ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 մարտի 2020 թվականի N 272-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 28-Ի N 895-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ, 6-րդ և 9-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի օգոստոսի 28-ի «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 895-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) որոշման վերնագրում և ամբողջ տեքստում (այդ թվում` նաև հավելվածներում)՝
ա. «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» բառերը փոխարինել «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» բառերով,
բ. «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական» բառերը փոխարինել «Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության» բառերով.
2) որոշման N 1 հավելվածի 11-րդ կետում «զոհվածի վերջին բնակության վայրի» բառերը փոխարինել «ցանկացած» բառով.
3) որոշման N 2 հավելվածում՝
ա. 3-րդ և 6-րդ կետերից հանել «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության» բառերը,
բ. 4-րդ կետում «և 5.1-ին» բառերը փոխարինել «, 5.1-ին, 5.2-րդ և 5.3-րդ» բառերով, իսկ «քննչական կոմիտեի ծառայողի» բառերից հետո կետը լրացնել «, հարկային ծառայության քննիչի, մաքսային ծառայության քննիչի» բառերով,
գ. 8-րդ կետից հանել «, ինչպես նաև «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 2 հավելվածով սահմանված՝ դատախազի, հատուկ քննչական ծառայության ծառայողի, քննչական կոմիտեի ծառայողի պաշտոն զբաղեցնելու ժամանակահատվածները» բառերը և կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված հիմքով նշանակվող կենսաթոշակի չափը հաշվարկելու համար մինչև այդ մասի 1-4-րդ կետերում նշված որևէ պաշտոն առաջին անգամ զբաղեցնելն աշխատած և մասնագիտական աշխատանքային ստաժում չհաշվառվող ժամանակահատվածներում հաշվառվում են նաև «Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասում նշված ժամանակահատվածները:».
4) որոշման N 3 հավելվածում՝
ա. 2-րդ կետի 3-րդ ենթակետում «1-ին և 8-րդ կետերով» բառերը փոխարինել «8-րդ կետով» բառերով,
բ. 11-րդ կետի 1-ին ենթակետում «6-րդ, 7-րդ և 8-րդ» բառերը փոխարինել «2.2-րդ, 2.3-րդ, 6-րդ, 7-րդ, 7.1-ին և 8-րդ» բառերով,
գ. 13-րդ, 14-րդ և 24-րդ կետերում «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» բառերը փոխարինել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» բառերով,
դ. 18-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«18. Օրենքով սահմանված կենսաթոշակ ստանալու իրավունքը 2018 թվականի ապրիլի 9-ին և դրանից հետո դադարում է պետական պաշտոն զբաղեցրած անձի` հանրային պաշտոն կամ հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու դեպքում` այդ պաշտոնն զբաղեցնելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից:»,
ե. 21-րդ կետում «աշխատանքային պայմանագիրը լուծելուց, պետական և համայնքային պաշտոնից, նոտարի պաշտոնից ազատվելուց, որպես անհատ ձեռնարկատեր՝ հաշվառումից հանվելուց» բառերը փոխարինել «հանրային պաշտոնից կամ հանրային ծառայության պաշտոնից ազատվելուց,» բառերով և կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«Այս դեպքում օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված հիմքով նշանակված կենսաթոշակն ստանալու իրավունքը վերականգնելիս՝ մասնագիտական ստաժը և կենսաթոշակի չափը վերահաշվարկվում են այդ մասով սահմանված կարգով` հաշվի առնելով անձի զբաղեցրած վերջին պաշտոնը և այդ պաշտոնից ազատվելու օրվա դրությամբ ունեցած մասնագիտական ստաժը:»,
զ. 24-րդ կետից հետո հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 24.1-ին կետով.
«24.1. Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ և 5-րդ կետերով սահմանված հիմքերով մինչև 2019 թվականի հուլիսի 18-ը նշանակված կենսաթոշակները վերահաշվարկվում են կենսաթոշակառուի գրավոր դիմումի և ներկայացրած փաստաթղթերի հիման վրա` դիմելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից, եթե կենսաթոշակառուն կենսաթոշակ նշանակելու օրվա դրությամբ ունի օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կամ 2-րդ կետով սահմանված կենսաթոշակի իրավունք (բավարարում է օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կամ 2-րդ կետով սահմանված պահանջները):»,
է. 29-րդ կետը «դեպքում» բառից հետո լրացնել «թաղման նպաստ նշանակելու և վճարելու համար» բառերով, իսկ «տարածքային բաժին» բառերից առաջ՝ «ցանկացած» բառով.
5) որոշման N 4 հավելվածի`
ա. 1-ին կետում «պաշտոն զբաղեցրած անձին և հատուկ քննչական ծառայության ծառայողի պաշտոն զբաղեցրած անձին» բառերը փոխարինել «, հարկային ծառայության քննիչի, մաքսային ծառայության քննիչի, հատուկ քննչական ծառայության ծառայողի պաշտոն զբաղեցրած անձանց» բառերով,
բ. 2-րդ և 7-րդ կետերում «ութերորդ» բառը փոխարինել «երկրորդ» բառով,
գ. 8-րդ կետի 2-րդ ենթակետը «տեղակալի» բառից հետո լրացնել «, վարչության պետի» բառերով,
դ. 8-րդ կետի 3-րդ ենթակետն «ավագ քննիչի» բառերից հետո լրացնել «, վարչության պետի տեղակալի» բառերով,
ե. 11-րդ կետից հետո հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 12-րդ, 13-րդ, 14-րդ և 15-րդ կետերով.
«12. Հարկային և մաքսային ծառայություններում քննիչի պաշտոն զբաղեցրած անձի հաշվարկային աշխատավարձի չափը որոշվում է հարկային կամ մաքսային ծառայության քննիչի զբաղեցրած վերջին պաշտոնի համար մինչև 2014 թվականի հուլիսի 1-ը գործող օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված աշխատավարձի (հարկային ծառայության քննիչի համար` պաշտոնային դրույքաչափի, հարկային ծառայության դասային աստիճանի և հատուկ կոչումի համար տրվող հավելավճարների հանրագումարի, մաքսային ծառայության քննիչի համար` պաշտոնային դրույքաչափի, մաքսային ծառայության հատուկ կոչումի համար տրվող հավելավճարի հանրագումարի) և այդ գումարից հաշվարկված եկամտային հարկի տարբերության չափով` հաշվի առնելով վերջին պաշտոնը, հատուկ կոչումը (հարկային ծառայության քննիչի դեպքում` նաև վերջին դասային աստիճանը) հարկային կամ մաքսային ծառայության քննիչի պաշտոնից ազատվելու օրվա դրությամբ:
13. Հարկային և մաքսային ծառայություններում քննիչի պաշտոն զբաղեցրած անձի՝ մինչև 2014 թվականի հուլիսի 1-ը գործող Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված աշխատավարձի չափը որոշելու համար սահմանվում են`
1) հարկային ծառայության քննիչի և մաքսային ծառայության քննիչի բազային պաշտոնային դրույքաչափը` 55,500.0 դրամ.
2) պաշտոնային դրույքաչափի հաշվարկման գործակիցները`
ա. վերադաս հարկային մարմնի հատկապես կարևորագույն գործերով քննիչ, վերադաս հարկային մարմնի ավագ քննիչ` 4.27,
բ. վերադաս հարկային մարմնի քննիչ` 3.72,
գ. վերադաս մաքսային մարմնի հատկապես կարևորագույն գործերով քննիչ, վերադաս մաքսային մարմնի ավագ քննիչ` 4.27,
դ. վերադաս մաքսային մարմնի քննիչ` 3.25.
3) հարկային ծառայության դասային աստիճանի և հատուկ կոչումի համար հավելավճարը` բազային պաշտոնային դրույքաչափի նկատմամբ՝ հետևյալ չափերով.
ա. Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության առաջին դասի ավագ խորհրդական, հարկային ծառայության գնդապետ` 28 տոկոս,
բ. Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության երկրորդ դասի ավագ խորհրդական, հարկային ծառայության փոխգնդապետ` 24 տոկոս,
գ. Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության երրորդ դասի ավագ խորհրդական, հարկային ծառայության մայոր` 20 տոկոս,
դ. Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության առաջին դասի խորհրդական, հարկային ծառայության կապիտան` 16 տոկոս,
ե. Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության երկրորդ դասի խորհրդական, հարկային ծառայության ավագ լեյտենանտ` 13 տոկոս,
զ. Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության երրորդ դասի խորհրդական, հարկային ծառայության լեյտենանտ` 10 տոկոս.
4) մաքսային ծառայության քննիչի հատուկ կոչումի համար հավելավճարը` բազային պաշտոնային դրույքաչափի նկատմամբ՝ հետևյալ չափերով.
ա. մաքսային ծառայության գեներալ-մայոր` 32 տոկոս,
բ. մաքսային ծառայության գնդապետ` 29 տոկոս,
գ. մաքսային ծառայության փոխգնդապետ` 26 տոկոս,
դ. մաքսային ծառայության մայոր` 23 տոկոս,
ե. մաքսային ծառայության կապիտան` 16 տոկոս,
զ. մաքսային ծառայության ավագ լեյտենանտ` 15 տոկոս,
է. մաքսային ծառայության լեյտենանտ` 13 տոկոս,
ը. մաքսային ծառայության կրտսեր լեյտենանտ` 11 տոկոս:
14. Հարկային և մաքսային ծառայություններում քննիչի պաշտոն զբաղեցրած անձի՝ մինչև 2014 թվականի հուլիսի 1-ը գործող Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված աշխատավարձի չափը որոշվում է՝ բազային պաշտոնային դրույքաչափի և համապատասխան պաշտոնային դրույքաչափի հաշվարկման գործակցի արտադրյալի և հավելավճարի (հաշվարկված բազային պաշտոնային դրույքաչափի նկատմամբ հարկային ծառայության դասային աստիճանի և հատուկ կոչումի համար կամ մաքսային ծառայողի հատուկ կոչումի համար, համապատասխանաբար, սույն կարգի 13-րդ կետի 3-րդ և 4-րդ ենթակետերով սահմանված տոկոսի կիրառմամբ) հանրագումարի չափով:
15. Հարկային և մաքսային ծառայություններում քննիչի պաշտոն զբաղեցրած անձի հաշվարկային աշխատավարձի չափը որոշվում է ՀԱ=(ԲՊԴxԳ+ԲՊԴxՀ)-29280-(ԲՊԴxԳ+ԲՊԴxՀ-120000)x0.26 բանաձևով, որտեղ՝
1) ՀԱ-ն հարկային և մաքսային ծառայություններում քննիչի պաշտոն զբաղեցրած անձի հաշվարկային աշխատավարձի չափն է.
2) ԲՊԴ-ն սույն կարգի 13-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված բազային պաշտոնային դրույքաչափն է.
3) Գ-ն հարկային և մաքսային ծառայություններում քննիչի պաշտոնից ազատվելու օրվա դրությամբ զբաղեցրած պաշտոնին համապատասխանող` սույն կարգի 13-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված պաշտոնային դրույքաչափի հաշվարկման գործակիցն է.
4) Հ-ն հարկային և մաքսային ծառայություններում քննիչի պաշտոնից ազատվելու օրվա դրությամբ նրա ունեցած հարկային ծառայության դասային աստիճանի և հատուկ կոչումին կամ մաքսային ծառայողի հատուկ կոչումին համապատասխանող՝ սույն կարգի 13-րդ կետի 3-րդ կամ 13-րդ կետի 4-րդ ենթակետերով սահմանված հավելավճարի տոկոսային չափն է:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Ավինյան |
2020 թ. մարտի 12 Երևան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|