ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է Ազգային ժողովի կողմից
7 հոկտեմբերի 1997 թ.
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25 հոդվածի «թ» կետը լրացնել նոր պարբերությամբ`
«- մշակութային արժեքներին ապօրինի տիրապետողից ետ պահանջելու մասին հայց ներկայացնելիս»:
Հոդված 2. Օրենքի 30 հոդվածում`
1) «ա» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«ա) արտահանվող մշակութային արժեքների հեղինակները, նրանց ընտանիքի անդամները կամ լիազորած անձինք».
2) ավելացնել հետևյալ բովանդակությամբ նոր «գ» և «դ» կետեր`
«գ) թանգարանները, արխիվները, գրադարանները, մշակութային արժեքների այլ պետական պահոցները` իրենց ֆոնդերում մշտական պահպանության տակ գտնվող մշակութային արժեքների ժամանակավոր արտահանման ժամանակ.
դ) պետական երաժշտական համույթները, երաժիշտ կատարողները` հյուրախաղերի կամ ուսանելու նպատակով իրենց հետ ժամանակավոր արտահանվող նվագարանների համար».
3) ավելացնել հետևյալ բովանդակությամբ նոր մաս`
«Այն անձինք, ովքեր պետությանը նվիրաբերում են մշակութային արժեքներ, որոնք գրանցված են կամ ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահպանական ցուցակներում կամ գրանցման մատյաններում` նվիրաբերված յուրաքանչյուր մշակութային արժեքի դիմաց մեկ անգամ օգտվում են արտահանման իրավունքի վկայագիր ստանալու համար գանձվող տուրքի 50 տոկոս զեղչի իրավունքից»:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Լ. Տեր-Պետրոսյան |
|