Գլխավոր տեղեկություն
Համար
N 1871-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (26.12.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԵԻԱՏ 2019.12.26/11(115) Հոդ.1211.15
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
19.12.2019
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
20.12.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.12.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 դեկտեմբերի 2019 թվականի N 1871-Ն

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետով և 23-րդ հոդվածի 3-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Սայաթ-Նովա փողոցի N 5ա շենքի հետազննության և նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքների իրականացման նպատակով Գյումրու համայնքին տրամադրելու համար 2019 թվականին Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանին հատկացնել 1,000.0 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով նախատեuված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուuտային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ սուբվենցիա համայնքներին» հոդվածով):

2. Սույն որոշման 1-ին կետում նշված ֆինանսական միջոցները Գյումրու համայնքին տրամադրվում են Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի և համայնքի միջև կնքված սուբվենցիայի տրամադրման մասին պայմանագրի հիման վրա:

3. «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1515-Ն որոշման NN 3, 4, 5, 11 և 11.1 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ՝ համաձայն NN 1, 2, 3, 4, 5, 6 և 7 հավելվածների:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

 

2019 թ. դեկտեմբերի 20

Երևան

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2019 թվականի

դեկտեմբերի 19-ի N 1871-Ն որոշման

(հավելվածը փոփ. 24.12.19 N 1907-Ն)

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2019 թվականի

դեկտեմբերի 19-ի N 1871-Ն որոշման

(հավելվածը փոփ. 24.12.19 N 1907-Ն)

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2019 թվականի

դեկտեմբերի 19-ի N 1871-Ն որոշման

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2019 թվականի

դեկտեմբերի 19-ի N 1871-Ն որոշման

(հավելվածը փոփ. 24.12.19 N 1907-Ն)

 

Հավելված N 5

ՀՀ կառավարության 2019 թվականի

դեկտեմբերի 19-ի N 1871-Ն որոշման

(հավելվածը փոփ. 24.12.19 N 1907-Ն)

 

Հավելված N 6

ՀՀ կառավարության 2019 թվականի

դեկտեմբերի 19-ի N 1871-Ն որոշման

(հավելվածը փոփ. 24.12.19 N 1907-Ն)

 

Հավելված N 7

ՀՀ կառավարության 2019 թվականի

դեկտեմբերի 19-ի N 1871-Ն որոշման

(հավելվածը փոփ. 24.12.19 N 1907-Ն)