Basic information
Number
N 57-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (21.01.2020-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Enactment organisation
ՀՀ վարչապետ
Enactment date
20.01.2020
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
20.01.2020
Effective date
21.01.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

20 հունվարի 2020 թվականի N 57-Ա

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի N 541-Ն որոշման 1-ին կետի`

1. Հաստատել՝

1) «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2019 թվականի հունիսի 28-ի ՀՕ-98-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումը` համաձայն N 1 հավելվածի.

2) «Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» 2019 թվականի նոյեմբերի 13-ի ՀՕ-211-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումը` համաձայն N 2 հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

  

2020 թ. հունվարի 20

Երևան

 

 

Հավելված N 1

ՀՀ վարչապետի 2020 թ.

հունվարի 20-ի N 57-Ա

որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ

 

Միջոցառման անվանումը

Իրավական ակտերի նախագծերը ներկայացնելու համար պատասխանատու պետական կառավարման մարմինների անվանումները

Իրավական ակտերի նախագծերը ներկայացնելու ժամկետները

Իրավական ակտերն ընդունելու առնչությամբ իրականացվող միջոցառումների ֆինանսական ապահովման աղբյուրը

Իրավական ակտերի ընդունման իրավական հիմքերը

«Փոքր 
հիդրոէլեկտրակայանների կառուցման համար արգելված՝ Հայաստանի Հանրապետության կարմիր գրքում գրանցված կամ տարածքին բնորոշ՝ էնդեմիկ ձկնատեսակների ձվադրավայրեր հանդիսացող կամ դերիվացիոն խողովակներով 40 տոկոս և ավելի ծանրաբեռնված գետերի ցանկը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը

 ՀՀ շրջակա միջավայրի
նախարարություն

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով(համաձայնությամբ)

2020 թվականի
հունիսի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

 Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի
30.1-ին հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի «ա» և «բ» ենթակետեր

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան

 

 

Հավելված N 2

ՀՀ վարչապետի 2020 թ.

հունվարի 20-ի N 57-Ա

որոշման

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ

 

Միջոցառման անվանումը

Իրավական ակտերի նախագծերը ներկայացնելու համար պատասխանատու պետական կառավարման մարմինների անվանումները

Իրավական ակտերի նախագծերը ներկայացնելու ժամկետները

Իրավական ակտերն ընդունելու առնչությամբ իրականացվող միջոցառումների ֆինանսական ապահովման աղբյուրը

Իրավական ակտերի ընդունման իրավական հիմքերը

«Փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցման համար արգելված՝ սողանքային տարածքներ ունեցող
գետահատվածները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ արտակարգ իրավիճակների
նախարարություն

ՀՀ շրջակա միջավայրի
նախարարություն

2021 թվականի
հունիսի 3-րդ տասնօրյակ

ՀՀ պետական բյուջե և
ՀՀ օրենքով չարգելված այլ աղբյուրներ

Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 30.1-ին հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի «զ» ենթակետ

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան