Գլխավոր տեղեկություն
Համար
N 329-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (12.03.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ԽՍՀՄԳՍՏ 1988/31(2469)
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
11.03.2020
Ստորագրող մարմին
ՀՀ փոխնախագահ, վարչապետ ՀՀ նախարարների խորհրդի գործերի կառավարչի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
11.03.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.03.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 մարտի 2020 թվականի N 329-Ա

 

«ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի N 541-Ն որոշման 1-ին կետին համապատասխան`

1. Հաստատել «Տարածքային կառավարման մասին» 2019 թվականի նոյեմբերի 14-ի N ՀՕ-252-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը` համաձայն հավելվածի:

   

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

 

2020 թ. մարտի 11

Երևան

   

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2020 թ.

մարտի 11-ի N 329-Ա

որոշման

  

Ց Ա Ն Կ

 

«ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ

   

NN
ը/կ

Միջոցառման անվանումը

Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու համար պատասխանատու պետական կառավարման մարմնի անվանումը

Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու ժամկետը

Իրավական ակտի ընդունման կապակցությամբ իրականացվող միջոցառման ֆինանսական ապահովման աղբյուրը

Իրավական հիմքը

1.

«Մարզի խորհրդի կազմավորման և գործունեության կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

2020 թ. մարտի 1-ին տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

«Տարածքային կառավարման մասին» օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մաս

2.

«Մարզպետարանների կանոնադրությունները հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

2020 թ. մայիսի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

«Տարածքային կառավարման մասին» օրենքի 7-րդ հոդված

3.

«Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի N 706-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ վարչապետի որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

2020 թ. մայիսի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

«Տարածքային կառավարման մասին» օրենքի 7-րդ հոդված

4.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի մայիսի 21-ի N 562-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնելը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

2020 թ. հուլիսի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում:

«Տարածքային կառավարման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մաս

           

Հայաստանի Հանրապետության

վարչապետի աշխատակազմի

ղեկավար

Է. Աղաջանյան