ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 մարտի 2020 թվականի N 137-Ա
ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԱՐՑԱԽԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՊՈԱԿ-Ի ՇԵՆՔԻ ՄԱՍՆԱԿԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայաստանի ներկայացուցչության կողմից (Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Մարշալ Բաղրամյան 40, ՀՎՀՀ՝ 00006479) իրականացվող՝ 531,579,301 դրամ ընդհանուր արժողությամբ «Արցախի պետական համալսարան» ՊՈԱԿ-ի շենքի մասնակի վերակառուցում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայաստանի ներկայացուցչության կողմից կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1‑ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «ՍՌՍ-ԶՎԵԶԴԱ» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ` 00086643) և «Արցախի պետական համալսարան» ՊՈԱԿ-ի հետ (ՀՎՀՀ` 90009095) 2020 թվականի փետրվարի 6-ին կնքված եռակողմ պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է շենքի էլեկտրամատակարարման ցանցի շինմոնտաժային աշխատանքների իրականացում՝ 126,592,390 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «ԿՈՆՍԷԼ» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ` 01539021) և «Արցախի պետական համալսարան» ՊՈԱԿ-ի հետ (ՀՎՀՀ` 90009095) 2020 թվականի փետրվարի 6-ին կնքված եռակողմ պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է շենքի օդափոխության, օդորակման, ջեռուցման համակարգերի, կաթսայատան, ջրամատակարարման և ջրահեռացման ներքին ցանցերի մոնտաժային աշխատանքների իրականացում, ինչպես նաև էլեկտրամոնտաժային սարքերի և լուսատուների մատակարարում՝ 364,986,911 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
3. Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայաստանի ներկայացուցչությանը՝ մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված՝ բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԱՎԻՆՅԱՆ |
2020 թ. մարտի 11 Երևան |
Հավելված ՀՀ փոխվարչապետի 2020 թ. մարտի 11-ի N 137-Ա որոշման |
Ծ Ր Ա Գ Ի Ր
«ԱՐՑԱԽԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՊՈԱԿ-Ի ՇԵՆՔԻ ՄԱՍՆԱԿԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՈՒՄ»
1. |
Ծրագրի նպատակը |
Ծրագրի նպատակն է Արցախի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքում «Արցախի պետական համալսարան» ՊՈԱԿ-ի շենքի մասնակի վերակառուցումը։ |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Օրենքով սահմանված կարգով օգտվել ՀՀ հարկերի, տուրքերի և պարտադիր վճարների գծով արտոնություններից |
3. |
Բարեգործը |
Հայկական բարեգործական ընդհանուր միություն (ՀԲԸՄ) (գրանցված` ԱՄՆ, Դելավերի նահանգ, Նյու Քեսլ համայնք, 19808 ք. Վիլմինգտոն, Սենթրվիլ փ. 2711, #400 հասցեում, «29» մարտի 1955 թ., գրանցման թիվ` 0486313) |
4. |
Ծրագրի կատարողը |
Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Հայաստանի ներկայացուցչություն (Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Մարշալ Բաղրամյան 40, ՀՎՀՀ՝ 00006479) |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Արցախի Հանրապետություն, քաղ. Ստեփանակերտ, կրթություն |
6. |
Ծրագրի բյուջեն |
531,579,301 դրամ |
7. |
Բարեգործություն ստացողը |
«Արցախի պետական համալսարան» ՊՈԱԿ |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2020 թվականի մարտի 15-ից մինչև 2021 թվականի օգոստոսի 31-ը |
9. |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
Շենքի ներքին լուսավորության և էլեկտրամատակարարման, մալուխային համակարգի, սարքերի և սարքավորումների շինմոնտաժային աշխատանքներ: Նախատեսվում է իրականացնել 2020 թվականի մարտի 15-ից մինչև 2021 թվականի օգոստոսի 31-ն ընկած ժամանակահատվածում՝ 126,592,390 դրամի չափով: |
10. |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
Շենքի ներքին լուսավորության և էլեկտրամատակարարման, մալուխային համակարգի, սարքերի և սարքավորումների շինմոնտաժային աշխատանքներ՝ 126,592,390 դրամ առանց ԱԱՀ-ի: |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում: |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Չի նախատեսվում: |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) կենտրոնական վարչական ժողովի և ՀՀ կառավարության 2003 թ․ հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված՝ բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով: |
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԱՎԻՆՅԱՆ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
11.02.2022, N 77-Ա | 12.02.2022, N 137-Ա | |
29.09.2021, N 784-Ա | 30.09.2021, N 137-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|