Գլխավոր տեղեկություն
Համար
N 303-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (18.03.2020-22.03.2020)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2020.03.26/26(1581).1 Հոդ.257.11
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
17.03.2020
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
17.03.2020
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.03.2020
Ուժը կորցնելու ամսաթիվ
22.03.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 մարտի 2020 թվականի N 303-Ն

 

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐԱՊԵՍ ՍԱՀՄԱՆԱՓԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) տարածումը կանխելու նպատակով և հիմք ընդունելով «Պետական սահմանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Մինչև 2020 թվականի մարտի 24-ը ներառյալ սահմանափակել Ռուսաստանի Դաշնության հետ ցամաքային և օդային հաղորդակցությունը՝ թույլատրելով միայն՝

1) ցամաքային հաղորդակցության դեպքում՝

ա. Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանի Հանրապետություն և Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն բեռնափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների մուտքը և ելքը` Վրաստանի տարածք մուտք գործելու իրավունք ունենալու պայմանով: Ընդ որում, թույլատրվում են միայն տրանսպորտային միջոցի վարորդի և փոխարինող մեկ վարորդի մուտքը և ելքը,

բ. Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանի Հանրապետության տարածքով Իրանի Իսլամական Հանրապետություն բեռնափոխադրումներ իրականացրած տրանսպորտային միջոցների վերադարձը Ռուսաստանի Դաշնություն՝ Հայաստանի Հանրապետության տարածքով՝ Վրաստանի տարածք մուտք գործելու իրավունք ունենալու պայմանով,

գ. Ռուսաստանի Դաշնության քաղաքացիների և նրանց ընտանիքի անդամների վերադարձը Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն,

դ. Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և նրանց ընտանիքի անդամների վերադարձը Հայաստանի Հանրապետություն,

ե. Ռուսաստանի Դաշնությունից պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանող Ռուսաստանի Դաշնության քաղաքացի հանդիսացող պաշտոնատար անձանց, նրանց ուղեկցողների և Հայաստանի Հանրապետությունից պաշտոնական այցով Ռուսաստանի Դաշնություն մեկնող Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող պաշտոնատար անձանց ու նրանց ուղեկցողների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության ծրագրի շրջանակներում պլանավորված միջոցառումներին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետություն ժամանող մասնագետների, պատվիրակությունների անդամների մուտքը և ելքը,

զ. Ռուսաստանի Դաշնությունում և Հայաստանի Հանրապետությունում միմյանց դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցների և նրանց ընտանիքի անդամների մուտքն ու ելքը,

է. Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող, սակայն Հայաստանի Հանրապետությունում օրինական հիմքերով բնակվելու իրավունք ունեցող անձանց՝ Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանի Հանրապետություն մուտքը.

ը. Հայաստանի Հանրապետությունում տեղակայված Ռուսաստանի Դաշնության 102-րդ ռազմակայանի նորանշանակ զինծառայողների, նրանց ընտանիքների անդամների, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնություն արձակուրդ մեկնած, գործուղման և բուժման մեջ գտնվող զինծառայողների` Հայաստանի Հանրապետություն մուտքը.

2) օդային հաղորդակցության դեպքում՝ սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի «գ»-«ը» պարբերություններով նախատեսված անձանց մուտքը (վերադարձը), ինչպես նաև բեռնափոխադրումներ իրականացնող օդանավերի մուտքը և ելքը: Ընդ որում, թույլատրվում է միայն օդանավի անձնակազմի մուտքը և ելքը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

  

2020 թ. մարտի 17

Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
22.03.2020, N 325-Ն 22.03.2020, N 303-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան