ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է Ազգային ժողովի կողմից
Հայաստանի Հանրապետության Նախագահի
առարկություններով և առաջարկություններով
9 սեպտեմբերի 1997 թ.
«ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱԿԱԳՆԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Մաքսային սակագնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
ա) օրենքի 6 հոդվածի երկրորդ մասը «գինը» բառից հետո լրացնել «առանց հաշիվ-ապրանքագրում առանձին տողով նշված ավելացված արժեքի հարկի» բառերով, իսկ չորրորդ մասում «մաքսատուրքի չափը սահմանում են» բառերը փոխարինել «ապրանքի մաքսային արժեքը որոշում են» բառերով.
բ) օրենքի 6 հոդվածի չորրորդ մասի 1-ին և 2-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«1) ապրանքների և այլ առարկաների ծագման երկրի նույն ապրանքների և այլ առարկաների գործող մեծածախ գների.
2) ապրանքների և այլ առարկաների ծագման երկրի համանման ապրանքների և այլ առարկաների գործող մեծածախ գների».
գ) հանել օրենքի 7 հոդվածի երկրորդ մասը.
դ) օրենքի 8 հոդվածը 8-րդ կետից հետո լրացնել նոր` 9-րդ և 10-րդ կետերով հետևյալ բովանդակությամբ`
«9) ներմուծվող այն ապրանքները և այլ առարկաները, որոնց ծագման երկրների հետ Հայաստանի Հանրապետությունն ունի ազատ առևտրի մասին երկկողմանի կամ բազմակողմանի վավերացված պայմանագրեր (համաձայնագրեր) կամ կազմում է մաքսային միություն.
10) այն ապրանքները և այլ առարկաները, որոնք Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք են ներմուծվում Հայաստանի Հանրապետությանը արված վարկերի հաշվին».
այդ կապակցությամբ 9-րդ կետը համարել 11-րդ կետ.
ե) օրենքը լրացնել նոր` 11 հոդվածով հետևյալ բովանդակությամբ`
«Հոդված 11. | Մաքսավճար |
Հայաստանի Հանրապետության մաքսային մարմինները հայտարարատուներից գանձում են մաքսավճար` հայտարարագրվող ապրանքի մաքսային արժեքի 0,3 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 600 հազար դրամ:
Մաքսավճարից ազատվում են այն ապրանքները և այլ առարկաները, որոնք ներմուծվում են Հայաստանի Հանրապետությանը տրված վարկերի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով մարդասիրական օգնության շրջանակներում և բարեգործական նպատակներով:
1999 թվականի հունվարի 1-ից մաքսավճար չի գանձվում».
այդ կապակցությամբ օրենքի 11 հոդվածը համարել 12 հոդված.
զ) օրենքի 12 հոդվածի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Հոդված 12. | Մաքսատուրքերը կամ մաքսավճարներ գանձելը և վերադարձնելը, պատասխանատվությունը դրանք չվճարելու համար». |
12 հոդվածի երկրորդ և հինգերորդ մասերը «մաքսատուրքերի» և «մաքսատուրքի» բառերից հետո համապատասխանաբար լրացնել «կամ մաքսավճարների» և «կամ մաքսավճարի» բառերով:
Հայաստանի Հանրապետության |
Լ. Տեր-Պետրոսյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|