ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է Ազգային Ժողովի կողմից
19 նոյեմբերի 1997 թ.
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀՈԴՎԱԾ 1. «Հայաստանի Հանրապետության 1997 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23 հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ կետով`
«3) «Հայաստանի Հանրապետության 1997 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6 հոդվածի 14 խմբի 04 ենթախմբում նախատեսված և նույն օրենքի N 14 հավելվածի 14 խմբի 04 ենթախմբի 11-րդ կետով սահմանված հատկացումներն ավելացնել նախորդ տարիների բյուջեների կատարման ընթացքում բյուջետային հիմնարկներին մատուցված ծառայությունների, ինչպես նաև կապիտալ շինարարության և վերանորոգման գծով առաջացած պարտքերի հաշվանցումների միջոցով վճարված գումարների չափով` նույն չափով համապատասխանաբար ավելացնելով նաև «Հայաստանի Հանրապետության 1997 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5 հոդվածով հաստատված պետական բյուջեի եկամուտները:
Նախորդ տարիների պետական բյուջեների կատարման ընթացքում բյուջետային հիմնարկներին մատուցված ծառայությունների, ինչպես նաև կապիտալ շինարարության և վերանորոգման գծով առաջացած պարտքերի ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը»:
ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի N 14 հավելվածի 14 խմբի 04 ենթախմբի 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«11. Նախորդ տարիների բյուջեների կատարման ընթացքում բյուջետային հիմնարկներին մատուցված ծառայությունների, ինչպես նաև կապիտալ շինարարության և վերանորոգման գծով առաջացած պարտքերի վճարում»:
ՀՈԴՎԱԾ 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Հայաստանի Հանրապետության |
Լ. Տեր-Պետրոսյան |
|