Գլխավոր տեղեկություն
Համար
N 349-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (02.04.2020-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2020.04.02/32(1587).1 Հոդ.364
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
19.03.2020
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
25.03.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.04.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 մարտի 2020 թվականի N 349-Ն

 

ԳՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1919-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 3-րդ և 57-րդ կետերին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին 2019 թվականի նոյեմբերի 8-ին կնքված պետության կարիքների համար փաստաբանական և իրավաբանական ծառայությունների մատուցման պետական գնման N ARB/19/1 պայմանագրում կատարել փոփոխություններ՝ չկիրառելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 56-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջը:

2. «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 2 աղյուսակում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1919-Ն որոշման NN 3, 4, 5, 9, 9.1 և 10 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4 և 5 հավելվածների։

3. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության և «Կորսան Կորվիամ Կոնստրուկցիոն» ընկերության միջև կնքված T1-T2-CW-01 պայմանագրից բխող վեճերի շրջանակներում ՄԱՄԱԻՀ (UNCITRAL) կանոնների ներքո հարուցված արբիտրաժային գործերով Հայաստանի Հանրապետության շահերը ներկայացնելու և պաշտպանելու նպատակով LALIVE ընկերության հետ 2019 թվականի նոյեմբերի 8-ին կնքված «Պետության կարիքների համար փաստաբանական և իրավաբանական ծառայությունների մատուցման պետական գնման» N ARB/19/1 պայմանագրի գումարն ավելացնել 600,000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամով, պայմանագրի ընդհանուր գինը սահմանելով 1,900,000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ (չի ներառում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կիրառելի հարկերը) և մատուցվող փաստաբանական և իրավաբանական ծառայությունների գնման նպատակով Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին 2020 թվականի առաջին եռամսյակում հատկացնել 1,160,000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ծախսեր» հոդվածով):

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

    

2020 թ. մարտի 25

Երևան

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2020 թվականի

մարտի 19-ի N 349-Ն որոշման

 

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2020 թվականի

մարտի 19-ի N 349-Ն որոշման

 

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2020 թվականի

մարտի 19-ի N 349-Ն որոշման

 

 

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2020 թվականի

մարտի 19-ի N 349-Ն որոշման

 

 

Հավելված N 5

ՀՀ կառավարության 2020 թվականի

մարտի 19-ի N 349-Ն որոշման