Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-148
Տիպ
Օրենք
Ակտի տիպ
Հիմնական ակտ (22.11.1997-12.04.2002)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2003.08.13/41(276)
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
07.10.1997
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
30.10.1997
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.11.1997
Ուժը կորցնելու ամսաթիվ
12.04.2002

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է Ազգային ժողովի կողմից

7 հոկտեմբերի 1997 թ.

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 2 հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` երկրորդ մասով`

«Ազգային ժողովի նիստերի ժամանակ դահլիճում արգելվում է բջջային և կապի այլ միջոցների օգտագործումը, բացառությամբ դահլիճում տեղադրված հեռախոսի»:

 

Հոդված 2. Օրենքի 26 հոդվածի երկրորդ մասը «Պատգամավորների առողջապահական սպասարկումն» բառերից հետո լրացնել «ու հանգստի կազմակերպումն» բառերով:

 

Հոդված 3. Օրենքի 67 հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասով`

«Եթե օրենսդրական նախաձեռնությունը ներառում է տարբեր ոլորտներ, ապա կարող են նշանակվել մեկից ավելի գլխադասային հանձնաժողովներ»:

 

Հոդված 4. Օրենքի 87 հոդվածի երկրորդ մասում «և հանձնաժողովների նախագահների կարծիքները» բառերը փոխարինել «հանձնաժողովների նախագահների, խմբակցությունների և խմբերի գրավոր կարծիքները» բառերով:

 

Հոդված 5. Օրենքի 92 հոդվածի երկրորդ մասը «նախագծի» բառից հետո լրացնել «և նրանում կատարված փոփոխությունների» բառերով:

 

Հոդված 6. Օրենքի 93 հոդվածի չորրորդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ`

«Ելույթների հերթագրման ընթացքը ցուցադրվում է լուսատախտակին»:

 

Հոդված 7. Օրենքի 101 հոդվածի երկրորդ մասից հանել «քվեարկությունից հետո կամ» բառերը:

 

Հայաստանի Հանրապետության

Նախագահ

Լ. Տեր-Պետրոսյան


Երևան
30 հոկտեմբերի 1997 թ.
ՀՕ-148