Գլխավոր տեղեկություն
Համար
N 197-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (18.03.2020-18.03.2020)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2020.03.13/21(1576).1 Հոդ.170.4
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
24.02.2020
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
24.02.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.02.2020
Ուժը կորցնելու ամսաթիվ
22.03.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

24 փետրվարի 2020 թվականի N 197-Ն

 

ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ՍԱՀՄԱՆԱՓԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետություն Իրանի Իսլամական Հանրապետությունից Նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) ներթափանցումը կանխելու նպատակով և հիմք ընդունելով «Պետական սահմանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Մինչև 2020 թվականի մարտի 24-ը ներառյալ սահմանափակել Իրանի Իսլամական Հանրապետության հետ ցամաքային և օդային հաղորդակցությունը՝ թույլատրելով միայն՝

1) ցամաքային հաղորդակցության դեպքում՝

ա. Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն մուտք գործած բեռնափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների (դրանց՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող վարորդների) վերադարձն Իրանի Իսլամական Հանրապետություն,

ա1. Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստանի Հանրապետության տարածքով Վրաստան բեռնափոխադրումներ իրականացրած տրանսպորտային միջոցների վերադարձն Իրանի Իսլամական Հանրապետություն՝ Հայաստանի Հանրապետության տարածքով,

բ. Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիների վերադարձը Հայաստանի Հանրապետությունից Իրանի Իսլամական Հանրապետություն,

գ. Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և նրանց ընտանիքների՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող անդամների վերադարձը Հայաստանի Հանրապետություն,

դ. Իրանի Իսլամական Հանրապետությունից պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանող Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի հանդիսացող պաշտոնատար անձանց և նրանց ուղեկցողների մուտքը,

ե. Իրանի Իսլամական Հանրապետությունում և Հայաստանի Հանրապետությունում միմյանց դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցների և նրանց ընտանիքի անդամների մուտքն ու ելքը,

զ. Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող, սակայն Հայաստանի Հանրապետությունում օրինական հիմքերով բնակվելու իրավունք ունեցող անձանց՝ Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն մուտքը.

է. Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն և Հայաստանի Հանրապետությունից Իրանի Իսլամական Հանրապետություն ապրանքների փոխադրումը՝ համաձայն հավելվածի։ Ընդ որում՝ ապրանքների փոխադրումը թույլատրվում է Պետական եկամուտների կոմիտեի կողմից՝ սույն որոշման հավելվածի առաջինից տասնիններորդ տողերում նշված ապրանքների մասով հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության, իսկ քսաներորդից քառասուներորդ տողերում նշված ապրանքների մասով՝ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության գրավոր համաձայնությունը փոխադրման ենթակա ապրանքատեսակների և դրանց չափաքանակների վերաբերյալ։ Սույն որոշման հավելվածում նշված ապրանքների փոխադրումն իրականացվում է «Մեղրի» անցումային կետի վարչական շենքի և կամուրջի միջև գտնվող տարածքում փոխաբեռնման միջոցով՝ Պետական եկամուտների կոմիտեի, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության և Ազգային անվտանգության ծառայության հսկողության ներքո.

2) օդային հաղորդակցության դեպքում՝ սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի «բ»-«զ» պարբերություններով նախատեսված անձանց մուտքը (վերադարձը):

(1-ին կետը խմբ., լրաց., փոփ. 26.02.20 N 198-Ն, 02.03.20 N 233-Ն, լրաց. 12.03.20 N 266-Ն, 12.03.20 N 278-Ն, խմբ. 17.03.20 N 300-Ն)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

          

2020 թ. փետրվարի 24

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության 2020 թվականի

փետրվարի 24-ի N 197-Ն որոշման

 

ՑԱՆԿ

 

ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԻՐԱՆԻ ԻՍԼԱՄԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՓՈԽԱԴՐՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ

 

Ապրանքների նկարագրությունը

ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը

Շնչառական դիմակներ (респиратор) պաշտպանիչ ակնոցների հետ աշխատող 3-րդ կարգի պաշտպանության, FFP3, մինչև 50 առավելագույն թույլատրելի խտության (ПДК)

6307 90-ից
9020 00 000 0-ից

Շնչառական դիմակներ (респиратор) հակաաէրոզոլային FFP3

6307 90-ից
9020 00 000 0-ից

Պաշտպանիչ ակնոցներ՝ հերմետիկ

9004 90-ից

Լիադեմ դիմակ հակաաէրոզոլային FFP3 զտիչների հետ օգտագործվող

6307 90-ից
9020 00 000 0-ից

Լիադեմ դիմակների հակաաէրոզոլային զտիչներ FFP3

8421 39 200 9-ից
8421 39 600 0-ից
8421 39 800 7-ից
8421 99 000 8-ից

Քիմիական պաշտպանության մեկանգամյա օգտագործման կոմբինեզոններ

3926 20 000 0-ից
5603-ից
5903-ից
5906-ից
5907 00 000 0-ից
6210-ից

Քիմիական պաշտպանության մեկանգամյա օգտագործման կոստյումներ

3926 20 000 0-ից
5603-ից
5903-ից
5906-ից
5907 00 000 0-ից
6210-ից

Հակաժանտախտային կոստյում I տիպի բազմակի օգտագործման

6211-ից

Առանձնահատուկ ամրության բախիլներ

3926-ից

Դիմակներ, վիրակապներ, բամբակ, թանզիֆ և այլն

3005

Ախտահանիչ հակավիրուսային միջոցներ չորրորդ ամոնիումի աղերի և հալոգենացված միացությունների հիմքով, այլ

3808 94 100 0-ից
3808 94 200 0-ից
3808 94 900 0-ից

Վիրահատական ձեռնոցներ, մանրէազերծ, չմանրէազերծված, բնական կամ սինթետիկ լատէքսից, ռետինե, սինթետիկ, մեկանգամյա կամ բազմակի օգտագործման, պաշտպանիչ

4015 11 000 0-ից

Բժշկական ախտորոշիչ ձեռնոցներ՝ հետազոտման համար, մանրէազերծ կամ ոչ մանրէազերծ, բնական կամ սինթետիկ լատէքսից, ռետինե, սինթետիկ, մեկանգամյա կամ բազմակի օգտագործման, պաշտպանիչ

4015 19 000 0-ից

Բժշկական դիմակներ ոչ գործվածքային նյութերից մեկանգամյա կամ բազմակի օգտագործման

6307 90 980 0-ից

Բժշկական վիրահատական խալաթներ մեկանգամյա կամ բազմակի օգտագործման

6207-ից
6208-ից
6210 10 920 0-ից

Մեկանգամյա օգտագործման բժշկական հավաքածուներ, ոչ գործվածքային նյութերից, մանրէազերծ կամ ոչ մանրէազերծ, բժշկի հագուստի հավաքածու, պաշտպանիչ, անհատական բժշկական քաղաքացիական պաշտպանության համար հավաքածու առաջնային բժշկասանիտարական և առաջին օգնության համար, սպիտակեղենի և հագուստի մանրէազերծ հավաքածու վիրահատարանների համար, բժշկական վիրահատական կոմբինեզոններ և խալաթներ

6203-ից
6204-ից

Շնչառական սարքավորում այլ և գազային դիմակներ, բացառությամբ պաշտպանիչ դիմակների առանց մեխանիկական դետալների և փոխարինվող զտիչներով

9020 00 000 0-ից

Էթիլային սպիրտ

2207

Ախտորոշիչ թեստեր

3822-ից, 3002-ից

Քլորիդ ծովի ջուր

2501

Ծծումբ ոչ սուբլիմացված

2503

Ցեմենտի կլինկեր

252310

Նավթային կոքս, նավթային բիտում և բիտումային ապարներից ստացված նավթի կամ նավթամթերքների վերամշակման արդյունքում ստացված այլ մնացորդներ

2713

Վառելիք ռեակտիվ շարժիչների համար

2710192100

Հեղուկ քլոր

2801

Ծծումբ` սուբլիմացված կամ նստվածքային. ծծումբ կոլոիդային

2802

Քլորոսուլֆոնային թթու

2806

Ծծմբաթթու, օլեում

2807

Ազոտական թթու, սուլֆազոտական թթուներ

2808

Նատրիումի հիդրօքսիդ (կաուստիկ սոդա). կալիումի հիդրօքսիդ (կծու կալիում). նատրիումի կամ կալիումի պերօքսիդներ. նատրիումի հիդրօքսիդ (կաուստիկ սոդա)

2815

Քլորիտ, հիպո-քլորիտ, բրոմիտ

2828

Սուլֆիտներ, թիոսուլֆատներ.

2832

Կարբոնատներ, պերօքսոկարբոնատներ (պերկարբոնատներ)

2836

Կարբիդներ՝ որոշակի կամ անորոշ քիմիական կազմով

2849

Ածխաջրածնի ածանցյալներ

2904

Պարզ եթերներ, եթերասպիրտներ, եթերաֆենոլներ, եթերասպիրտոֆենոլներ. սպիրտների, պարզ եթերների և կետոնների (որոշակի կամ անորոշ քիմիական կազմով) պերօքսիդները և դրանց հալոգենացված, սուլֆացված, նիտրացված կամ նիտրոզացված ածանցյալները

 2909

Բազմակարբոնաթթուներ

2917

Ամոնիումի նիտրատ, այդ թվում՝ ջրային լուծույթում

3102 30

Պլաստամասսա և պլաստմասսայից պատրաստված արտադրատեսակներ խմբից՝

3901-ից 3907

Ֆեռոսիլիցիում՝ 55 % զանգվածային բաժնից ավելի սիլիցիում պարունակող

72022100

(հավելվածը լրաց. 12.03.20 N 278-Ն, 17.03.20 N 300-Ն)