնքված եռակողմ պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է շենքի օդափոխության, օդորակման, ջեռուցման համակարգերի, կաթսայատան, ջրամատակարարման և ջրահեռացման ներքին ցանցերի մոնտաժային աշխատանքների իրականացում, ինչպես նաև էլեկտրամոնտաժային սարքերի և լուսատուների մատակարարում՝ 364,986,911 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

3. Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայաստանի ներկայացուցչությանը՝ մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված՝ բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԱՎԻՆՅԱՆ

    

2020 թ. մարտի 11

Երևան

 

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի 2020 թ.

մարտի 11-ի N 137-Ա

որոշման

 

Ծ Ր Ա Գ Ի Ր

 

«ԱՐՑԱԽԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՊՈԱԿ-Ի ՇԵՆՔԻ ՄԱՍՆԱԿԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՈՒՄ»

 

1.

Ծրագրի նպատակը

Ծրագրի նպատակն է Արցախի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքում «Արցախի պետական համալսարան» ՊՈԱԿ-ի շենքի մասնակի վերակառուցումը։
Հաշվի առնելով, որ շենքը շատ հին է, և դժվարություններ են առաջացել այդ պատճառով, անհրաժեշտություն է առաջացել մասնակի վերակառուցել այն։ Շենքի մասնակի վերակառուցման շնորհիվ կբարելավվեն համալսարանի ուսանողների ուսման և դասախոսների աշխատանքային պայմանները։

2.

Ծրագրի բարեգործական որակման նպատակը

Օրենքով սահմանված կարգով օգտվել ՀՀ հարկերի, տուրքերի և պարտադիր վճարների գծով արտոնություններից

3.

Բարեգործը

Հայկական բարեգործական ընդհանուր միություն (ՀԲԸՄ) (գրանցված` ԱՄՆ, Դելավերի նահանգ, Նյու Քեսլ համայնք, 19808 ք. Վիլմինգտոն, Սենթրվիլ փ. 2711, #400 հասցեում, «29» մարտի 1955 թ., գրանցման թիվ` 0486313)

4.

Ծրագրի կատարողը

Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Հայաստանի ներկայացուցչություն (Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Մարշալ Բաղրամյան 40, ՀՎՀՀ՝ 00006479)

5.

Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը

Արցախի Հանրապետություն, քաղ. Ստեփանակերտ, կրթություն

6.

Ծրագրի բյուջեն

531,579,301 դրամ

7.

Բարեգործություն ստացողը

«Արցախի պետական համալսարան» ՊՈԱԿ

8.

Ծրագրի իրականացման տևողությունը

2020 թվականի մարտի 15-ից մինչև 2021 թվականի օգոստոսի 31-ը

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

Շենքի ներքին լուսավորության և էլեկտրամատակարարման, մալուխային համակարգի, սարքերի և սարքավորումների շինմոնտաժային աշխատանքներ: Նախատեսվում է իրականացնել 2020 թվականի մարտի 15-ից մինչև 2021 թվականի օգոստոսի 31-ն ընկած ժամանակահատվածում՝ 126,592,390 դրամի չափով:
Օդափոխության, օդորակման, ջեռուցման համակարգերի, կաթսայատան և ներքին ցանցերի ջրամատակարարման և կոյուղու մոնտաժային աշխատանքներ, ինչպես նաև էլէկտրամոնտաժային սարքերի ու լուսատուների մատակարարում։ Նախատեսվում է իրականացնել 2020 թվականի մարտի 15-ից մինչև 2021 թվականի օգոստոսի 31-ն ընկած ժամանակահատվածում՝ 364,986,911 դրամի չափով:
Արևային վահանակների տեղադրման և բակի լուսավորության աշխատանքներ։ Նախատեսվում է իրականացնել 2020 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2021 թվականի օգոստոսի 31-ն ընկած ժամանակահատվածում ՝ 40,000,000 դրամի չափով։

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

Շենքի ներքին լուսավորության և էլեկտրամատակարարման, մալուխային համակարգի, սարքերի և սարքավորումների շինմոնտաժային աշխատանքներ՝ 126,592,390 դրամ առանց ԱԱՀ-ի:
Օդափոխության, օդորակման, ջեռուցման համակարգերի, կաթսայատան և ներքին ցանցերի ջրամատակարարման և կոյուղու մոնտաժային աշխատանքներ, ինչպես նաև էլեկտրամոնտաժային սարքերի ու լուսատուների մատակարարում՝ 364,986,911 դրամ առանց ԱԱՀ-ի։
Արևային վահանակների տեղադրման և բակի լուսավորության աշխատանքներ՝ 40,000,000 դրամ առանց ԱԱՀ-ի։

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում:

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

Չի նախատեսվում:

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) կենտրոնական վարչական ժողովի և ՀՀ կառավարության 2003 թ․ հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված՝ բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. ԱՎԻՆՅԱՆ