ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 մարտի 2020 թվականի N 347-Ա
Հայաստանի Հանրապետության ՎԱՐՉԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 30-Ի N 93-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասը և 34-րդ հոդվածը՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2020 թվականի հունվարի 30-ի «Միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին» N 93-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) վերնագրում «ԿԱԶՄԸ» բառը փոխարինել «ԿԱԶՄՆ ՈՒ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ» բառերով.
2) 1-ին կետում «հավելվածի» բառը փոխարինել «N 1 հավելվածի» բառերով.
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 1.1-ին կետով.
«1.1. Հաստատել միջգերատեսչական հանձնաժողովի գործունեության կարգը՝ համաձայն N 2 հավելվածի:».
4) հավելվածում՝
ա. «Հավելված» բառը փոխարինել «Հավելված N 1» բառերով,
բ. «Ա. Թորոսյան - ՀՀ առողջապահության նախարար (հանձնաժողովի նախագահի տեղակալ)» տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողերով.
«Ա. Հարությունյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Տ. Խաչատրյան - ՀՀ էկոնոմիկայի նախարար
Լ. Ղալթաղչյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ
Վ. Տերտերյան - ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի առաջին տեղակալ
Վ. Դանիելյան - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ
Ա. Հայրապետյան - ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ»,
գ. «Հ. Մհրյան - ՀՀ ոստիկանության պետի տեղակալ» տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողով.
«Շ. Ներսիսյան - ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ».
5) որոշումը լրացնել նոր՝ N 2 հավելվածով՝ համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2020 թ. մարտի 13 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2020 թ. մարտի 13-ի N 347-Ա որոշման |
«Հավելված N 2 ՀՀ վարչապետի 2020 թ. հունվարի 30-ի N 93-Ա որոշման |
Կ Ա Ր Գ
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ
1. Հանձնաժողովն իր աշխատանքները կազմակերպում է նիստերի միջոցով, որոնք գումարվում են ըստ անհրաժեշտության՝ հանձնաժողովի նախագահի կողմից: Հանձնաժողովի աշխատանքները կազմակերպվում և իրականացվում են այն հաշվարկով, որպեսզի պատշաճ կերպով ապահովվի Հայաստանի Հանրապետության վարչապետի 2020 թվականի հունվարի 30-ի N 93-Ա որոշման 1-ին կետում նշված՝ հանձնաժողովի ստեղծմամբ հետապնդվող նպատակի արդյունավետ կենսագործումը:
2. Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է հանձնաժողովի անդամների առնվազն կեսը:
3. Հանձնաժողովի նախագահը վարում է հանձնաժողովի նիստերը, համակարգում հանձնաժողովի աշխատանքները և իրավիճակից բխող ցուցումներ է տալիս հանձնաժողովի անդամներին:
4. Հանձնաժողովի նիստերին խորհրդակցական ձայնի իրավունքով կարող են մասնակցել նաև հանձնաժողովի նախագահի կողմից հրավիրված անձինք:
5. Հանձնաժողովի նիստերն անցկացվում են հանձնաժողովի նախագահի կողմից որոշված վայրում և ժամին:
6. Հանձնաժողովի օրակարգը ձևավորվում է նիստի մեկնարկին՝ հանձնաժողովի անդամների կողմից ներկայացված առաջարկների հաշվառմամբ՝ հանձնաժողովի նախագահի հաստատմամբ:
7. Հարցի քննարկման արդյունքների հիման վրա հանձնաժողովի նախագահն առաջարկում է հարցի վերաբերյալ ընդունել որևէ որոշում, որը համարվում է ընդունված, եթե հանձնաժողովի անդամներից որևէ մեկը չի առարկում: Առարկության դեպքում տվյալ հարցը քվեարկության դնելու կամ դրա քննարկումը հետաձգելու հարցը որոշում է հանձնաժողովի նախագահը: Հարցը քվեարկության դրվելու դեպքում որոշումներն ընդունվում են նիստին ներկա հանձնաժողովի անդամների ձայների մեծամասնությամբ՝ բանավոր քվեարկությամբ: Ձայների հավասարության դեպքում հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է: Քվեարկության դրված հարցին հանձնաժողովի անդամը քվեարկում է անձամբ՝ կողմ կամ դեմ:
8. Հանձնաժողովի նիստերն արձանագրվում են Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի կողմից և նիստին հաջորդող երկօրյա ժամկետում ներկայացվում են հանձնաժողովի նախագահի ստորագրմանը:
9. Հանձնաժողովի որոշումների բովանդակությունն արտացոլվում է արձանագրության մեջ:»:
Հայաստանի Հանրապետության |
Է. Աղաջանյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|