Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-189
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (31.01.1998-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2004.03.31/18(317)
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
17.12.1997
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
13.01.1998
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.01.1998

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

ԸՆԴՈՒՆՎԱԾ Է ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ
17 դեկտեմբերի 1997 թ.

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ, ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԵՐՈՒՄ ԵՎ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. 1997 թվականի հունիսի 9-ի «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում`

 

ա) ուժը կորցրած ճանաչել 14 և 19 հոդվածները.

բ) 43 հոդվածի «հարյուրապատիկի» բառը փոխարինել «հազարապատիկի» բառով.

գ) հանել 45 հոդվածի` Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 1551, 1621, 1623 հոդվածներում փոփոխություններ նախատեսող պարբերությունները:

 

Հոդված 2. Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 1623 հոդվածի վերնագիրը և դիսպոզիցիան «հիմնադրամի» բառից հետո լրացնել «կամ սոցիալական ապահովագրության հիմնադրամի» բառերով:

 

Հոդված 3. Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 117 հոդվածի առաջին մասից հանել «1621 » թիվը:

 

Հոդված 4. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում`

 

ա) 189 հոդվածի սանկցիայից հանել «չգրանցված մամուլի և զանգվածային լրատվության մյուս միջոցների թողարկումից, հրապարակումից կամ տարածումից ստացված եկամտի բռնագրավմամբ» բառերը.

բ) 2191 հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

 

«Հոդված 2191.  Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները

 

Տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները քննում են սույն օրենսգրքի 48 հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը` իրենց տնօրինության տակ գտնվող հողերի մասով:

Տարածքային կառավարման մարմինների անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու և վարչական տույժ նշանակելու իրավունք ունեն մարզպետները (Երևանի քաղաքապետը), իսկ տեղական ինքնակառավարման մարմինների անունից` համայնքների ղեկավարները».

գ) 2442  հոդվածի առաջին մասից հանել «481 » թիվը և «169 հոդվածով» բառերը փոխարինել «481  և 169 հոդվածներով» բառերով:

դ) 2443  հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

 

«Հոդված 2443 . Կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամի և սոցիալական ապահովագրության հիմնադրամի մարմինները

 

Կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամի և սոցիալական ապահովագրության հիմնադրամի մարմինները քննում են սույն օրենսգրքի 1691, 1702, 1703, 1704, 1706  և 1821  հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը (բացի հարկային տեսչության մարմինների իրավասությանը վերապահված գործերից):

Կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամի և սոցիալական ապահովագրության հիմնադրամի մարմինների անունից վարչական իրավախախտումների վերաբերյալ գործեր քննելու և վարչական տույժեր նշանակելու իրավունք ունեն կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամի և սոցիալական ապահովագրության հիմնադրամի տեղական մարմինների պետերը, կենսաթոշակային և զբաղվածության հիմնադրամի և սոցիալական ապահովագրության հիմնադրամի նախագահները, նրանց տեղակալները»:

 

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Լ. Տեր-Պետրոսյան


Երևան
13 հունվարի 1998 թ.
ՀՕ-189