ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 մարտի 2020 թվականի N 351-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 10-Ի N 325-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2012 թվականի ապրիլի 10-ի «Արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասները գնահատող հանրապետական հանձնաժողովի անհատական կազմն ու աշխատակարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2007 թվականի փետրվարի 8-ի N 97-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 325-Ա որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) որոշման վերնագրում և ամբողջ տեքստում «հանձնաժողովի» բառից հետո «անհատական» բառը հանել.
2) որոշման N 1 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի.
3) որոշման N 2 հավելվածի 3-րդ գլուխը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 12.1-ին և 12.2-րդ կետերով՝
«12.1. Հանձնաժողովն արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասների վերաբերյալ ամփոփ տեղեկատվությունը ՀՀ կառավարություն է ներկայացնում ամիսը մեկ անգամ.
12.2. Հանձնաժողովը նիստերի ընթացքում քննարկում է արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասների գնահատման մարզային հանձնաժողովների կողմից ներկայացված ակտերը»:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2020 թ. մարտի 16 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2020 թվականի մարտի 16-ի N 351-Ա որոշման
«Հավելված ՀՀ վարչապետի 2012 թվականի ապրիլի 10-ի N 325-Ա որոշման |
ԿԱԶՄ
ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԵՎ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍՆԵՐԸ ԳՆԱՀԱՏՈՂ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար (հանձնաժողովի նախագահ)
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալներ (տրանսպորտի և ճանապարհների, մարզերի և տեղական ինքնակառավարման մարմինների ու էներգետիկայի ոլորտները համակարգող)
ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ
ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ
Փրկարար ծառայության տնօրեն
Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի տեղակալ
ՀՀ վիճակագրական կոմիտեի նախագահի տեղակալ
ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ
Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի տեղակալ
Փրկարար ծառայության բնակչության պաշտպանության ոլորտը համակարգող վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար)»:
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Է. Աղաջանյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|