ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 մարտի 2020 թվականի N 332-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 13-Ի N 925-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի դ.3-րդ, դ.4-րդ կետերը և համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33‑րդ հոդվածի 3-րդ մասի և 34-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի օգոստոսի 13-ի «Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի գլխավոր և ավագ մարզիչների վարձատրության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, Հայաստանի Հանրապետությունում բնակվող Հայաստանի Հանրապետության և նախկին Խորհրդային Միության հավաքական թիմերի կազմերում՝ օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերի, շախմատի և սամբոյի աշխարհի առաջնություններում չեմպիոն դարձած մարզիկների պատվովճարի վճարման կարգը և չափերը հաստատելու մասին» N 925-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ ԹԻՄԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ԵՎ ԱՎԱԳ ՄԱՐԶԻՉՆԵՐԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԲՆԱԿՎՈՂ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ԵՎ ՇԱԽՄԱՏԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ՈՒ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԲՆԱԿՎՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՆԱԽԿԻՆ ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ ԹԻՄԵՐԻ ԿԱԶՄԵՐՈՒՄ՝ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ԾՐԱԳՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ՄԱՐԶԱՁԵՎԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՈՉ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՄԱՐԶԱՁԵՎԵՐԻՑ ՆԱՎԱՄՈԴԵԼԱՅԻՆ ՍՊՈՐՏԻ, ՇԱԽՄԱՏԻ ԵՎ ՍԱՄԲՈՅԻ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՉԵՄՊԻՈՆ ԴԱՐՁԱԾ ՄԱՐԶԻԿՆԵՐԻ ԱՄՍԱԿԱՆ ՊԱՏՎՈՎՃԱՐԻ ՉԱՓԸ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ».
2) 1-ին կետում՝
ա. 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի գլխավոր և ավագ մարզիչների վարձատրության կարգը՝ համաձայն N 1 հավելվածի.»,
բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 2.1-ին ենթակետով.
«2.1) Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, Հայաստանի Հանրապետությունում բնակվող օլիմպիական խաղերի և շախմատի համաշխարհային օլիմպիադայի չեմպիոնների ու մրցանակակիրների, Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, Հայաստանի Հանրապետությունում բնակվող Հայաստանի Հանրապետության և նախկին Խորհրդային Միության հավաքական թիմերի կազմերում՝ օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերի, ինչպես նաև ոչ օլիմպիական մարզաձևերից նավամոդելային սպորտի, շախմատի և սամբոյի աշխարհի առաջնություններում չեմպիոն դարձած մարզիկների ամսական պատվովճարի չափը և վճարման կարգը՝ համաձայն N 3 հավելվածի.»,
գ. 3-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել.
3) N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 1 հավելվածի.
4) որոշումը լրացնել նոր՝ N 3 հավելվածով՝ համաձայն N 2 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: Վճարումներն իրականացվում են՝ սկսած 2020 թվականի հունվարի 1-ից:
3. Սույն որոշման հավելվածներով նախատեսված այն անձինք, ովքեր 2020 թվականի հունվարի 1-ից ստացել են Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի օգոստոսի 13-ի N 925-Ն որոշմամբ նախատեսված վարձատրությունը կամ պատվովճարները, սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո կստանան սույն որոշմամբ հաստատված կարգերով նախատեսված վարձատրության կամ պատվովճարի և իրենց ստացած վարձատրության կամ պատվովճարի գումարային տարբերությունը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ |
2020 թ. մարտի 23 Երևան |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2020 թվականի մարտի 19-ի N 332-Ն որոշման |
«Հավելված N 1 ՀՀ կառավարության 2015 թվականի օգոստոսի 13-ի N 925-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ ԹԻՄԵՐԻ ԳԼԽԱՎՈՐ ԵՎ ԱՎԱԳ ՄԱՐԶԻՉՆԵՐԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ
1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի գլխավոր և ավագ մարզիչների վարձատրության (այսուհետ՝ վարձատրություն) վճարման հարաբերությունները։
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի օգոստոսի 13-ի N 925-Ն որոշմամբ (այսուհետ՝ որոշում) հաստատված կարգով և չափերով վարձատրություն են ստանում օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերի՝ Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի այն գլխավոր և ավագ մարզիչները՝
1) ովքեր Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի ուսումնամարզական հավաքներից դուրս ուսումնամարզական գործընթացն իրականացնում են կենտրոնացված մարզումների միջոցով.
2) որոնց հավաքական թիմերի անդամները մեդալներ են նվաճում Եվրոպայի ու աշխարհի առաջնություններում և մեր երկիրը ներկայացնում օլիմպիական խաղերում (պատանիներ, երիտասարդներ, մեծահասակներ)։
3. Վարձատրությունը տրվում է յուրաքանչյուր օրացուցային տարվա համար հաստատված մարզիչների անվանացանկով: Մարզիչների անվանացանկը յուրաքանչյուր տարի հաստատվում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի (այսուհետ՝ նախարար) հրամանով` հիմք ընդունելով նախորդ տարվա արդյունքները։ Մարզիչների վարձատրությունը սահմանվում է որոշման N 2 հավելվածում նշված չափերով: Ընդ որում, Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի գլխավոր և ավագ մարզիչների փոփոխության դեպքում աշխատանքից դուրս եկած գլխավոր կամ ավագ մարզչի վարձատրության վճարումը դադարեցվում, իսկ նոր նշանակված գլխավոր կամ ավագ մարզչի վարձատրության վճարումն իրականացվում է մարզիչների փոփոխությանը հաջորդող ամսվա 1-ից:
4. Մարզիչների վարձատրությունը հատկացվում է յուրաքանչյուր տարվա հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և սույն կարգին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության միջոցով:
5. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով կարող է կասեցվել կամ դադարեցվել Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի գլխավոր և ավագ մարզիչների վարձատրության վճարումը՝ սույն կարգի 3-րդ կետով նախատեսված տեղեկատվությունը մարզական ֆեդերացիաների կողմից ներկայացվելու հիմքով:»:
Հայաստանի Հանրապետության |
Է. Աղաջանյան |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2020 թվականի մարտի 19-ի N 332-Ն որոշման |
«Հավելված N 3 ՀՀ կառավարության 2015 թվականի օգոստոսի 13-ի N 925-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԲՆԱԿՎՈՂ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ԵՎ ՇԱԽՄԱՏԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻ ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ՈՒ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐՆԵՐԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԲՆԱԿՎՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՆԱԽԿԻՆ ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ ԹԻՄԵՐԻ ԿԱԶՄԵՐՈՒՄ՝ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ԾՐԱԳՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ՄԱՐԶԱՁԵՎԵՐԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՈՉ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՄԱՐԶԱՁԵՎԵՐԻՑ ՆԱՎԱՄՈԴԵԼԱՅԻՆ ՍՊՈՐՏԻ, ՇԱԽՄԱՏԻ ԵՎ ՍԱՄԲՈՅԻ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՉԵՄՊԻՈՆ ԴԱՐՁԱԾ ՄԱՐԶԻԿՆԵՐԻ ԱՄՍԱԿԱՆ ՊԱՏՎՈՎՃԱՐԻ ՉԱՓԻ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ
1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, Հայաստանի Հանրապետությունում բնակվող օլիմպիական խաղերի և շախմատի համաշխարհային օլիմպիադայի չեմպիոնների ու մրցանակակիրների, Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, Հայաստանի Հանրապետությունում բնակվող Հայաստանի Հանրապետության և նախկին Խորհրդային Միության հավաքական թիմերի կազմերում՝ օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերի, ինչպես նաև ոչ օլիմպիական մարզաձևերից նավամոդելային սպորտի, շախմատի և սամբոյի աշխարհի առաջնություններում չեմպիոն դարձած մարզիկների ամսական պատվովճարի (այսուհետ՝ պատվովճար) վճարման հարաբերությունները։
2. Պատվովճար հատկացվում է ցմահ՝ Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող այն մարզիկներին, ովքեր օլիմպիական խաղերի ծրագրում ընդգրկված մարզաձևերի, ոչ օլիմպիական մարզաձևերից նավամոդելային սպորտի, սամբոյի և շախմատի Հայաստանի Հանրապետության, ինչպես նաև նախկին Խորհրդային Միության հավաքական թիմերի կազմերում աշխարհի առաջնություններում դարձել են չեմպիոն, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և նախկին Խորհրդային Միության հավաքական թիմերի կազմերում օլիմպիական խաղերի և շախմատի համաշխարհային օլիմպիադայի չեմպիոն ու մրցանակակիր դարձած մարզիկներին: Միևնույն մարզիկը կարող է ստանալ երկու պատվովճար այն դեպքում, երբ դարձել է և՛ աշխարհի չեմպիոն, և՛ օլիմպիական խաղերի չեմպիոն (շախմատի համաշխարհային օլիմպիադայի չեմպիոն) կամ և՛ աշխարհի չեմպիոն, և՛ օլիմպիական խաղերի մրցանակակիր (շախմատի համաշխարհային օլիմպիադայի մրցանակակիր)։ Մեկ մարզիկին չի կարող տրամադրվել երկուսից ավելի պատվովճար:
3. Պատվովճարը հատկացնում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը (այսուհետ` նախարարություն)՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին՝ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի (այսուհետ՝ նախարար) հրամանով:
4. Պատվովճար ստացող թեկնածուներին հաշվառում, փաստաթղթերը հավաքում և պատվովճար ստանալու համար թեկնածուների հետագա առաջադրումն իրականացնում է նախարարությունը՝ համապատասխան մարզաձևերի հանրապետական ֆեդերացիաների կողմից ներկայացված փաստաթղթերի հիման վրա (տեղեկանք Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին, տեղեկանք Հայաստանի Հանրապետությունում մշտական բնակության մասին և անհրաժեշտ մարզական արդյունքները հաստատող փաստաթուղթ):
5. Պատվովճար ստացող մարզիկների անվանացանկը յուրաքանչյուր տարվա համար հաստատվում է նախարարի հրամանով:
6. Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերի կազմում օլիմպիական խաղերում, աշխարհի և Եվրոպայի առաջնություններում բարձր արդյունքների հասած մարզիկների համար սահմանվում են պատվովճարներ` հետևյալ չափերով`
1) օլիմպիական խաղերի և շախմատի համաշխարհային օլիմպիադայի չեմպիոններին 200 հազ. դրամ՝ չեմպիոն դառնալուն հաջորդող տարվա հունվարի 1-ից՝ ցմահ.
2) օլիմպիական խաղերի և շախմատի համաշխարհային օլիմպիադայում 2-րդ մրցանակակիր դարձած մարզիկին՝ 140 հազ. դրամ՝ մրցանակակիր դառնալուն հաջորդող տարվա հունվարի 1-ից՝ ցմահ.
3) օլիմպիական խաղերի և շախմատի համաշխարհային օլիմպիադայում 3-րդ մրցանակակիր դարձած մարզիկին՝ 100 հազ. դրամ՝ մրցանակակիր դառնալուն հաջորդող տարվա հունվարի 1-ից՝ ցմահ.
4) օլիմպիական խաղերի ծրագրով նախատեսված մարզաձևերից աշխարհի չեմպիոն դարձած մարզիկի՝ չեմպիոն դառնալուն հաջորդող տարվա հունվարի 1-ից՝ 180 հազ. դրամ՝ երկու տարի ժամկետով, այնուհետև 100 հազ. դրամ՝ ցմահ.
5) շախմատի, սամբոյի և նավամոդելային սպորտի աշխարհի առաջնության չեմպիոն դարձած մարզիկին՝ 100 հազ. դրամ՝ չեմպիոն դառնալուն հաջորդող տարվա հունվարի 1-ից՝ ցմահ.
6) օլիմպիական խաղերի ծրագրով նախատեսված մարզաձևերից աշխարհի 2-րդ մրցանակակիր դարձած մարզիկին՝ 40 հազ. դրամ՝ մրցանակակիր դառնալուն հաջորդող տարվա հունվարի 1-ից՝ մեկ տարի ժամկետով.
7) օլիմպիական խաղերի ծրագրով նախատեսված մարզաձևերից աշխարհի 3-րդ մրցանակակիր դարձած մարզիկին՝ 40 հազ. դրամ՝ մրցանակակիր դառնալուն հաջորդող տարվա հունվարի 1-ից՝ մեկ տարի ժամկետով.
8) օլիմպիական խաղերի ծրագրով նախատեսված մարզաձևերից Եվրոպայի չեմպիոն դարձած մարզիկին՝ 60 հազ. դրամ, չեմպիոն դառնալուն հաջորդող տարվա հունվարի 1-ից՝ մեկ տարի ժամկետով.
9) օլիմպիական խաղերի ծրագրով նախատեսված մարզաձևերից Եվրոպայի մրցանակակիր դարձած մարզիկին՝ 40 հազ. դրամ, մրցանակակիր դառնալուն հաջորդող տարվա հունվարի 1-ից՝ մեկ տարի ժամկետով.
10) Եվրոպական խաղերի, համաշխարհային ուսանողական մարզական խաղերի չեմպիոն դարձած մարզիկին՝ 60 հազ. դրամ, չեմպիոն դառնալուն հաջորդող տարվա հունվարի 1-ից՝ մեկ տարի ժամկետով.
11) Եվրոպական խաղերի, համաշխարհային ուսանողական մարզական խաղերի, շախմատի աշխարհի առաջնության 2-րդ և 3-րդ մրցանակակիրներ դարձած մարզիկին՝ 40 հազ. դրամ՝ մրցանակակիր դառնալուն հաջորդող տարվա հունվարի 1-ից՝ մեկ տարի ժամկետով:»:
Հայաստանի Հանրապետության |
Է. Աղաջանյան |